Կինը տափակաբերան աքցանով ծեծել է հարևանի երկու երեխաներին
Ռուսաստան
Կեմերովոյում մի կին տափակաբերան աքցանով ծեծել է հարևանությամբ բնակվող երկու աղջիկների այն բանից հետո, երբ նրանք պատահաբար սնունդ են գցել նրա պատուհանագոգին։ Այս մասին հայտնում է Baza-ն։
Նախնական տվյալներով՝ դպրոցական աղջիկները պատշգամբից սնունդ են նետել իրենց ընկերներին, սակայն այն պատահաբար ընկել է ներքևի հարկում բնակվող կնոջ պատուհանին։ Վերջինս գնացել է երեխաների հետ հաշիվ պարզելու։ Նա սկզբում փորձել է բնակարանի դուռը բացել աղջիկներից մեկի կրտսեր եղբորից վերցրած բանալիներով, ապա ներխուժել է ներս և տափակաբերան աքցանով հարձակվել երեխաների վրա։ Այդ պահին բնակարանում չափահասներ չեն եղել։
Հարձակման հետևանքով աղջիկներից մեկի քիթը կոտրվել է, իսկ մյուսի հոնքի շրջանում պատռվածք է առաջացել։ Ծնողները դիմել են ոստիկանություն։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչությունում հայտնել են, որ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փաստով քրեական գործ է հարուցվել, իսկ առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու հոդվածով գործ հարուցելու հարցը քննարկվում է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել