Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ Հայաստանը ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ
Արտաքին Քաղաքական
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին ավելի է մոտեցնում Եվրամիությանը՝ միաժամանակ նպաստելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ձևավորմանը։
«Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ՝ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով։ Եվ կամուրջներ մարդկանց միջև՝ մեր խաղաղություն խթանող ներդրումներով։ Մեր ինքնավար առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն։ Քանի որ Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ շուկա այժմ մաքսատուրքից ազատված է»,– գրել է ֆոն դեր Լայենը։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը