«Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանից հնարավոր դուրսբերման հարցին։
«Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու, քանի որ ռուսական ռազմաբազան համարվում է անվտանգային համակարգի բաղադրիչ»,– ասել է Կարապետյանը՝ փոխանցում է tert.am-ը։
Նրա խոսքով՝ պետությունն առանց ղեկավարի չի մնալու, սակայն ձևավորված անվտանգային համակարգի վերացումը, առանց դրա այլընտրանքը ներկայացնելու, անհեռատես քայլ է։
«Պետությունն անտեր չի մնալու, Հայաստանը տեր ունի՝ Հայաստանի ժողովուրդը, բայց Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը