Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բուլղարիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով։
Էլիդա Քոչարյանը (65 կգ) կիսաեզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալիա Ամինևային, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ)՝ ռուս Բաիր Բատլաևին։ Երկու մարզիկներն էլ դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Արթուր Բազեյանը (60 կգ) և Մարատ Միքայելյանը (75 կգ), պարտվել են քառորդ եզրափակիչում և ավարտել ելույթները։
Բազեյանը զիջել է մակեդոնացի Ալեն Ռուստեմովսկիին, իսկ Միքայելյանը՝ անգլիացի Կալում Մաքիին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը