8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձի
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և խոշոր չափերով փողերի լվացման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Կ․Ա․-ն 2024 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով, արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է ընդհանուր 8 մլն 300 հազար դրամ։
Ըստ քննության՝ հափշտակված գումարը փոխանցվել է ՍՊ ընկերության հաշվեհամարին։ Այնուհետև Կ․Ա․-ի կազմակերպմամբ ՊԵԿ է ներկայացվել 4 դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու նպատակով։
Դրանց արդյունքում 5 մլն 151 հազար 19 դրամը փոխանցվել է ընկերության բանկային հաշվին և կանխիկացվել, իսկ 3 մլն 148 հազար 981 դրամն ուղղվել է ընկերության հարկային պարտավորությունների մարմանը։
Կ․Ա․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել համակարգչային հափշտակության և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը