Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Այս գազոնային քաղաքականությունը. Պարույր Սևակ

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» (տես նաև` «Ազգային ինքնասպանության մեջ ամենադյուրինը սնապարծությունն է) հոդվածը, որն ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3»-ում: Այս հոդվածով նա 1966 թվականին ելույթ է ունեցել Հայաստանի սովետական գրողների V համագումարում:

«Եթե գրողների միությունն ընդհանրապես ունի գրական քաղաքականություն, ապա դա կարելի է կոչել միմյանցից շատ հեռու երկու բառով, որոնցից մեկը շատ է հայերեն, իսկ մյուսը շատ է օտար՝ մատաղ և գազոն:

Այո, հարկ ու պատշաճ է, որ մատաղը հավասար բաժանվի, բայց գրականության մեջ այդպես վարվել՝ նշանակում է մատաղ անել հենց գրականությունը: Մորթել այն, նույնիսկ խեղդամահ անել: Ճիշտ այդպես էլ, թերևս, վատ չէ գազոն ասվածը, բայց... զբոսայգիներում, իբրև կանաչ ցանկապատ՝ տների առջև: Իսկ գրականությունը մկրատել երեք կողմից, այն էլ ուղիղ ու հարթ, իսկ չհանդուրժել, որ որևէ մեղապարտ թուփ, որևէ մեղավոր շիվ գլուխ բարձրացնի գազոնային հավասարության վրա, նշանակում է... ինքներդ գտեք, թե ինչ է նշանակում:

Գրականությունը, եթե ենթակա է որևէ օրենքի, ապա ենթակա է անտառի օրենքին, անտառի՛ և ոչ թե գազոնի՛...

Այս գազոնային քաղաքականությունը եթե վարվեր միայն տեղում՝ Հայաստանում, դեռ կարելի էր հանդուրժել մի կերպ: Բայց այս գազոնային քաղաքականությունը մերոնք վարում են նաև համամիութենական ասպարեզում՝ հայ արդի գրականությունը ռուսերեն թարգմանելիս: Ես ինձ թույլ եմ տալիս ավելորդ մի անկեղծություն, որպեսզի ասեմ, որ ռուսերեն թարգմանվելու հարցը հիմա համարյա թե դարձել է մի քանի շիշ հայկական կոնյակ կոնծելու դժվարություն: Հաճախ թարգմանվում են այնպիսի հեղինակներ, որոնք պարզապես գրող չեն, կամ այնպիսի երկեր, որոնք պիտի չհրապարակվեին նաև հայերեն:

Ժամանակն է, որ հայ գրականության թարգմանությունը դադարի գրողների անձնական շահագրգռության կամ նախաձեռնության գործը լինելուց և դառնա գրողների միության նոր ղեկավարության գործը, եթե կուզեք՝ ամենակարևո՛ր գործը:

Տեղն է եկել այս ամբիոնից ամենայն լրջությամբ հարուցել մի հարց, որ ինչքան կապ ունի ազգային արժանապատվության հետ, է՛լ ավելի ունի պարզապես անհետաձգելիության արժեք: Մեր հարևան հանրապետություններն իրենց ռուսերեն գրքերի մեծագույն մասը տպագրում են հենց տեղում՝ Բաքվում ու Թբիլիսիում: Արժե հիշեցնել, որ Մեժելայտիսի «Մարդը», որ արժանացավ բարձրագույն մրցանակի, հրատարակվեց ոչ թե Մոսկվայում, այլ Լիտվայում: Նույնը կարո՞ղ ենք անել մենք: Ե՛վ այո, և՛ ոչ: Այո՛, եթե շա՜տ ցանկանանք: Ո՛չ, որովհետև մեր պետհրատի հնարավորությունները շատ սուղ են: Մեր հանրապետության նոր ղեկավարությունը, որ ընդամենը կես տարի է ղեկի առջև, այս կարճ ժամանակաշրջանում մեզ համար արեց շատ ավելին, քան մենք պահանջում էինք ամբողջ տասը տարի: Մենք, վերջապես, ազատվեցինք այն մի խումբ օտար բառերից, որ բռնի սոսնձել էին մեր կոկորդին: Թույլատրվեցին դահլիճներում լսել մեր հոգևոր սքանչելի երաժշտությունը: Հունվարից հրատարակվելու է գրական նոր ամսագիր: 

Թո՛ւյլ տվեք բոլորիդ անունից ի սրտե շնորհակալություն հայտնել այս ամենի համար և միաժամանակ, դարձյալ բոլորիս անունից, մեր ղեկավարությունից խնդրելու պես պահանջել, որ նա անի հաջորդ քայլը՝ հանրապետությունն ապահովի ռուսական հրատարակչությամբ: Այդ դեպքում, կարծում եմ, մենք էլ կկարողանանք անել այն, ինչ անում են մեր հարևանները:

Բայց մենք հիմա էլ կարող էինք անել բաներ, որոնք կապ չունեն հարուցածս հարցի հետ: Մենք չէի՞նք կարող Հայաստան հրավիրել ռուս նշանավոր բանաստեղծների կամ գրողների մի խումբ. նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նրանք այստեղ, մեր աչքի առջև, թարգմանեն մեր բանաստեղծ-գրողի այն երկը, որ կարող էր ունենալ համամիութենական հնչեղություն:

Չէ՞ որ այդպես են վարվում ուրիշ գրողների միություններ: Իսկ մենք չենք արել: Եվ չենք արել լոկ ա՛յն պատճառով, որ չունենք գրականության ընդհանուր շահերի գիտակցություն, լոկ ա՛յն պատճառով, որ գրողների միության ղեկավարությունը վարում է ընդհանուր հավասարեցման, ոչ մեկի խաթրին չդիպչելու մատաղա-գազոնային քաղաքականություն: Ընդ որում, անարդար չլինելու համար ավելացնեմ` հարկադի՛ր, քաղաքականություն: Հարկադի՛ր, որովհետև այդպիսին է մեր գրական միջավայրը, որտեղ իշխում է հաշիվն ավելի, քան` անկեղծությունը, որտեղ աներեսներից ու լաչառներից վախենում են ավելի, քան հարգում ու գնահատում են տաղանդավորներին, որտեղ անձնական ցավը ծածանվում է դրոշակի պես, իսկ համընդհանուր շահը դրոշակի կոթի տեղ էլ չի դրվում: Ես արդեն խոսում են ոչ թե գրողների միության մեղքերի, այլ մե՛ր իսկ արատների մասին:

«Չի օգնի փառքը, եթե ցավում է փորը»,- ասել է Կիպլինգը: Այս սրամիտ խոսքը մեր գրական միջավայրում կորցնում է իր արժեքը, որովհետև խոսքի երկու մասերը պարզապես համընկնում, նույնանում են, այսինքն` մեզանից շատ-շատերի փորացավն այլ բան չէ, քան փառասիրությունը կամ փառամոլությունը, որ ինչպես հայտնի է, հիվանդություն է անբուժելի՜: Ես բժշկական նոր գյուտ չեմ արել, ուստի և պիտի խոսեմ բուժելի՜ հիվանդությունների մասին` դառնալով մեր գրական մամուլին:

Սկսում եմ «Լիտերատուրնայա Արմենիա»-ից և ա՛յն պատճառով, որ այդ ամսագիրը կապ ունի մեր գրականությանը համամիութենական հնչեղություն տալու համընդհանուր շահագրգռության հետ: Ամսագրի խմբագրությունը չէ՞ր կարող իր շուրջ համախմբել ռուս մի քանի իսկական բանաստեղծների, նրանց մեկընդմիշտ կապել Հայաստանին, որպեսզի նրանք թարգմանեին հայ պոեզիան և ոչ թե պատահական մարդիկ: Կարող էր: Բայց ո՜ւմ վեջն է:

Իսկ մեր մյուս` առայժմ միակ հայերեն ամսագի՜րը: Ժամանակի խնայողության իմաստով ես պիտի սրտանց շնորհակալություն հայտնեմ ամսագրի խմբագրությանը, որովհետև «Սովետական գրականության» տասներկու մամուլանոց համարը ինձանից շատ ավելի քիչ ժամանակ է խլում, քան «Ավանգարդ» թերթի չորս էջը: Չի կարելի ասել, թե ամսագիրը չունի գրական քաղաքականություն: Ունի: Դա ոչ մի քաղաքականություն չունենալու քաղաքականությունն է:

Ամսագրերն այն բանի համար են, որ գրական նախաճաշ տան ընթերցողին` մինչև պետհրատային ճաշը:  Իսկ «Գրական թե՞րթը»:

Իսկ «Գրական թերթ»-ին ուզում եմ ընդամենը մի հարց տալ. «Գրական թերթը» չի՞ ամաչում իր ավագ եղբորից «Լիտերատուրնայա գազետա»-ից` գոնե մի հարցում: «Լիտերատուրնայա Գազետան» հարուցում և լուծում է համապետական նշանակություն ունեցող խնդիրներ: Հիշենք գոնե Բայկալի, Կասպից ծովի, անտառների գործը: Իր գոյության վերջին 10-15 տարվա ընթացքում «Գրական թերթը» հարուցե՞լ է արդյոք քիչ թե շատ կարևոր որևէ հարց և հետապնդել դրա լուծմանը:

Ավելորդ զգուշավորությունը, ցեղական մտավախությունը, անհիմն կասկածամտությունը կարող են հասցնել երիկամունքի հոգևոր բորբոքման, մի հիվանդության, որ դեպի մահ է տանում: Եթե մենք բոլորս էլ կարողանանք գիտակցել այս, ապա մեր գրականությունը կսկսի աճել հեքիաթի մանկան պես ոչ տարով, այլ օրով»:

Նյութը` Ք. Ա.-ի 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված