Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Ռադիոն գունավոր հեռուստացույց է

Հասարակություն

Մայիսի 7-ը ռադիոյի ծնունդն է :)

Այն ստեղծվել է 1895թ. Ալեքսանդր Պոպովի կողմից, թեպետ այդ գյուտին շատ մոտ էր նաև Գուլիելմո Մարկոնին, և անարդար կլինի նրան շրջանցել այս թեմային անդրադառնալիս: Այսօր արդեն ռադիոն 117 տարեկան է, սակայն ռադիոսիրողների համար այն ոչ թե ծերացել, այլ կատարելագործվել է:

Ավետ Բարսեղյանը հաղորդավարական կարիերան սկսել է ռադիոյից, որն իր համար խորհրդավոր աշխարհ է: Արդեն տասը տարի Ավետը ռադիոեթերում է և այդ աշխարհի յուրահատկությունը կապում է մարդու ֆիզիոլոգիայի հետ: «Այն, ինչ լսում ես, ավելի անմիջական է անդրադառնում ներաշխարհիդ վրա, քանի որ մեր լսողական ապարատն ավելի հետաքրքիր է, քան տեսողականը: Բացի այդ, տեսողությունը կարող է խաբել, իսկ լսելիքը ավելի դժվար է խաբում»,- կարծում է Ավետը: Նա խոստովանում է, որ ձայնով պատկեր ստանալը հեշտ գործ չէ, բայց հենց դա է ստեղծում ռադիոյի երևակայական աշխարհը: Հաղորդավարը համամիտ է, որ երբ ռադիոհաղորդավարն անտեսանելի է, շատ ավելի հետաքրքիր է, և ընդունում է, որ իր գաղտնիքն էլ է «կոտրվել». «Ես միշտ ասում եմ՝ երանի թե մի օր ռադիոկայաններից մեկը մի մարդու նախագիծը անի, ով երբևէ չի հայտնվի հեռուստադաշտում»,- ասաց Ավետը:

Արդեն 11 տարի ռադիո «Վան»-ի եթերից իր խոսքն է ասում Եգոր Գլումովը: Վերջինս այդ աշխարհի իր բնորոշումն ունի. «Ռադիոն ինդիվիդուալ, գունավոր հեռուստացույց է ամեն մեկի համար, քանի որ ամեն մարդ յուրովի է պատկերացնում այն ամենը, ինչ լսում է»: Հաղորդավարի կարծիքով՝ ռադիոն և հեռուստատեսությունը բացարձակ տարբեր աշխարհներ են. առաջինն ավելի միստիկ ու հարազատ է, երկրորդը՝ կոմերցիոն: Գլումովը ռադիոն համեմատեց փանք-ռոքի և «անդերգրաունդի», իսկ հեռուստատեսությունը՝ փոփի ու պապսայի հետ: «Լավ ռադիոհաղորդավարը կարող է լավ հեռուստահաղորդավար դառնալ, հակառակը քիչ հավանական է», - համոզված է Եգոր Գլումովը, ով ռադիոհաղորդավարի անտեսանելիությունն ապահովելն իրատեսական չի համարում, քանի որ այսօր, բացի հեռուստատեսությունից, գոյություն ունի նաև համացանց:

«Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Եղիշե Պետրոսյանը թեև երբևէ ռադիոյով հաղորդում չի վարել, բայց այդ ոլորտի գիտակներից է և, ինչպես ինքը նշեց, լավ խորհրդատու է այդ բնագավառում:) Նա կարևորում է այն հանգամանքը, որ ռադիո լսելու համար մարդը պարտադրված չէ կենտրոնացնել ողջ ուշադրությունը, և այն կարող է մշտական ուղեկից լինել. «Ռադիոն մեծ ազդեցություն ունի, ժամանակ էլ չի խլում»: Ըստ նրա, երբ ռադիոհաղորդավարը «տեսանելի» է, «ինտրիգը» պակասում է, և կոտրվում է ռադիոյի գաղտնիության էֆեկտը:

«Արմռադիոյի» հաղորդավարուհի Լարա Վեբերը «ֆանատի» պես սիրում է ռադիոն և նույնիսկ դժվարացավ հիշել, թե քանի տարի է աշխատում այդ բնագավառում: «Որքան ինձ հիշում եմ, ռադիոյում եմ»,- ասաց նա և հավելեց, որ այդ աշխարհն իրեն մանկուց է գրավել: Լառայի համոզմամբ՝ պատկերի բացակայությունն այստեղ գաղտնիություն է ստեղծում, ինչը միշտ հետաքրքիր է: Տարիների փորձ ունեցող հաղորդավարը չի էլ մտածում հեռուստահաղորդավարի կարիերայի մասին. «Ոչ մի րոպե չեմ ուզում ռադիոյին դավաճանել հեռուստատեսային աշխատանքով»:

Լիանա Տեր-Մինասյանն իր հաղորդավարական կարիերան սկսել է հեռուստատեսությունից, իսկ ռադիոյում է արդեն 2 տարի: Ըստ Լիանայի՝ ռադիոյում աշխատելու համար առաջնայինը զգայական աշխարհն է, քանի որ այստեղ բացակայում է պատկերը, հույզերը պետք է փոխանցել միայն ձայնի միջոցով: Հաղորդավարուհու համար աշխատանքն այստեղ հետաքրքիր է ունկնդրի հետ կենդանի շփմամբ:

Երգչուհի Քնարիկ Զաքարյանի ձայնն արդեն 8 տարի լսելի է ռադիոեթերից: «Որոշակի ժամանակ ռադիոյում լինելուց հետո սկսում ես կախվածություն ձեռք բերել այն էներգետիկ դաշտից, որը փոխանցում ես դու ու փոխանցվում է քեզ»,- ասաց «Արմռադիոյի» հաղորդավարուհին ու ավելացրեց, որ ռադիոն ստիպում է միշտ աշխատել ինքդ քեզ վրա, քանի որ այն, ինչ հեռուստատեսությամբ հնարավոր է թաքցնել արտաքին ազդեցությամբ, ռադիոյում անհնար է. այստեղ միայն խոսքն է կարևոր, և այն պետք է կշիռ ունենա: «Ռադիոյում դու ոչ մի պահ լռելու և մտածելու իրավունք չունես, իսկ TV-ով եթե մի պահ լռես, կարող ես հետո ծիծաղելով մի բան ասել, և դա շատ «համով» ընկալվի»,- կարծում է Քնարիկը, ով արդեն 5 տարի առավոտյան ծրագիր է վարում և մեծ բավականություն է ստանում մարդկանց արթնացնելուց ու դրական տրամադրություն փոխանցելուց:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված