Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

Հավերժական շարժիչ որոնողը

Հասարակություն

Այն ժամանակ մենք չգիտեինք, թե ինչ է լինելու երկու-երեք տարի անց։ Սակայն համոզված գիտենք արդեն, որ 300 միլիոնանոց սովետական ժողովուրդը կոմունիզմ չի գնում, այն պարզապես չկա, եւ գնացքը հայտնվել է անհասանելի մի տեղանքում։ Մենք էլ ենք այդ գնացքում՝ մեր եփվող վիրավորվածությամբ, կորցրածի խուլ պահանջով, լավ կյանքի հուսահատ ձգտումներով։ Մենք դառնորեն պատժված, անկյուն կանգնեցրած աշակերտներ էինք եւ չգիտեինք, իսկապես չգիտեինք, որ մեր մեջ հեռավոր հիշողությունից զատ, զորք ու բանակ կա, անկախ, ինքնիշխան Հայաստանի գաղափարից զատ, ուր որ է հսկա երկրի փլվելու հետ գալու են զենքի ու պատերազմի ժամանակներ, մեր իրավունքին տեր կանգնելու ժամանակներ, բոլոր բոլորիս համար սկսվելու են ոգու փորձության ժամանակներ։ Այդ ամենի մասին մենք չգիտեինք, իսկապես չգիտեինք, լավ-վատ ապրում էինք մեր կյանքը՝ գրողը գրում էր, հերկողը՝ հերկում, գողը՝ գողանում…

Պատերազմի մեջ հայ ժողովուրդը մտավ ամբողջովին, մտքով, ճակատագրով, ոմանք՝ նաեւ միս ու արյունով։ Եվ հայրենիքի զինվորների հորձանքը դեպի խռովված սահմաններ ու բոցավառվող Արցախ ինքնաբուխ էր, առանց պարտադրանքի։ Հայրենիքի օրհասին ոտքի ելած հովիվն ու դասախոսը, վարորդն ու ուսուցիչն անշուշտ ազնիվ մղումներ ունեին, բայց իրար չէին հասկանում։ Հատվածական ջոկատները խիզախության վառ օրինակներ էին ցույց տալիս Հայաստանի սահմաններին եւ Արցախում, բայց ամեն մեկը չռված մատ էր, բռունցք չէին դառնում։ Բազում կանչվածների մեջ պիտի ընտրվեր մեկը, ընտրվեր ճակատագրի կողմից՝ համախմբելու սահմաններով մեկ, հարյուրավոր կիլոմետրերի վրա մարտնչող աշխարհազորայիններին, պրոֆեսիոնալ զինվորականներին, Արցախի անտառներում ու հովիտներում հանգրվանած խմբերին։ Նա, որպեսզի մեղմեր ամեն ինչում դրսեւորվող անհատների ու խմբերի կուսակցական, երկրացիական եւ մարդկային ամբիցիաները, պիտի լիներ վճռական մենակ, վճռական կարծր, վճռական փխրուն, վճռական առաջնորդ, վճռական վճիռ։ Այդ ամենով հանդերձ՝ Վճռական Անհրաժեշտը։ Եվ մենք ականատեսը եղանք, թե ինչպես, սկսած 89-ից, պատերազմի սաստկացող դրվագներում, մեր հայրենիքի սահմանները լիզող հրդեհի մեջ, ռմբակոծություններից բզկտվող Արցախի չմեռնող հույսի վրա գրվում էր այդ անունը՝ Վազգեն Սարգսյան։

Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել սուրբ լեռան պատկերի առաջ եւ բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ, որպես գերեվարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության վճիռը։ Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը՝ մարզաշխարհի հրապույրներով, կեսախինդ վարքագծով, իսկ ավելի շուտ՝ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտ մտնելը, Վազգենն արդեն իր պատերազմն սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում՝ կռիվ տալով դավաճանների դեմ, երկիրն ու նրա պատիվը ոտնակոխ անողների դեմ, ազնիվ հրճվանքով պանծացնում էր խենթ անհաշտներին, երազողներին, հայրենիքի համար զենք շարժողներին, վճռական ու անվախ սրտի տեր մարդկանց։ Նա թղթի վրա ազնիվ ու անխարդախ մելանով գծել էր սեփական պատկերը, հայտնել իր ով լինելը։

Հետո պիտի գար պատերազմը, ճակատագիրը նրան պիտի ընտրեր առաջնորդ, նա դառնար իր իսկ հերոսներից մեկը՝ խենթ, պարզ ու վճռական, դառնար վառվող մի խարույկ Ազատամարտի արյունոտ գիշերից մինչեւ հաղթանակի ծանր լուսաբացը։

Մեր պատերազմները… Վաղուց, շատ վաղուց, հավանաբար թագավորություն կորցնելու ժամանակներից սկսած, մեր կռիվները եղել են տարերային, երբեմն հակասական, անտեղի հերոսական եւ անտեղի պարտվողական։ Նույնը կրկնվում էր Արցախյան ազատամարտի ժամանակ։ Որովհետեւ նույն ժողովուրդն էինք, նույն անիշխանությունը, աշխարհավեր խառնաշփոթը։

Վազգեն Սարգսյանի հերոսներից մեկը՝ Կամոն, հեղինակի նման անհանգիստ, որոնող ու աներկյուղ մի երիտասարդ, մեր գերված Հայրենիքը հետ բերելու ուղի է առաջարկում. գիտնականները թող գտնեն հավերժական շարժիչը, ռակի բուժման դեղը, դրանք տանենք, դնենք մարդկության առաջն ու ասենք՝ առեք էս ձեզ, մեր պապենական հողերը տվեք։ Սա մանկական այն երազանքն է, որ ունեցել ենք բոլորս, ուրեմն, հարկավոր է փնտրել հավերժական շարժիչը։ «Հավերժական շարժիչը դուք եք»,- խանդավառ տղերքին ասում է Վեհափառ հայրապետը, երբ դիմում են նրան՝ հորդորելու գիտնականներին այդ հրաշագործ շարժիչը գտնելու։

Սա գրականության մեջ։ Իսկ իրականում նա, դառնալով զինվոր, հավերժական շարժիչը փնտրում է իր ներսում, ընկերների ներսում, Հայաստանի սահմաններին պաշտպան կանգնած մեծերի ու փոքրերի սրտում, ժողովրդի ընդվզման մեջ, այնտեղ, ուր կա շարժում, նպատակ, կյանքի սեր։

Մենք պետք է կռվենք մեր կռիվը, երբ այդ կռիվը կանգնած է մեր առջեւ։ Հապաղելը կարող է ճակատագրական լինել։ Առանց չափազանցության կարելի է ասել՝ մահապարտների գունդը հավաքագրելու, այդ օրվա կռիվը տալու Վազգենի մարտակոչը հեղաշրջեց մեր պատմության ընթացքը։
«Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել։ Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել»։

Պատերազմի առաջին օրերից Վազգենը խրամատներից հեւիհեւ հասնում էր խորհրդարան՝ պատգամավորական իր կռիվը տալու արյուն թափող տղաների իրավունքի համար, քաղաքական գզվռտոցներում հայրենիքի պաշտպանության հարցի ձգձգումների դեմ, անպտուղ խոսքերի ու քաղքենի ծեքծեքումների դեմ, վախի ու անորոշության դեմ։ Նա իսկապես երկու ճակատում էր կռվում։ Հետո վրա հասան եռամսյա հավաքները, որ սաստկացող պատերազմի պարտադրանքն էին, իսկ ժողովրդի մեջ հոլովվում էր Վազգենի անունը։ Վազգենն անայլայլ տանում էր իր խաչը։
Ծնվում էր հայոց բանակը՝ սահմանների եւ Արցախի հողում բույլ-բույլ սփռված ջոկատներից, եւ դա ծանր ու դրամատիկ ծնունդ էր։ Հետը ծնվում էր հաղթանակը՝ առավել ծանր ու դրամատիկ։ Հասարակությունը հսկա կաթսայի նման քլթքլթում էր նոր իրողությունների անսովորությունից։ Եղան ցավալի պարտություններ, տարաբնույթ ասեկոսեներից դժժում էր օդը, օրեցօր դաժանորեն տարածվում էր Եռաբլուր պանթեոնը, չորսբոլոր արցունք էր, բանադրանք, երկրով մեկ փռված էր պատերազմի հասցրած ցուրտն ու խավարը… Վազգենը կանգնում էր այս մռայլ հորձանքի դեմ որպես պատասխանող, վճռական, կրքոտ, հախուռն, սեփական արցունքը դեպի ներս, սեփական սարսափը դարձյալ դեպի ներս…

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում։ Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ։ Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է։ Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար։ Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։ Դրա համար էլ չեմ ասում»։ Չէր ասում, անտրտունջ տանում էր իր ծանր լուծը, օր օրի մոտեցնելով մեզ բաղձալի հաղթանակին։

Վազգենի՝ 90-ականներին դրսեւորած վարքը, արտաբերած մտքերն ու դատողություններն այսօր էլ հնչում են իրենց նշանակությունը չկորցրած, արժեքի ու կարեւորության չափաբաժինը պահած։ Դա շիտակ մարդու կյանք է։ Շիտակությունը հնանո՞ւմ է երբեւէ, կորցնո՞ւմ է իր արժեքը։ Կհաստատեք, որ ոչ։ Ուրեմն՝ մեզ այսօր եւ ընդմիշտ հարկավոր է այս վարքագիծը։

«Ես եմ ընտրել իմ ճանապարհը։ Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու։ Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա։ Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա։ Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա»։

Ի՞նչն էր գաղտնիքը, որ Վազգենը կարողանում էր իր կողքի մարդկանց ներշնչել վճռականություն, պեղել նրանց մեջ պահված կորովը։ Հազար բան կարելի է փիլիսոփայել, բայց ամենաճշմարիտը, թերեւս, նրա վճռական շիտակությունն էր, արցունքի չափ տաք ու դառը անկեղծությունը։ Պարզության ու շիտակության վիթխարի քանակը նրա միջից դուրս էր հորդում հզոր ծիծաղով կամ նույնքան հզոր զայրույթի պոռթկումով։ Երկու դեպքում էլ նա էր՝ Վազգեն Սարգսյանը։

Բանակը Վազգենի գործերի գործն էր, արյուն-քրտինքը, ամենաերեւելի ստեղծագործությունը, ավելի ստույգ՝ օրորոցի մեջ խլրտացող նրա երեխան էր… Ու ով սրտահաճ մարդ էր իրեն՝ տանում ցույց էր տալիս, հրճվանքով պատմում էր եւ ամբողջովին ապրում այդ մանկան ժամ առ ժամ մոտեցող զորեղ ապագայով։

Կյանքն ամեն ժամ առաջ է գնում. հայտնվում են նոր իրողություններ, բոցկլտում նոր հույսեր առավել բարեկեցիկ ապագայի։ Սակայն նրանք, ովքեր ազգային իդեալի կոփողներն են, աչալուրջ նավապետի նման են տանում ժողովրդական իղձերի նավը՝ ջրերի խաղաղ մակերեսին այնքան էլ հավատ չընծայելով։ Վազգեն Սարգսյանը, երբ երիտասարդ գրող էր ու լրագրող, ամենաթողության տարիներին, քաղքենիական գաղջ, բայց իբրեւ թե ապահով, իբրեւ թե փթթող կյանքի մեջ հնչեցրեց վախերի մի շարան։ Վախերի մի շարան, որից պետք է վախենանք եւ դրանք ջուրը նետենք մեր նավից այսօր, վաղը, երբ էլ լինի, եթե ուզում ենք անխափան նավարկել ժամանակի ծովում.

Սրտացավության պակասից եմ վախենում։
Ցավի առուծախից եմ վախենում։
Գաղթականների համար եմ վախենում, որ էս վերջին հանգրվանում էլ իրենց տեր չեն զգում, հյուր են զգում։
Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո էլ մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։
Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից։
Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի՝ հետեւանքներից։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում։
Վազգեն Սարգսյան… Որտե՞ղ փնտրենք այդ մարդուն՝ գրողին, զինվորին, պաշտպանության նախարարին ու վարչապետին, որտե՞ղ տեսնենք նրան՝ մեր սրտի խոսքն ու բարեմաղթանքն ասենք։
Նայենք հայ գրականության խոհուն ճանապարհին, տեսնենք այնտեղ Վազգեն Սարգսյանին ու ասենք՝ շնորհավոր։
Թեքվենք դեպի մեր բանակի շարքերը, որ տարիների մեջ ամրացել են, կայունացել, դարձել մարտունակ եւ կանգնել այն հզոր գետնի վրա, որ երազում էր ինքը՝ Վազգեն Սարգսյանը։ Եվ ասենք՝ շնորհավոր։
Կանգնենք Եռաբլուր զորագնդի աննման մարտիկների հիշատակի առաջ եւ ասենք՝ շնորհավոր։
Հայաստանի ձգտումների ու նվիրական երազանքների, նրա ժիր, խլրտուն մանուկների կողմը թեքվենք ու ասենք՝ շնորհավոր, Վազգեն Սարգսյան։

Հեղինակ՝ Ղուկաս Սիրունյան

Hayzinvor.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված