Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Մարտին Մկրտչյան. «Ռեստորանային երգիչ եղել եմ»

Հասարակություն

Երգիչ Մարտին Մկրտչյանն առաջին անգամ էր հյուրընկալվում մեր խմբագրությունում, որի առիթը, բնականաբար, հարցազրույցն էր: Մինչ դրան պատրաստվելը՝ փորձեցի համացանցից Մարտինի մասին հնարավորինս շատ տեղեկություններ իմանալ: Չեմ թաքցնում՝ մեծ էր զարմանքս, երբ համացանցում ում մասին ինչ ասես չգտա, բացի Մարտինից՝ չնայած այս երգիչը կարծես չի զիջում շատերին իր երկրպագուների թվով: Ինչևէ, Մարտինի հետ հարցազրույցից պարզիր այն ամենը, ինչը հաստատ չես գտնի համացանցում :)

- Թվում է՝ սիրված երգիչ ես ու երկրպագուների պակաս չունես, բայց համացանցում ու ընդհանրապես տպագիր մամուլում քո մասին գրեթե ոչինչ չկա: Ի՞նչն է պատճառը:
- Իրականում դա ճիշտ է: Դա մեր ընտրությունն է, մենք ենք այդպես որոշել աշխատել, քանի որ ամեն տեղ հարցազրույց չենք տալիս: Բացի այդ, եթե քիչ ենք երևում, ապա դա պայմանավորված է նաև ժամանակի սղությամբ: Իհարկե, աշխատում ենք քիչ մերժել և դրա համար էլ ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ, այնուամենայնիվ, լինում են (հարցին պատասխանեց պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը-հեղ.):
- Ո՞վ էր Մարտին Մկրտչյանը մինչ շոու-բիզնեսում հայտնի դառնալը:
- Դարձյալ երգիչ Մարտին Մկրտչյանն էի, իսկ դրանից էլ առաջ չերգիչ Մարտին Մկրտչյանն էի (ծիծաղում է): Երգել սկսել եմ 10-րդ դասարանից՝ «Վերջին զանգի» ժամանակ, որից հետո բացահայտեցի, որ կարող եմ երգել. նաև երաժիշտների ընտանիքում եմ ծնվել, և երգելու տաղանդը գենետիկորեն փոխանցվել է ինձ:
- Ծնվել ես երաժիշտների ընտանիքում, սակայն մասնագիտությամբ ջրաբան ես՝ բավականին հազվադեպ մասնագիտություն, ինչո՞ւ ես հենց դա ընտրել ու երբևէ քո առաջին մասնագիտությամբ աշխատե՞լ ես:
- Չէ, դեռ առիթ չի եղել իմ մասնագիտությամբ աշխատելու: Ասեմ, որ երբ սկսեցի երգել ու ավելի լուրջ վերաբերվեցի երգարվեստին, արդեն սովորում էի Ագրարային համալսարանի առաջին կուրսում: Այդ պատճառով էլ բուհում շարունակեցի կրթությունս և սկսեցի նաև երգով զբաղվել: Մինչ այդ սովորել էի Ագրարային համալսարանի վարժարանում, որի տնօրենը մասնագիտությամբ ջրաբան էր: Ինձ խորհուրդ տվեցին ընտրել հենց դա, քանի որ ոչ այնքան հայտնի, բայց և հետաքրքիր մասնագիտություն է:
- Երգելու որոշումն ինչպե՞ս կայացրիր, ով կամ ինչը ազդեց վերջնական որոշմանդ վրա:
- Որոշմանս վրա ազդեցին «Վերջին զանգի» իմ երգից հետո հնչած բարձր ու երկարատև ծափահարությունները, որոնք երբեք չեմ մոռանա: Հիշում եմ նաև, որ Թաթա Սիմոնյանի «Տեսար ինչ եղավ» երգն եմ կատարել, որի բառերը, բնականաբար, փոփոխված էին: Անկեղծ ասած, ընտանիքս դեմ էր, որ ես երգեմ: Մեր ընտանիքում երաժիշտներ կային, որոնք չէին ցանկանում, որ ես նույնպես ապրեմ «երաժշտական կյանքով», որը լի է բարդություններով: Բայց որոշ ժամանակ համոզելուց հետո սկսեցի երգել: Ու հիշում եմ հորս խոսքերը՝ «Եթե պետք է երգես, ապա պետք է լինես ամենալավը կամ լավագույններից մեկը»: Հենց այդ խոսքերով էլ այժմ առաջնորդվում եմ:
- Երբ սկսեցիր երգել, ի՞նչը ամենաշատը գրավեց քեզ շոու-բիզնեսում:
- Ձեզ անկեղծ ասեմ. իմ ողջ կյանքում ես ավելի շատ գումար եմ վաստակել այն ժամանակ, երբ ռեստորանում էի աշխատում: Ինձ ավելի շատ ձգել է շոուն, ճանաչվածությունը, հանրությանը ներկայանալը, մի խոսքով՝ ամեն ինչ անել սիրված լինելու համար, որ երգերդ լսեն: Այն, որ համերգների ժամանակ ինձ ծափահարում են, ինձ համար մի ամբողջ աշխարհ է: Ինչ վերաբերում է գումար վաստակելուն, երբեք չեմ նեղվել գումարից ու դրա համար չեմ շոու-բիզնեսում, կոնկրետ շեշտը չեմ դնում դրա վրա՝ չնայած չեմ ժխտում, որ գումար էլ եմ վաստակում:
- Այժմ էլ քեզ նաև ռեստորանային երգիչ են համարում, համամի՞տ ես դրա հետ. որևէ ռեստորանում շարունակո՞ւմ ես աշխատել:
- Ռեստորանային երգիչ եղել եմ, հիմա ուզեմ էլ, չեմ կարող լինել, որովհետև նախևառաջ ժամանակ չունեմ ռեստորանում աշխատելու: Ես ռեստորանում եմ սկսել երգել, կայացել, ինչի համար երբեք չեմ ամաչում. այն ինձ համար մեծ դպրոց է եղել: Այսօր եթե ես սիրված եմ, ապա դրա մեջ իր մեծ լուման ունի ռեստորանում երգելը:

- Բոլոր ժամանակներում նորաձև է սիրո մասին երգելը, առաջին ձայնասկավառակդ էլ կոչվում է «Սիրո մոլորակը», այնուամենայնիվ, մտադրություն չունե՞ս երգացանկումդ փոփոխություն մտցնելու:
- Արդեն ունեմ երգ, որ սիրո մասին չէ: Այն կոչվում է «Քեզ», որով պարզապես գովաբանում եմ ինչ-որ աղջկա: Սեր չկա այդ երգում, գովաբանում եմ աղջկան այնպես, ինչպես դա կաներ իր եղբայրը:
- «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ ստացածդ մրցանակը՝ տեսահոլովակի նկարահանում Ռուսաստանում, արդեն ընթացքի մե՞ջ է:
- Այո, իրենք սերտիֆիկատ տվեցին, որը մեզ հնարավորություն է տալիս տեսահոլովակ նկարահանել: Բայց նրանք նաև ընտրության հնարավորություն տվեցին՝ ընտրել կա՛մ գումարը, կա՛մ տեսահոլովակի նկարահանումը: Մենք որոշեցինք վերցնել գումարը և տեսահոլովակը նկարահանել Հայաստանում: Գուցե դրանով այստեղ մի քանի գործ անենք:
- Այդ մրցանակաբաշխությանը շատերը բնակարաններ նվեր ստացան: Տեսահոլովակ նկարահանելու հնարավորության փոխարեն կցանկանայի՞ր դու էլ բնակարան նվեր ստանալ:
- Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, ով չէր ցանկանա բնակարան նվեր ստանալ. իհարկե, ուրախ կլինեի: Սակայն ինձ համար ամենակարևորն այն էր, որ անունս հայտարարվեց, և ե´ս բեմ բարձրացա: Երդվում եմ, դա ինձ համար ամենաթանկ նվերն էր. ուզում է բնակարան տային, ավտոմեքենա կամ նույնիսկ ՙԲոինգ՚ ինքնաթիռ, մեկ է՝ ինձ համար կարևորը անունս հայտնելն էր: Թող Արմենն ասի (նկատի ունի իր պրոդյուսերին- հեղ.), թե որքան էի հուզվում, մինչ կհայտարարեին մրցանակակրի անունը:
- Ասում են՝ այս տարի մենահամերգ ես ունենալու:
- Դեռ ստույգ ոչինչ որոշված չէ, բայց մտադրություն ունենք այս տարի մենահամերգ ունենալ: Հավանաբար, այն կլինի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
- Ասացիր՝ ձեր ընտանիքում էլի երաժիշտներ կան, կպատմե՞ս ընտանիքիդ մասին:
- Պատմեմ: Մեր ընտանիքում ապրում ենք ես, մայրս, հայրս ու եղբայրս: Հայրս ժամանակին երգել է, այժմ հարվածային գործիք է նվագում և «Հարսնաքար» երաժշտական համույթի ղեկավարն է: Պապիկս՝ Մարտիկ Մկրտչյանը, նույնպես հայտնի դուդուկահար էր: Մայրս տնային տնտեսուհի է, իսկ եղբայրս աշխատում է պետական համակարգում՝ «Հայռուսգազարդ» ընկերությունում:
- Քեզ համար ովքե՞ր են հեղինակություններ, որոնց կարծիքը կարևորում ես:
- Խորհրդակցում եմ մի քանիսի՝ պրոդյուսերիս, եղբորս՝ Միկայի և հորս հետ: Եղբայրս թեպետ ընդհանրապես շոու-բիզնեսից չէ, բայց շատ լավ ականջ ունի. չեմ հիշում մի դեպք, երբ նա իմ երգերից մեկը լսի ու ասի, որ այն հաջողություն է ունենալու, և այդպես չլինի: Շատ երաժշտասեր է. մի զգայարան ունի, որը լավ և ճիշտ է աշխատում: Ամենամեծ քննադատս, խորհրդատուս նա է. առանց վարանելու, ամաչելու միանգամից ասում է այն, ինչ մտածում է: Եղբայրս էլ էր երաշժտության մեջ շատ զիլ, պարզապես այլ մասնագիտություն ընտրեց:
- Խոսենք նաև անձնականիդ մասին: Բոլորը վաղուց խոսում են քո և Հռիփսիմե Հակոբյանի ընկերության մասին: Անգամ ձեզ հաճախ օդանավակայանում միասին են տեսնում:
- Հաստա՞տ: Չէ, եթե օդանավակայանում տեսել են, ապա դա եղել է թիմային ճամփորդություն, իսկ իմ ու Հռիփսիմեի ընկերությունն առայժմ ուղղակի ընկերություն է: Ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև այդ փաստը ո´չ հերքելու, ո´չ էլ հաստատելու է:
- Երկրպագուներ չկորցնելու համա՞ր եք այդպես վարվում:
- Կարծում եմ դա սխալ է: Այսօր ունենք երգիչներ, ովքեր պահանջարկված են՝ չնայած որ ամուսնացած են: Օրինակ՝ Թաթա Սիմոնյանն ամուսնացած է, բայց շարունակում է սիրված լինել: Եթե երկրպագուներս սիրում են իմ երգերը, ապա ինչ կապ ունի՝ ես ամուսնացա՞ծ եմ, թե՞ ոչ:

- Ընդհանրապես երկրպագուներդ ե՞րբ «ականատես» կլինեն հարսանեկան արարողությանդ:
- Ձեզ խոսք եմ տալիս, որ առաջինը ձեզ կասեմ: Ամուսնանալու ցանկություն առաջին անգամ ունեցել եմ 18 տարեկանում. շուտով կլրանա 27 տարեկանս և մինչ օրս ցանկանում եմ ամուսնանալ, բայց ինչ-որ բան միշտ խանգարում է:
- Համապատասխան թեկնածու չկա՞, դրա համար չի հաջողվում ամուսնանալը, թե՞ այլ հանգամանքներ են խանգարում դրան:
- Ո´չ, ո´չ, համապատասխան թեկնածուն եղել է, հետո չի եղել ու կա, բայց դրա մասին չէ խոսքս, այլ, որ միշտ ինչ-որ բան չի հանգեցնում ամուսնության: Հենց որ իմ այդ դաշտն ազատվի, խոսքս հոգեկան դաշտի մասին է, երբ պատրաստ կլինեմ ամուսնության և վստահ կլինեմ այդ հարցում՝ ով կլինի, ոնց կլինի, կարևոր չէ, կամուսնանամ: Սակայն դա երբ կլինի՝ համերգիս օրը կամ համերգից տաս տարի հետո, անկեղծ եմ ասում, չեմ կարող ասել:
- Ինչպիսի՞ն պետք է լինի ընտրյալդ:
- Էնպիսին, ինչպիսին կսիրեմ կամ ինչպիսին սիրում եմ: Ում սիրում եմ կամ ում կսիրեմ, նա էլ կլինի կնոջ իմ իդեալը:
- Իսկ այժմ սիրո՞ւմ ես:
- Ես միշտ էլ սիրում եմ (ծիծաղում է): Միշտ պետք է սիրել, երբ սիրում ես, ստեղծագործելը ավելի հեշտ է լինում:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, հուլիս 2011 թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված