Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը Ծառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք» 

Իրավիճակի մարտահրավերը՝ մտավորականի համար

Հասարակություն

Հետընտրական իրավիճակը վերլուծում է սոցիոլոգ, Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ավագանու թեկնածու Գայանե Ղազարյանը:

- Հերթական «ընտրասեզոնն» անցավ, կարծես, իշխանություններն որևէ անսպասելի բան չարեցին, շատերի մոտ կրկին հուսահատություն է, ավելի շատ է խոսվում արտագաղթի մասին: Կարո՞ղ ենք ասել, որ մարդիկ հույսեր էին կապում ընտրությունների հետ, և դրանք չարդարացան:

- Մարդկանց սպասումները պարզելու համար անհրաժեշտ է հետազոտություն կատարել և ճշտել՝ ինչ էին սպասում և ինչն էր անսպասելի, իսկ արտագաղթը և այլ հուսահատական քայլերի մասին խոսակցությունները այնքան էլ չեն արտահայտում ընտրություններով պայմանավորված հասարակական տրամադրությունները: Դրանք առկա են միշտ, բնորոշ են հասարակության մի մասին (գուցե մեծ մասին) և կրում են առավելապես ծիսական բնույթ, որոնք պարզապես ակտիվանում ու նոր թափ են ստանում հետընտրական շրջանում: Ընտրությունները կարծես հերթական ապացույց և հիմնավորում են դառնում այդ տրամադրությունների արդարացված լինելու համար:

Սակայն բուն այդ դիսկուրսը բովանդկային ռեակցիա չէ և չի ենթադրում իրավիճակի վերլուծություն, դրանից դուրս գալու ուղիների որոնում և դրանք գործադրելու կամք, այլ մի յուրօրինակ գեղարվեստական «ողբ» է, որի հնչեցումն ինքնին անուղղակի կերպով ամրացնում է դժգոհություն առաջացնող իրավիճակը: Իսկ առհասարակ դժվար է տարանջատել հասարակության ընդհանուր դժգոհություններն ու հուսահատական վիճակները բուն ընտրական գործընթացներով կամարտահայտման չհաջողելուց առաջացած ավելի մասնավոր ազդեցություններից:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ամեն դեպքում որոշ անակնկալներ, ավելի կոնկրետ՝ իրավիճակի զարգացումներ եղան. ՀՀԿ-ն ցայսօր երբեք այդքան բարձր տոկոս չէր հավաքել: Սա ևս մեկ քայլ էր երկրում քաղաքական մենաշնորհային իրավիճակի հաստատման գործում: Այս առումով իրավիճակը շատ կոշտ է, և հասարակությանը հարկավոր է հասցնել այն փաստը, որ հարկ է ավելի լուրջ մոտենալ այս խնդրին և բոլորովին չկարծել, թե իրականում ոչինչ չի փոխվել և ոչ մի ուշագրավ բան տեղի չի ունեցել:

- Քաղաքական ուժերը, ինչպես նաև անհատ վերլուծաբաններ ՀՀԿ-ի այդքան բարձր տոկոս ստանալը, գլխավորապես, կապում են ընտրակաշառքի հետ և երկրի այսպիսի վիճակի համար մեղադրում կաշառք վերցնողներին: Արդյո՞ք սա միայն արդարացում չէ. մի քանի ամիս առաջ նույն մարդիկ «ոչ» ասացին իշխանություններին նախագահական ընտրություններում:

- Այս արդյունքներում, կարծում եմ, կան մի շարք գործոններ: Նախ՝ հասարակությունը տեղական ընտրություններն առանձնապես լուրջ չի ընդունում, քանի որ փոփոխությունների հնարավորությունը կապում է նախագահական և որոշ չափով՝ խորհրդարանական ընտրությունների հետ: Սա հասարակության տեսակետից արդարացված կարելի է համարել, քանի որ այն ձգտում է առավել կտրուկ և արագ փոփոխությունների, ինչը կարող է ստանալ երկրի ղեկավարին փոխելու դեպքում: Մնացած տարբերակները՝ խորհրդարան, քաղաքապետ և այլն, ընկալում է որպես միջնորդավորված քայլեր, որոնց միջոցով վերջնական իշխանափոխության հասնելու հարցում ունի հիմնավոր կասկածներ, քանի որ տվյալ քաղաքական ուժին դա կա՛մ կարող է պարզապես չհաջողվել, կա՛մ, ստանալով որոշակի իշխանություն, այն կարող է այլևս չցանկանալ վերջնանպատակին հասցնել գործը, ինչի համար և հասարակության կողմից ընտրվել է: Այսինքն՝ արագ փոփոխությունների ձգտող հատվածը տեղական ընտրություններում առավել պասիվ է լինում:

Երկրորդ՝ այս ընտրություններում կար նաև մեկ այլ գործոն, որի ազդեցությունը չէր մարել. խոսքը նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ալիքի արագ մարման և ապրիլի 9-ից սպասումների տապալման մասին է, ինչը թարմ էր պահում հիասթափության զգացողությունը: Սա էր նաև պատճառը, որ Երևան քաղաքում մոտ 181000 քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղաքական ուժը նույն Երևան քաղաքում 3 ամիս անց ստացավ մոտ 36000 քվե՝ 5 անգամ պակաս ձայն:

Երրորդ՝ հաշվի առնելով ընտրացուցակների ուռճացվածությունն ու անհամապատասխանությունը ընտրողների իրական թվին՝ չպետք է մոռանալ, որ ՀՀԿ-ն իր հիմնական քվեն ապահովում է հենց սրա շնորհիվ, և եթե Հայաստանում չգտվի անգամ մեկ մարդ, որը ՀՀԿ-ին ձայն տա, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ապա ՀՀԿ-ն անցումային շեմը գերազանցող «ձայն» միևնույն է կստանա: Այսինքն, ստացվում է մի իրավիճակ, երբ հասարակության այն հատվածը, որն ակտիվ է նախագահական ընտրություններում, և ինչպես նշեցիք, գնում ու «ոչ» է ասում իշխանությանը, չի դիտարկում տեղական նշանակության ընտրությունները որպես քաղաքական կամ քաղաքական հարց լուծող և պասիվանում է: Արդյունքում ընտրություններում գերակշիռ է դառնում հասարակության այն հատվածի ձայնը, որը չի գնում ընտրության կամավոր կամ «անշահախնդիր», և որի «մատուցած ծառայություններից» էլ օգտվում է իշխող կուսակցությունը՝ արհեստականորեն շահագրգռելով և կազմակերպելով նրանց մասնակցությունը ընտրությանը:

- ՀԱԿ-ը ստացել է ձայների 4.4 %-ը՝ նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ, անհամեմատ քիչ: ՀԱԿ ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում եղած միջադեպերը բացատրում էին նրանով, որ իշխանությունը վախենում է ՀԱԿ-ից, խուճապի մեջ է և դրա համար է դիմում ճնշումների: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ՀԱԿ-ը իրավիճակին ադեկվատ չէ գործում և արդյո՞ք իշխանությունների՝ ահուսարսափի մեջ գտնվելու մասին հայտարարությունները ավելի չեն մարգինալիզացնում ՀԱԿ-ը՝ կտրելով իրականությունից:

- Նախ՝ անկախ ամեն ինչից պետք է խոստովանել, որ Կոնգրեսի ձայները պակասել են, ինչի պատճառները և՛ արտաքին են, և՛ ներքին: Ներքին պատճառների համար պատասխանատվությունը կրում է Կոնգրեսը, և պետք է դրանք վերլուծելով համապատասխան եզրակացություններ կատարի, ինչն այս պահին արդեն ընթանում է ներքին քննարկումների տեսքով: Ինչ վերաբերում է Կոնգրեսից իշխանության խուճապին, եթե ասվել է, ապա դա չափազանցություն է, և ես նման ոճին կողմ չեմ: Սակայն բոլորովին չափազանցություն չէ, որ իշխանությունը հստակ նպատակ էր դրել դուրս մղել Կոնգրեսին քաղաքական դաշտից, ինչը վկայում է հակաքարոզչության այն ահռելի ռեսուրսը, որը ներդրվել է այդ նպատակի համար:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ բացառությամբ ինտերնետային 2-3 կայքի, ԶԼՄ-ների զգալի մասը (եթեր, տպագիր մամուլ, համացանց և այլն) այս կամ այն կերպ աշխատել է Կոնգրեսի դեմ. օրինակ՝ լռության մատնվեց Կոնգրեսի՝ ՀՀ-ի պատմության մեջ աննախադեպ երիտասարդ ցուցակ ներկայացնելու փաստը: Իսկ առավել հետաքրքրականն այն է, թե Կոնգրեսից դուրս եկած անհատներն ու քաղաքական ուժերն ինչ հաշված ժամերի ընթացքում վերածվեցին ԶԼՄ-աստղերի և Կոնգրեսի դեմ ըստ էության ինչ-որ իմաստով ներքին հակաքարոզչություն տարան նախընտրական ողջ շրջանում. այս երևույթի հատկանշանակը ոչ միայն այն էր, որ տվյալ անձիք ԶԼՄ դաշտում «պերսոնա նոն գրատա» էին անցյալ 5-6 տարիների ընթացքում, այլ նաև, որ նրանց հիմնական ասելիքը կառուցված էր Կոնգրեսի սխալները Կոնգրեսում մնացած ուժերի վրա բարդելու և որևէ պատասխանատվություն սեփական անձի վրա չվերցնելու շուրջ: Մինչդեռ Կոնգրեսի հետ ճանապարհ անցած բոլոր մարդիկ գիտեն, որ տվյալ անձիք Կոնգրեսի քաղաքականության «ուղղափառ» հետևորդներն էին և ներքին քննադատությունն արգելողները: Սակայն դուրս գալով Կոնգրեսից սկսեցին ներկայանալ հալածյալի կերպարով, լվանալով իրենց վրայից որևէ պատասխանատվություն նույն այն քայլերի համար, որոնք կատարելու ժամանակ որևէ ներքին քննադատությամբ և դիմադրությամբ հանդես չեն եկել:

Այսինքն՝ չենք կարող չնկատել, որ Կոնգրեսին դուրս մղելու իշխանական ծրագիրն անօգտագործել չթողեց համարյա ոչ մի ռեսուրս և հատկապես՝ այս անձանց: Ավելին՝ հիմա լրատվական դաշտի հիմական թեման ոչ այնքան հետընտրական զարգացումներն են, որքան Կոնգրեսի ստացած ձայները, ինչը նորմալ է, սակայն ՀՅԴ-ի կամ ՕԵԿ-ի ստացած ձայների պասիվ քննարկման ֆոնին բավականին անհամաչափ և տարօրինակ է:

Այս և բազմաթիվ չնշված փաստեր ցույց են տալիս, որ իշխանական հակաքարոզչությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Կոնգրեսին՝ ապացուցելով, որ, չնայած Կոնգրեսի թուլացման մասին հավաստումներին, շարունակում է լուրջ վերաբերվել նրան: Պատճառները բազմաթիվ են, սակայն կարելի է նշել թեկուզ մեկ հանգամանք. Կոնգրեսը դեռ հիմա էլ ընդդիմադիր դաշտում ունի կուռ, բազմաքանակ, փորձված եւ կազմակերպված թիմ, ինչը ստիպում է նրան լուրջ վերաբերվել, քանի որ հեռանկարում հաղթում է ուժեղ թիմ ունեցողը: Բացի այդ՝ իշխող ուժը տեղյակ է, որ Կոնգրեսի թիմն ընդդիմադիր դաշտում անկաշառների վերջին հանգրվանն է, ինչը նույնպես ուժ է, և ինչը բոլորին գնելու հնարավորություն և ձգտում ունեցող իշխանությունը չի կարող հաշվի չառնել:

- Հատկապես ընտրություններից հետո որոշ մարդիկ սկսեցին խոսել, որ իրենք ի տարբերություն հասարակության մեծ մասի՝ կաշառք վերցնողների, գիրք են կարդում, ըմբոստ են և այլն, արդյո՞ք սա էլիտիզմ չէ, և արդյո՞ք նման վերաբերմունքը չի մեծացնում խզումը հասարակության տարբեր շերտերի միջև:

- Եթե որևէ մեկը պնդում է, որ ինքն անկաշառ, ըմբոստ և հատկապես գիրք կարդացող է, ապա ինչ-որ տեղ կարող է իրեն զատել հասարակության մնացած խմբերից ճիշտ այնքան, որքան դասախոսները կարող են զատել իրենց ֆերմերներից որպես առանձին խումբ: Սակայն ընթերցասեր ու կրթված լինելն ինքնին մատնանշել' մատնանշելու ու զատվելու համար, բավականին ինֆանտիլ արձագանք է նման իրավիճակին: Իրապես գիրք կարդացողը նախ և առաջ պետք է իր վրա պարտավորություն վերցնի վերլուծել և հասկանալ իրավիճակը, Հայաստանում կաշառատու-կաշառակեր հարաբերությունները, ընտրությունների կեղծման մեխանիզմները և այլն:

Կարող է թվալ, թե ի՞նչ կա ուսումնասիրելու պարզ կաշառատվության ու կաշակերության մեկանգամյա ակտի մեջ, սակայն իմ դիտարկումներով և որոշ փաստերի վերլուծությամբ իրավիճակը շատ ավելի խորն է, շատ ավելի բարդ է, քան մեկօրյա «պակտը»՝ թաղային հեղինակությունների մոբիլիզացնող ուժի միջոցով:

Հայաստանում քվեի առևտուրի համակարգն առավելապես հիշեցնում է Հռոմեական կայսրության մեջ եղած «պատրոն-կլիենտ» հարաբերությունները, որով ազդեցիկ մի մարդ իր շուրջ էր հավաքում ոչ ստրուկ, բայց և ոչ իրեն հավասար մարդկանց մի հանրույթ, որին մեր լեզվով ասած՝ «լավություն էր անում», դառնում նրանց հովանավորը, ինչի դիմաց ստանում էր այլ ծառայություններ, այդ թվում՝ քվե: Հաճախ այդ հարաբերությունները նույնիսկ ժառանգական էին դառնում: Մեր պարագայում այս մոդելն ունի իր նրբությունները, ստեղծման և գոյության որոշակի հանգամանքները, դրսևորման առանձնահատկությունները, սակայն ընդհանուր մոդելը սա է, և սա կարող է բանալի դառնալ ընտրակեղծիքների այս հատվածի էությունը հասկանալու հարցում, ինչն արդեն կոնկրետ հետազոտության խնդիր է:

Այսինքն՝ իրական մտավորական խավի արձագանքը չի կարող սեփական գրագիտության հավաստումն ու դրան անմիջապես հետևող փախուստը լինել իրավիճակից: Ճիշտ հակառակը. իրավիճակի մարտահրավերը մտավորականի համար այն է, որ կարողանա ուսումնասիրել, վերլուծել, հասկանալ և միջոցներ առաջարկել այն ուղղելու, ցանկալի հունի մեջ դնելու կամ պարզապես վերացնելու ուղղությամբ:

- Ընտրություններից մի քանի օր առաջ ականատես եղա մի տեսարանի. ընտրողների հետ հանդիպման էր եկել Տարոն Մարգարյանը' բակում շքեղ մեքենաների խցանում էր, այս ու այն կողմ վազվզող կոստյումավոր երիտասարդներ, բարձր ու տհաճ երաժշտություն: Առաջ անցնելով հանդիպեցի ՀԱԿ ավագանու երիտասարդ թեկնածու Արմեն Օհանյանին, ով հեծանիվով շտապում էր ընտրողների հետ հանդիպման: Ի՞նչ եք կարծում , այսօր մեր հասարակության մեծամասնության համար նրանցից ո՞վ է ավելի ընկալելի և մոտ ապագայում մեր հասարակությունը պատրաստ կլինի՞ ունենալ հեծանիվով շրջող պաշտոնյա:

- Այստեղ կա բավականին երկակի մոտեցում. մի կողմից նկատած կլինեք, որ հասարակության մեծ մասը դժգոհություն և նույնիսկ ատելություն ունի «ֆիրմա» ավտոմեքենաների տերերի նկատմամբ և նրանց ընկալում է որպես «հաբռգածներ», գողեր, հղփացածներ և այլն: Սակայն հետաքրքրականն այն է, որ այդ մոտեցումը գործում է այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք նախկինում չեն ունեցել տվյալ կապիտալը: Այսինքն՝ այդ մոտեցումն ակտիվանում է այն փաստի գիտակցմամբ, որ դառնալով պաշտնոյա՝ տվյալ անձը միանգամից հարստացել է, ինչն առաջացնում է անարդարութան և կողոպտված լինելու զգացում, քանի որ գիտակցվում է, որ տվյալ միջոցները կուտակվել են իրեն տրամադրվելիք, բայց այդպես էլ չտրամադրված միջոցների հաշվին:

Սակայն բավական է, որ այդ վիճակը տևի ինչ-որ ժամանակ և տվյալ պաշտնոյայի առումով սովորութականանա, որպեսզի հասարակության այդ հատվածի համար հարստացած լինելու փաստը հնանա և դիտվի այլևս «կուշտ լինելու» ապացույց: Դուք էլ լսած կլինեք, որ հասարակության այն հատվածը, որը, ապրելով սուղ միջոցներով, սովորաբար չի ցանկանում առաջին ժամկետից հետո փոխել տվյալ իշխանությանը, հիմնավորում է դա նրանով, որ՝ «Սրանք արդեն կշտացել են ու հիմա արդեն մի բան կանեն, նորերը մինչև կշտանան, էլի սոված կմնանք»:

Սա ինչ-որ իմաստով պատասխանում է Ձեր հարցին, որ իրականում հակակրանք ունենալով շարքային քաղաքացուն հասանելիք միջոցների հաշվին հարստացած պաշտոնյաների հանդեպ՝ միևնույն ժամանակ հասարակության մի զգալի մասը տվյալ հարստությունը «կշտացածության» երաշխիք է դիտում, որին պետք է հաջորդի հասարակության համար աշխատելու և հասարակության բարեկեցությունը բարձրացնելու բաղձալի օրը:

Սակայն հասարակության մեջ նաև բացակա չէ այն շերտը, որը, պատկերավոր ասած, առաջնորդվում է «ախորժակն ուտելիս է բացվում» մտայնությամբ և համարում է, որ ապօրինի ու հեշտ միջոցով կուտակված կապիտալն ընդամենը ախորժակ է բացում այն բազմապատկելու համար և բոլորովին չի հանգեցնում հասարակության մասին մտածելու ցանկության: Ուստի առավել հակված է «հեծանվորդ պաշտնոյա», այսինքն՝ ի սկզբանե ախորժակից զուրկ պաշտոնյա տեսնելուն, քան «կշտացած հարուստի» կապիտալի հանդեպ հարգանք ու ապահովության զգացում ունենալուն:

զրուցեց Արտակ Համբարձումյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայի
Ամենադիտված