Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Վերջին շտրիխը` նոր պատուհաս

Վերլուծական

Նախագահական ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ, Սուրբ Հովհաննես եկեղեցու բացում. այս, և ոչ միայն այս, այլ բոլոր երևույթներն արդեն անցյալում են, ժամանակն է արդեն անցնել այն աշխատանքներին, որոնք ենթադրում էին այս ընտրություններն ու բացումները:

Կառավարության նոր կազմ, հին դեմքեր, և, ինչպես արդեն պարզվում է, գազի նոր սակագին, այսինքն՝ կառավարության ռեստավրացիան ռեստավրացրեց նաև Հայաստանում գազի գինը՝ այն գրեթե կրկնապատկելով: Իսկ ընտրություններից առաջ եղած տվյալներով՝ չէր թանկանալու ոչինչ` ո՛չ գազը, ո՛չ հոսանքը, ո՛չ ջուրը, սակայն այսօր արդեն պետությունը գտնվում է այլևս նոր հարթակում, որտեղ կախումը ոչ թե ժողովրդից է իշխանությունների համար, ինչպես, օրինակ, ընտրությունների ժամանակ, այլ այս անգամ արդեն կախումը ռադիկալորեն տարբերվում է նախորդից. այսօր արդեն հասարակությունն ու ժողովուրդն է կախված ռեժիմից ու իշխանություններից։ Սա հասկանալի պետք է լիներ դեռևս մայիսի 5-ին ռեժիմի տարած վերջին հաղթանակից հետո:

Այս պարագայում մի՞թե գործող իշխանությունների խոսքերը միայն պոպուլիստական ստեղծագործ մտքի արգասիքն էին։ Որքան էլ որ դժվար լինի ընդունել, բայց, այո, այսօր հենց այդ իրավիճակում է հայտնվել հայը իր հայրենիքում, երբ ռեժիմը խաբում է քեզ՝ նայելով ուղիղ աչքերիդ մեջ:

Իհարկե, գազի գնի հնարավոր աճը կանխատեսվում էր դեռևս նախորդ տարի, անգամ ընտրություններից հետո թանկանալու վարկածն էր արդիական, սակայն իշխանությունները կա՛մ ժխտում էին դա, կա՛մ ճողոպրում. և ահա ունենք այն, ինչ ունենք: Այս ամենից զատ՝  նաև խոսակցություններ էին շրջանառվում, որ այն զսպաշապիկը, որը կարող էր թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում, այսինքն՝ ընտրություններից անմիջապես հետո գազի գնի կտրուկ աճ, թանկացում, համարվում էր Կարեն Կարապետյանը, սակայն դրանք այդպես էլ մնացին խոսակցության մակարդակում:

Իսկ այսօր քաղաքական էլիտան նշում է ու վայելում է իր խմբակային, թիմային հաղթանակի բերկրանքը, այսօր կիզակետում Գագիկ Ծառուկյանի Փարավոն ժամանցային կոմպլեքսն է, որտեղ և մեկտեղվելու են բոլորը՝ քաղաքական դաշտում առկա թափթպուկներից մինչև հարգված անձնավորություններ, քանզի Գագիկ Ծառուկյանը հրավիրել էր բոլորին:

Ինչևէ, հետաքրքականը գազի գնի աճի ֆոնին` նույն Սամվել Կարապետյանի, նույն Սերժ Սարգսյանի և նույն Գագիկ Ծառուկյանի, ով միշտ ժողովրդի հետ է ու ժողովրդի կողքին, ուրախությունն ու հրճվանքն է, կարծես հենց այս հանգուցալուծմանն էին սպասում բոլորը, որի ենթատեքստը` արեցինք այն, ինչին արժանի էր այս ժողովուրդը:

Այո, իրականում հենց այդպես է, որ կա, բոլոր նրանք, ովքեր ընտրեցին, ովքեր կամովի կամ անկախ իրենց կամքից՝ տրվեցին խաղին, որը պլանավորված ու գծագրված էր դեռևս շատ վաղուց, այլևս դատապարտեցին իրենց հենց այս իշխանությունների քմահաճույքներին և կամակատարություններին:

Այսօր գազի սակագինը, կտրուկ աճելով, ենթադրում է միայն Հայաստանում սպասվող գնաճի գերբարձր տեմպեր, որը և կարող է դառնալ այն մղիչ ուժը, ինչի ազդեցությամբ արտագաղթի տեմպերը կունենան Հայաստանում դեռևս չլսված ու չտեսնված մակարդակ, չէ՞ որ Սերժ Սարգյսանը խոստացել է կենսաթոշակների, աշխատավարձերի կտրուկ բարձրացում, իսկ հավասարակշռության այդ դեպքում երկրի պետբյուջեն կարող է բերել միայն գնաճը, որը և արդեն սկսում է դառնալ պետության ու քաղաքացու համար նոր պատուհաս, երկրից հեռանալու նոր դրդապատճառ ու խթան:

Ո՞ւմ մեղադրել, մեղադրել իշխանությունների՞ն, որոնք կաշառեցին, մեղադրել իշխանությունների համար աշխատող թաղի տղերքի՞ն, թե՞ մեղադրել այն քաղաքացիներին, ովքեր կաշառվեցին՝ թողնելով բաց գոյատևման հույսի դռները, իհարկե, մեղավորներ գտնելը չէ, որ հնարավորություն կտա այս իրավիճակից խուսանավել, սակայն այն ինքնագիտակցության մակարդակը, որն այսօր առաջնորդում է այս բոլոր անհատներին ու խմբավորումներին, կարող է դառնալ այն սկիզբը հավերժական վերջի, որը կլինի անխուսափելի Հայաստանի Հանրապետության համար՝ նման արտագաղթի տեմպերը՝ գնաճի նման բարձր մակարդակը և երկրում ընդդիմադիր դաշտի իսպառ վերացումը հաշվի առնելով հանդերձ:

Այս պարագայում արդեն ազգային շահն ու ազգային շահերից բխող գաղափարները վերածվում են ընդամենը մատի փաթաթանի, ընդամենը պոպուլիստական ստեղծագործությունների, որոնք կարող են դառնալ ազգային անվտանգության հիմնարար ու հիմնական սպառողն ու սպառնացողը՝ թողնելով միայն անհատների շահերի հնարավոր բախման խնդիրը արդիական ՀՀ կենսագործունենության ապահովման համար:

Գևորգ Ավետիսյան

Լուսանկարը` panorama.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված