Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ի՞նչ արժե Տարոն Մարգարյանի քավորությունը

Վերլուծական

Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը շուտով պապիկ է դառնալու: Եվ ահա առաջին բանը, որ նախաձեռնել է ապագա պապիկը, ծնվելիք թոռան համար օրորոց գնելն է: Բայց, պարզվում է, մի բան է՝ լինել շարքային քաղաքացի և օրորոց գնել թեկուզ մեծ պոտենցիալ ու ապագա, բայց ծնվելու պահին շարքային կարգավիճակ ունեցող թոռան համար, մեկ այլ բան, երբ թոռդ դեռ չծնված՝ արդեն իսկ բարձրաստիճան քավոր է ժառանգել: Երեխայի կնքահայրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Օրորոցի գնման գործընթացը կազմակերպվել է հենց այս՝ հույժ կարևոր և պարտավորեցնող փաստի գիտակցությամբ. «բա Տարոնն ա քավորը, հո չէ՞ինք կարա…»:

Քաղաքապետի պատվին քաղաքապետի խորհրդականը գնել է 2,5 մլն դրամ արժողությամբ ճերմակ օրորոց՝ ամբողջությամբ զարդարված Swarovski ադամանդներով:

Դատելով նրանից, թե ինչ պատասխանատվությամբ է մոտեցել ապագա պապը թոռան օրորոցի գնման գործընթացին, կարելի է կանխատեսել, որ ապագա քավորի համար երեխայի այցելության արարողակարգը ևս կանցնի ըստ պատշաճի և ընդունելության մյուս ատրիբուտներն էլ կհամապատասխանեն քավորի չափանիշներին:

Սանիկի ընտանիքի ձգտումը բնական է և հասկանալի, միակ հարցը, որ ծագում է վերոհիշյալ «սիտուացիայի» հետ կապված այն է՝ թե արդյոք քավորն ի՞նքն է համանման ընդունելություն պահանջում, ինչ-որ կերպ հասկացնում իր ապագա կամ առկա սանիկներին, թե ինքը կարող է քավոր-սանիկ խաղալ միայն նրանց հետ, ում հայտարարագիրն այս կամ այն կերպ կարող է «խոսել» իր հայտարարագրի հետ և որ իր ղեկավարած քաղաքում երկրի նախագահից ավելի բարձր վարկանիշ ունեցող քաղաքապետը չի կարող, ասենք, հասարակ փայտե օրորոցում պահվող երեխային սանիկություն անել. տեսախցիկների առաջ շինծու պաչիկ-մաչիկ խաղալուն էլի ինչ-որ կերպ կարելի է նախընտրական շրջանում դիմանալ, բայց, ա՛յ, իրական կյանքում իրական պաչիկ-մաչիկ, ասենք, հազիվ 200 հազարանոց օրորոց հայթայթողների հետ…

Եվ իհարկե, քննարկման թեմա չէ նաև այն, թե ինչպես է քաղաքապետի խորհրդական աշխատող պետական չինովնիկն իր հայտարարագրում լրացված աշխատավարձով 2,5 միլիոնանոց օրորոց գնել: Ինչպես մեր մյուս բոլոր բարձրաստիճան չինովնիկներն ու մեծահարուստները, Քոթանջյան Արայիկը ևս իր միլիոնները հաստատապես աշխատել է միայն «արդար վաստակով» և «սեփական քրտինքով», իսկ այն մասն էլ, որ ոչ մի կերպ չի հաջողվել արդար վաստակի տակ հարմարեցնել, բնականաբար, «ժառանգել է» հարազատ տատիկից՝ վերջինիս թողած ոսկիներով լի սնդուկն օրերից մի օր բացելով և անսպասելի հարստանալով: Եվ իհարկե, որպես կանոն, նման սնդուկները հայտնաբերվում են միայն մեր բարձրաստիճան պաշտոնյաների խորդանոցներում և նման սնդուկներով տատիկներ միայն նրանց է բաժին հասնում:

Իսկ հիմա մի փոքր ավելի լուրջ: Այն, որ քաղաքապետը կարող է քավոր-սանիկություն խաղալ իր ենթակաների կամ գործընկերների հետ, նորմալ է և բնական: Բայց մի բան է, երբ հղփացած հարուստներն են իրենց թույլ տալիս ցոփ ու շվայտ արարողակարգեր, մեկ այլ բան, երբ դա արձանագրվում է հազար ու մի պրոբլեմներով քաղաքացիներ ունեցող քաղաքի քաղաքապետի և նրա խորհրդականի փոխհարաբերություններում, հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը նոր սերնդի ներկայացուցիչ է: Իսկ որպես նոր սերնդի ներկայացուցիչ՝ շատ ավելի ընկալելի և գնահատելի կարող է լինել այն, որ հենց ինքը՝ իր կենսակերպով, իր պահանջներով, աշխատի թե՛ իր ընտանիքը, թե՛ իր շրջապատը զերծ պահել շքեղությունից: Եթե, իհարկե, ցանկանում է իսկապես լավ քաղաքապետ դառնալ, այլ ոչ թե համալրել հղփացած մեծահարուստների շարքը և ամեն անգամ հերթական շռայլության մասին պտտվող խոսքուզրույց վաստակել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված