Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է

Վերլուծական

Փակ շուկա... համ էլ մշակութային հուշարձան. իրոք որ այսօր Երևան քաղաքում գնալով թափ է առնում արդեն հասարակության ու քաղաքացու համար սկզբունքային խնդիր դարձած հարցը՝ ի վերջո ի՞նչ ճակատագիր է սպավում Փակ շուկային: Այս խնդրին բազմիցս անդրադարձել են բոլորը` սկսած մոտակա շենքի բնակիչներից, մինչև քաղաքապետ ու նախագահ, սակայն, ըստ էության, այն ճակատագիրը, որը բախտորոշվել էր շուկայի համար, գնալով դառնում է իրականություն:

Բայց արի ու տես, ելնելով այն հանգամանքից, որ համել Փակ շուկան մշակութային հուշարձան է, Մշակույթի նախարարությունը վերջապես համարձակություն է ցուցաբերել` պահանջելով Երևանի քաղաքապետարանից դադարեցնել Փակ շուկայի շինարարությունը:

Այսպիսով` նախարարությունը խնդիրը տեղափոխել է մի նոր հարթակ, որտեղ արդեն բանակցային գործընթացներն ընթանալու են ոչ թե Մշակույթի նախարարություն-Քաղաքապետարան ձևաչափով, այլ Քաղաքապետարան-սեփականատեր ձևաչափով: Իսկ ըստ շրջանառվող տեղեկությունների`Փակ շուկայի սեփականատերը օլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանն է. չնայած որ ԱԺ պատգամավորի մոտ թղթերով ամեն ինչ նորմալ է, բոլոր սլաքներն ուղղվում են հենց նրա կողմը:

Այսինքն` Փակ շուկայի հարցը այլևս դառնում է Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի և սուպերմարկետների տիրակալ Սամվել Ալեքսանյանի փոխհարաբերություններից լուծում ենթադրող հարց: Իսկ ինչպիսին են այդ հարաբերությունները, իրականության մասին ավելի պարզ պատկերացում ունենալու համար միայն արժի նշել այն, որ Տարոն Մարգարյանի քեֆը, որին մասնակցում էր ՀՀԿ ողջ վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անցակցվում էր ոչ ավել ոչ պակաս «Փարվանայում»` հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորանային համալիրում, չնայած այս պարագայում ևս պնդել, որ ռեստորանը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, չի կարելի. հիշենք Սերժ Սարգսյանի խոսքերը:

Եվ այս դեպքում հետաքրքրականն այն է, որ այդ միջոցառմանը չի մասնակցել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` այսպիսով արտահայտելով, ամենայն հավանականությամբ, իր դիրքորոշումը:

Սակայն ասում են չէ՞, որ եթե Մուհամմեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամմեդի մոտ, հենց այդ սկզբունքով էլ Սամվել Ալեքսանյանը հայտնվել է Մշակույթի նախարարությունում և ոչ թե դատարկ ձեռքերով, այլ մեծ ծաղկեփնջով, որը, ըստ էության, նախատեսված է եղել Հասմիկ Պողոսյանի համար:

Այսինքն` ստացվում է, որ Տարոն Մարգարյանի և Սամվել Ալեքսանյանի միջև հարցի շուրջ քննարկման ելքը` որպես այդպիսին, թողել է միայն Հասմիկ Պողոսյանին համոզելու տարբերակը, որին էլ ուղղված էր Սամվել Ալեքսանյանի հայտնվելը Մշակույթի նախարարությունում: Հետաքրքիր է չէ՞ ստացվում, ո՞ւմ մտքով կանցներ, որ օրերից մի օր Սամվել Ալեքսանյանը կհայտնվի Մշակույթի նախարարությունում, եթե, իհարկե, բացառենք այն տարբերակը, որ նախագահի հրամանագրով` մի օր Սամվել Ալեքսանյանը նշանակվի Մշակույթի նախարար:

Այս մեթոդով Տարոն Մարգարյանը, իհարկե, լվաց իր ձեռքերը, չէ՞ որ նա նմանատիպ իրավիճակներում բազմիցս հայտնվել է և լավ հիշողություններ չունի.  հիշենք, թե քանի անգամ են պրոսպեկտային շինարարատեխնոծին գործընթացներում մեղադրել՝ Տարոն ջան սիրուն չի-ի մեջ, այլ կերպ ասած` տգեղության մեջ: Ու սպասել, որ այս անգամ Տարոն Մարգարյանը նորից կմտնի նույն գետը, կլիներ անտրամաբանական, հետևաբար, Տարոն Մարգարյանի և Քաղաքապետարանի գործոնն այլևս բացառվում է այս պարագայում:

Ստացվում է, որ առանց այն էլ գրեթե ոչնչացված Փակ շուկայի վերջնական ճակատագիրը վերջապես կարող է գտնել իր ավարտը` կախված Սամվել Ալեքսանյան-Հասմիկ Պողոսյան կայացած հանդիպումից:

Եթե Փակ շուկայի շինարարությունը շարունակվի ցանկացած պարագայում, ապա Հասմիկ Պողոսյանը վերջնականապես կտապալի Մշակույթի նախարարության առաքելությունը, այսինքն` համաձայնությունը Սամվել Ալեքսանյանի և Հասմիկ Պողոսյանի միջև այլևս կդառնա իրականություն:

Իսկ եթե շինարարությունը կասեցվի և սկսվեն ռեստավրացման աշխատանքները, ապա որպես այդպիսին` առաջընթաց գրանցելն անխուսափելի կլինի բուրժուադեմոկրատական հեղափոխության ֆոնին: Իհարկե, ըստ երևույթին, այս տարբերակի հավանականությունը համեմատական է անհնարինությանը, եթե, իհարկե, բացառենք «Տարոն ջան սիրուն չի»-ի բոլոր հնարավոր տարբերականերն ու տարատեսակները:

Այսպիսով` ամեն դեպքում այն, որ այսօր քրեաօլիգարխիկ հասարակարգը, որոնցից բոլորի մոտ ամեն ինչ կարգին է թղթերով, հերթական անգամ տանում է իր հաղթանակը հասարակության, հասարակ քաղաքացու նկատմամբ, փաստ է, և այս պրոցեսի հիմնական խթանիչ ուժը գործող ռեժիմն է: Իսկ Փակ շուկան միայն հերթական պատնեշն է, որը ծառայում է նույն քրեաօլիգարխիկ համակարգի ուժեղացմանն ու կայացմանը, ինչպես նաև դժվարությունների հաղթահարմանը:

Գևորգ Ավետիսյան 

Լուսանկարը` Hetq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված