Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»

Վերլուծական

Կառավարության ծրագրի ճակատագիրը հարցականի տակ է դրված: Եթե վաղը վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից ոտք դնի խորհրդարանի շենք, այսինքն՝ գիշերն իր կյանքին վերջ տված չլինի, ուրեմն հրաշք է տեղի ունեցել, հնարավոր է եղել գերմարդկային ջանքեր գործադրել և կուլ տալ իրեն հասցված վիրավորանքը:

Իսկ ամեն ինչ ահա թե ինչպես սկսվեց:

Կառավարության 2013-2017թթ. ծրագրի ներկայացման առաջին օրը վարչապետին հարցեր են ուղղվում: Պատգամավորները հարցերը տալիս են, բնականաբար, իրենց խելքի ու կարողությունների գյորա: Այդպես, առավել արժեքավորը տնտեսագետ կամ ոչ տնտեսագետ, բայց գործից հասկացող պատգամավորների հարցադրումներն էին: Հրանտ Բագրատյան, Արծվիկ Մինասյան, Գուրգեն Արսենյան, Միքայել Մելքումյան, Աղվան Վարդանյան, Վահան Հովհաննիսյան… շատերը մի քանի հարց էին ուղղում: Կային, իհարկե, նաև վիրավորական շեշտադրումներ պարունակող հարցադրումներ, դիտողություններ: Օրինակ, Հրանտ Բագրատյանը հենց սկզբից Տիգրան Սարգսյանին հայտնեց, թե զարմացել է ծրագիրը կազմողների վերլուծական կարողությունների աղքատության վրա, ինչին վարչապետը շատ հանգիստ պատասխանեց, թե վերլուծական կարողությունները պատրաստ են հարստացնել Բագրատյանի միջոցով:

Վարչապետին իր ոճի մեջ հարց ուղղեց նաև Զարուհի Փոստանջյանը. «Դուք քցող եք: Ինչի՞ եք էկել, որ էլի՞ խաբեք…»: Սակայն սա ևս «ծաղիկների» շարքից էր: Կուլմինացիան առջևում էր: Վարչապետին հարց էր որոշել տալ նաև ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Նաիրա Կարապետյանը: Ավելի ճիշտ, ոչ թե որոշել էր, այլ որոշվե՛լ էր նման հարց ուղղել, ավելի ստույգ՝ մամուլով հնչեցված հարցին հարկ էր համարվել պատասխանել, դրա համար էլ հարկ էր համարվել նման հարց հնչեցնել...

Պատգամավորուհին, իրեն շատ լուրջ օրենսդրի տեղ դրած, թիթեռնիկային շորիկները տունը թողած, կոստումը հագած, հերթագրվեց, շատ լուրջ տոնով սկսեց արտասանել հանձնարարած դասը (հարցը նոր ատոմակայանի կառուցմանն էր վերաբերում), հետո էլ քննություն ընդունողի դիրքով սկսեց լսել, թե ինչ է զեկուցում վարչապետը, որից հետո, երբ արձագանքման համար խոսափողը միացրեց, վրա բերեց. «Ես Ձեզ խորհուրդ կտայի…»։

Որ վարչապետին կարող է խորհուրդներ տալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, միանգամայն հասկանալի է, և դեռ մի բան էլ ցանկալի. նման խորհուրդները նախկին սրտացավ պաշտոնյաների՝ սրտացավությունից ու սեփական բանիմացությունից ելնող, դեռ մի բան էլ պետք է պահանջված լինեն: Որ վարչապետին կարող է խորհուրդներ տալ Հովիկ Աբրահամյանը, Արծվիկ Մինասյանը, Միքայել Մելքումյանը… Բայց որ Տիգրան Սարգսյանն այն օրն է ընկել, որ նրան արդեն խորհուրդ տալու իրավունք է իրեն վերապահում մինչ օրս միայն կարճափեշությամբ աչքի ընկած, ամեն հարցի մեջ, անկախ դրա մասին գաղափար կամ գոնե մոտավոր պատկերացում ունենալու, իրեն մեջ գցող Նաիրա Կարապետյանը, ում ելույթների կամ անունը տալու ժամանակ գործընկերները մի կերպ են զսպում ժպիտը…

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե ինչպես կարողացավ դիմանալ այս հարվածին, ուղղակի անհնար է նկարագրել… Ինչ վերաբերում է վարչապետին, ըստ երևույթին նաև նախագահին խորհուրդներ տվող Նաիրա Կարապետյանին, ապա վերջինիս վիճակն ավելի լուրջ է (մի առիթով, երբ Նաիրային ասացի, թե չարժե ԱԺ-ում ելույթ ունենալիս նախագահի հասցեին ավելորդ գովեստներ հնչեցնել, որ դա քծնանքի տպավորություն է ստեղծում, վերջինս զարմացած վրա բերեց. «Բա էդ մարդը մեզ ուղարկել ա ստեղ, որ իրան պաշտպանենք, բա էլ ինչի՞ համար ենք ստեղ էկել», ապշեցի՝ այն ժամանակ դեռ լավ չճանաչելով սուպեր-դեպուտատին ու չըմբռնելով, որ պատգամավոր դարձած կամ ցանկացած ձևով դարձված մեկը կարող է այս աստիճան թյուր պատկերացում ունենալ օրենսդրի կոչման մասին):

Սխրանքից երևի թե վայրկյաններ անց տիկին Կարապետյանն արդեն որոշեց, որ իր դեմ այլևս խաղ լինել չի կարող, և որ ինքն արդեն վեր պետք է գտնվի բոլոր հասարակ մահկանացուներից: Ընդմիջմանը Նաիրա Զոհրաբյանի հետ խոսում էինք, երբ սուպեր-դեպուտատը հանկարծ ցցվեց երկուսիս արանքում, և՝ «մի հարց տամ միայն, եթե կարելի է, առաջինը ես տամ, կարծում եմ՝ կարգավիճակից ելնելով՝ ես պետք է առաջինը լինեմ», դիմեց նաև ինձ՝ Նաիրա Զոհրաբյանին ինչ-որ բան հարցնելու ցանկությամբ: Իհարկե, ես չէի առարկել, պատգամավորուհու հարց տալու կամ չտալու հաշվով, որ վերջինս շեշտեր իր գերհատուկ «կարգավիճակը», այն, որ պատգամավորն ու լրագրողը միանգամայն տարբեր կատեգորիաների սուբյեկտներ են, որ ոչ մի դեպքում պատգամավորը չի կարող լրագրողի հետ նույն նժարի վրա գտնվել, հատկապես՝ իր նման՝ վարչապետին խորհուրդներ տվող հերոսը, որ ինքը վեր է, բոլորից էլ վեր…

Իսկ որոշ մարդիկ չէին կարողանում հավատալ, որ կարճափեշ այս տիկինը կարող էր Երևանում Մոսկվայի տան տնօրենի հետ կոպիտ խոսել ու հայհոյել… Չի բացառվում, որ այս մի սխրանքի «ջրումն» ու տրված երաշխիքներն էլ են որոշակի դեր խաղացել նման կերպարանափոխման կամ, ավելի շուտ, ինքնաբացահայտման հարցում:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված