Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ի՞նչ է տալիս կառավարությանը «ցեխը կոխելը»

Վերլուծական

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլի ՀՀԿ քարոզչության պատասխանատուի պատմուճան հագած՝ նշումներ էր անում վաղվա ելույթի համար, որտեղ պիտի հակադարձեր ընդդիմախոսների այսօրվա գնդակոծությանը:

Հարցն այն չէր, թե Արմեն Աշոտյանն այն աստիճան է կտրվել իրականությունից, որ չի ընկալում գործընկերների ելույթներում հնչեցվող ճշմարտությունները: Հարցն այն է, որ Արմեն Աշոտյանի գործը (ամեն ինչ շատ լավ հասկանալով հանդերձ) ընդդիմախոսների «պորտը տեղը դնելն է»: Իսկ սրանով՝ կառավարությունն, ըստ էության, ևս մեկ անգամ հաստատում էր առաջին հորիզոնականում գտնվող Վահան Հովհաննիսյանի հայտարարած իրականությունը՝ այն, որ ներկայիս իշխանությունների ու նրանց ձևավորած կառավարության համար իշխանությունը ո՛չ թե միջոց է՝ ծրագրեր, կոնկրետ ռեֆորմներ իրականացնելու համար, այլ ճիշտ հակառակը՝ կառավարությունը կա՛մ ուղղակի չի հասկանում, թե որը որից հետո է, կա՛մ դիտավորյալ ամեն ինչ գլխիվայր շուռ է տվել և ռեֆորմներ, աշխատանք անում է զուտ նրա համար, որպեսզի ապահովի սեփական վերարտադրությունը, այսինքն՝ ռեֆորմներն են միջոց՝ նպատակին՝ իշխանության հասնելու և իշխանությունը պահելու համար:

Հենց սա էլ ավելի քան ակնհայտ է դարձնում ՀՅԴ պատգամավորի՝ բոլորի հիացմունքին արժանացած, բայց շատերի կողմից գուցե այդպես էլ խորությամբ չընկալված մտքերի խորությունը:

«Իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել, ի վերջո։ Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել։ Նա երևի մտածել է այպես. «Եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան»։ Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել իշխանության գլուխ մնալու համար, ինչո՞ւ չի կարելի այդ մարդկանց օգտագործել պարզապես, որ մի մարդ, օրինակ, ասենք՝ Խաչիկյանը, հարստանա»:

Ամեն ինչ սկսվում է համակարգային սխալից: Քանի որ կառավարությունը սխալ է հասկանում իր լինելիության նպատակը, ըստ այդմ նրա՝ այս կամ այն ոլորտի ձախողումներն արդեն զուտ ածանցյալներ են՝ ոչ ավելի: Ըստ այդմ՝ այլևս էական չէ, թե կրթության ոլորտը ձեռքից գնացել է. կառավարությունը մտածում է՝ ինչո՞ւ կրթեմ ժողովրդին՝ որ հասկանա՞ն ճշմարտությունները՝ չէ՞ որ անգրագետ ժողովրդին ավելի հեշտ է կառավարել: Կամ՝ օլիգարխների դեմ պայքարի հաշվով. կառավարությունը մտածում է այսպես՝ «կա՛մ՝ մենք իրենց չենք ճնշում, որ հանկարծ օպոզիցիա չդառնան և փողերը երկրից չտանեն, կա՛մ մեր ընկերն են, իսկ եթե մեր ընկերն են, էլ ինչի՞ ճնշենք»:

«ՀՀԿ մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասում է՝ «մեզնից լավը չկա»: Հավանաբար, կառավարությունը լուրջ է ընդունել սա, բայց դա «կլասիկ գրիգորիչական շուլուխ» է եղել: Դուք չեք ամենալավը, դուք պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք: Բայց այսօր ձեր ֆոնին արդեն բոլոր նախորդ կառավարություններն են ավելի լավը թվում, դուք արդեն սրբագրում եք բոլորի արատները»:

Ցեխաջրի հերթական լուրջ ու հիմնավորված դոզան Նիկոլ Փաշինյանի կողմից հրամցվեց: Փաշինյանն իր հերթին կառավարության ամբողջ սխալը բացատրեց նրանով, որ կառավարությունը թեև դե յուրե քաղաքական մարմին է, բայց դե ֆակտո՝ ոչ:

«Կառավարության կազմում չկան քաղաքական դեմքեր: Նրանց կեսագրությունը ուսումնասիրելիս՝ կտեսնենք, որ մի մասը կուսակցությունից հրաժարվել են, որ կառավարության կազմում լինեն, մի մասն էլ կուսակցական են դարձել, որ նախարար մնան»: Այդպես կան պաշտոնյաներ, որ նստել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, նստել են Քոչարյանի օրոք և շարունակում են նստել Սարգսյանի օրոք՝ հարմարվելով ու փոխվելով ըստ ժամանակաշրջանի:

«Փաստն այն է, որ այսօրվա կառավարությունը որոշում ընդունող չէ, այլ կատարող մարմին է»: Դա այդպես է, քանի որ այս կառավարությունը չէ՛, որ ստացել է ժողովրդի քվեն, վստահությունը: Ժողովրդի քվեն իրականում ստացել է թաղի խուժանը, հետևաբար՝ թաղի խուժանն էլ պարտադրում է իր կանոնները ու թելադրում կառավարությանը այս կամ այն՝ իր շահերից բխող քայլերը: Ըստ այդմ, նման կառավարության համար օլիգարխիայի, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարելը նույնն է, թե որևէ մեկը պայքարի իր գործատուի դեմ:

Կառավարության բերած ծրագրի միակ ճշմարտացի կետը, ըստ Փաշինյանի, «դինամիկ զարգացող Սփյուռք» հասկացությունն է, ինչի հետ պատգամավորը չհամաձայնվել չէր կարող, քանի որ իր ճանաչած երիտասարդների 80 տոկոսը, ովքեր օտար լեզու են սովորում, սովորում են միայն մի բանի համար, որ երկրից գնան, այսինքն՝ համալրեն սփյուռքի շարքերը, այսինքն՝ գոնե այս կետով պարզերես անեն մեր կառավարությանն ու ապահովեն «սփյուռքի դինամիկ զարգացումը»:

Այլ ելույթներ ևս հնչեցին՝ համարժեք կամ նվազ սրությամբ ու խորությամբ: Դրանց մի մասում հնչեցված քննադատությանն այսօր էլ փորձ արվեց պատասխանել այդ նպատակի համար աշխատող կադրերի միջոցով: Ենթադրելի է, որ վաղը ևս այս ամենը շարունակություն կունենա՝ թե՛ քննադատությունների, թե՛ դրանց հակադարձելու մասով: Բայց թե տեղացող տարափի միջից մեր հարգարժան կառավարությունը կկարողանա՞ գոնե մի քանի ճշմարտություններ այնուամենայնիվ ըմբռնել ու ինչ-որ բան փոխել, ա՛յ, այս հաշվով ո՛չ կարելի է կանխագուշակել, ոչ էլ սին հույսեր փայփայել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված