Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Նախարարն էլի խայտառակ եղավ. թողնում եք նախարար, որ ի՞նչ անեք…

Վերլուծական

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հերթական անգամ խայտառակ եղավ: Թեև դատելով պաշտոնավարման ընթացքում այս նախարարի՝ այս ֆրոնտում արձանագրած «հաջողություններից», դա այս անձնավորության մոտ արդեն սովորություն է դարձել: Ավելի ճիշտ, այլ բան ակնկալել պարզապես չի էլ կարելի: Դժվար է ասել, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանն աշխատեցնելիս Սերգո Կարապետյանի հատկապես ո՞ր որակներն էին գնահատվել՝ վերջինիս առաջ տանելու միտք հղանալիս, սակայն փաստը մնում է փաստ, որ մի բան է՝ շփման, հարցի ընկալման, պատասխանի կուլտուրայի՝ էլ չենք խոսում զուտ պրոֆեսիոնալ առումով ոլորտի ղեկավարման հատկանիշների նման մակարդակը, ասենք, հողը մշակող գյուղացու, մթերող կազմակերպության պատասխանատուի, գործարանի տնօրենի և մեկ այլ բան՝ նախարարի պարագայում:

Ներկա նախարարի որակական հատկանիշները հերթական անգամ ի ցույց դնողը նախկին նախարար Աղվան Վարդանյանն էր: Եթե նախկինում ինչ-որ տեղ կարելի էր առանձին լրագրողների հետ շփման ժամանակ բացահայտված ու արձանագրված անադեկվատությունը վերագրել լրագրողների սուբյեկտիվ ընկալմանը, ապա այս անգամ նման բացատրություններ թերևս անհնար լինի տալ՝ հաշվի առնելով, որ ամեն ինչ տեղի ունեցավ երկրի գլխավոր ամբիոնում՝ Ազգային ժողովի և կառավարության աչքի առաջ՝ դեռ լրագրողներին ու մյուս ներկաներին չհաշված:

Սկզբում մի պահ թվաց՝ հարցը նախապես պայմանավորված է. պատգամավոր գործընկերը որոշել է լավություն անել նախարար գործընկերոջը, նրան տալ այդ շրջանում իր հետ կապված թեժ հարցը, որպեսզի վերջինս առանց հարկարծակի գալու նախապես մտածած պատասխանն արտաբերի:

Վարդանյանը, մեջբերում անելով լրատվամիջոցներից մեկին տված նախարարի հարցազրույցից, թե այս տարի ցանքատարածություններն ավելացել են 21 հազ. հա-ով, անասունների գլխաքանակը՝ 13 տոկոսով և որ տեղի ունեցած կարկտահարությունը չի կարող անդրադառնալ գյուղատնտեսության ցուցանիշների վրա, հնչեցրեց երեք հարց.

«Ինչպե՞ս կարող է դա չանդրադառնալ ցուցանիշների վրա: Որտեղի՞ց եք այդ թվերը վերցրել: Պատրա՞ստ է նախարարությունն այդ թվերն ապացուցել ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման ժամանակ»:

Կառավարության անդամը մոտեցավ խոսափողին, թղթերը դրեց դեմը և սկսեց դպրոցական ցերեկույթին մասնակցող աշակերտի նման հնարավորինս պաթետիկ ոճով կարդալ «արտասանությունը».

«Մայիսի 12-ին, այո՛, բնական աղետ է եղել Հայաստանում և տուժել են ոչ միայն Արմավիրի գյուղացիները, այլև՝ ե՛ս, դու՛ք, բոլո՛րս: Ժողովրդական մի լավ խոսք կա՝ ասում է՝ կարկուտը բարեկամ ու թշնամի չունի, որ գալիս է, բոլորն է տանում ու բոլորից է տանում…

Արմավիրցին այսօր օգնության կարիք ունի, պետական օգնության, տրամաբանված ու հասցեական օգնության, հավատացնում եմ ձեզ, արմավիրցին սրտաճմլիկ ամբիոնային սատարումների ու մեկ օրում գյուղատնտես դարձած հրապարակախոսների կարիքը չունի: Արմավիրցին հպարտ ու աշխատասեր մարդ է…

Քանի որ շատ լավ հասկանում է, որ հռետորներն մի քանի օրից կմոռանան իրեն ու կանցնեն մեկ այլ թեժ ու թեժացված թեմայի: Արմավիրում այդ աննախադեպ կարկուտի օրվանից մինչև օրս պետության գերակայությունն է նկատվում, որ չի գովազդվում և կուրծք պատռելու գործառույթ չունի: Սա պետություն է, որ պետություն խաղալու իրավունք չունի… (սա արդեն նախագահի «սփիչռայթերի» հետ ոտք մեկնելու փորձ էր՝ «Սա պետություն է, Սե՛րժ»-ի մոտիվներով… Լ.Կ.) և մնալու է Արմավիրի դաշտերում ու արմավիրցու կողքին, երբ հռետորները վազելու են այլ տեղ ինքնահաստատվելու:

Այո՛, այս արանքում ստիպված ենք նաև ժամանակ կորցնել մեծ ոգևորությամբ տարածվող ստի ու լեզվահարձակումների բացասական հոռետեսական հետևանքներին դիմակայելու համար»:

Եվ հենց այն ժամանակ, երբ ձայնը արձագանքման համար տրվեց Աղվան Վարդանյանին, ամեն ինչ ընկավ իր տեղը.

- Որևէ մեկ օրվա հռետորաբանություն իմ հարցի մեջ չկա: Եվ այս գործելաոճը ինձ համար անհասկանալի է, անընդունելի է: Ես Ձեզ առաջարկում եմ՝ այն Ձեր աշխատողը, որ այդ տեքստը գրել է և տվել է Ձեր ձեռքը, հիմա վերադարձեք նախարարություն և ազատեք աշխատանքից: Ես Ձեզ կոնկրետ երեք հարց եմ տվել, կոնկրետ երեք հարց՝ իմ երեք հարցերին փոխանակ պատասխանելու, Դուք էստեղ ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք…

Հուսալ, թե Տիգրան Սարգսյանի կհաջողվի հեղափոխություն առաջացնել նաև Սերգո Կարապետյանի հետ, նշանակում է շփված չլինել Սերգո Կարապետյանի հետ: Իսկ թե նման անձնավորությանը հեղափոխություն առաջարկող կառավարության կազմում պահում են, որ ի՞նչ անեն, կիմանան պահողները…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված