Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Թուլացված շղթան

Վերլուծական

Տիգրան Սարգսյանի գործելաոճն ու վարքագիծը այսօր հարուցում է շատ շատերի վրդովմունքն ու կասկածամտությունը, և սա՝ սկսած այն պահից, երբ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ նորից վարչապետի պաշտոնում վերանշանակվեց Տիգրան Սարգսյանն ու իր հետ միասին կառավարության ողջ կազմով՝ ակամա նորից հասարակությանը գցեց հոգևոր շոկի մեջ՝ ստիպելով ապրել ցավոտ դեժավյու:

Ըստ էության, երևույթն իրեն սպասեցնել շատ չտվեց, մի քանի օրվա ընթացքում երկու կարևորագույն նորությունները, որոնց մասին կառավարության կամ վարչապետի անտեղյակ լինելը բացառվում է, միանգամից ճգնաժամային իրավիճակ ստեղծեցին հայաստանյան իրականությունում: Նախ պարզվեց, որ գազի սակագինը այսուհետև բարձրանալու է, այնուհետև՝ արմավիրցիների՝ բնության արհավիրքից տուժած հողերն ու այդ արհավիրքի պատճառով առաջացած խնդիրները դարձան գլուխկոտրուկի պես մի բան ողջ կառավարության համար՝ ստիպելով նախարարներին ու վարչապետին վեր կենալ իրենց աթոռներից ու զբաղվել խնդրով:

Եվ ահա, բացի այս երկու փաստից՝ տեղի ունեցավ ևս մի ուշագրավ միջադեպ Երևան-Սևան ավտոմայրուղու վրա, որը սպառնում էր դառնալ բեկումնային ընթացող պրոցեսներում. չանդրադառնալով տխրահռչակ դեպքին՝ ուղղակի արձանագրենք, որ միմիայն Պաշտպանության նախարարի ջանքերի և անմիջական մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ կանխել ռեժիմի համար լուրջ սպառնալիք հանդիսացող իրականությունը:

Արձանագրելով և, ամենակարևորը, ռեալ փաստերով փաստարկելով այս երևույթները՝ ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել այն պարտությունն ու այն տկարությունը, որն այսօր դանդաղ, սակայն՝ հաստատակամ քայլերով տանում է կառավարությանն ու ռեժիմին սնանկության՝ թե՛ ֆինանսական առումով, թե՛ գաղափարական առումով:

Եթե կառավարության նոր կազմը ձևավորելիս փոփոխության թիրախը որպես այդպիսին դարձել է ֆինանսների և էկոնոմիկայի, ասել է թե՝ տնտեսական այդքան բաղձալի աճը հիմնականում գրանցող և ապահովող թևը, ապա փոփոխություններից սպասելիքները և պահանջները, ըստ տրամաբանության, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանի համար պետք է որ լինեն նվազագույնը տեսանելի գոնե առաջիկա տարում, հակառակ դեպքում՝ փոփոխությունը որպես այդպիսին հասարակության կողմից կգնահատվի բացարձակ զրոյով, ինչը և այս մի քանի շաբաթների ընթացքում գնալով դառնում է իրականություն: Այսպիսով՝ թողնելով հաղթանակը հասարակությանը՝ սա ևս մեկ անգամ ընդգծում է գործող ռեժիմի անկատարությունը:

Սակայն այս փոփոխությունների անօգտակարությունից կամ փոփոխության մինուսական ՕԳԳ-ից բացի՝ կառավարությանը հերթական անգամ քցում են մնացած գրեթե բոլոր նախարարությունները, նախ՝ գյուղատնտեսության նախարարը այլևս չի ընդունվում որպես լուրջ ֆիգուր, եթե առաջ միայն հասարակության կողմից, ապա այժմ՝ նաև խորհդարանի և սեփական կուսակիցների կողմից՝ առաջացնելով միայն նրանց ծիծաղն ու արհամարհանքը:

Մյուս կողմից՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցույց տվեց իր անզորությունը, գյուղատնտեսության նախարարի հետ միասին՝ Արմավիրում, գյուղացիների հետ հարաբերություններում ցուցաբերելով իր քաղաքական գործի տկարությունը:

Իսկ ահա, պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն էլ, չնայած կարողացավ կանխել հասունացող վտանգը Երևան-Սևան մայրուղում, դարձավ ողջ կառավարության քավության նոխազը, քանզի այն հանգամանքը, որ միայն անմիջական մասնակցություն ցուցաբերելու դեպքում խնդրին լուծում տրվեց, ի ցույց դրեց ողջ հանրությանն ու հասարակությանը այն պառակտումն ու ողջ նախարարության անկարողությունը, ասել է թե՝ թուլությունը, որը մինչև այժմ ստացվում էր պահել այս մակարդակից բարձր մակարդակում:

Արձանագրելով այս բոլոր նյուանսները, ինչպես նաև՝ Տիգրան Սարգսյանի քայլերը՝ գաղտագողի Արմավիրում հայտնվելն ու կրիզիսային վիճակից կառավարությանը դուրս բերելու արմավիրցիներին հատկացվող փոխհատուցման ծրագիրը, որը, ըստ ամենայնի, հերթական անգամ չի գոհացրել գյուղացուն, կարելի է արձանագրել փաստեր, որոնք այսուհետև միայն վկայելու էին այն սխալները, որոնք թույլ տվեց Սերժ Սարգսյանը՝ ձևավորելով ներկայիս կառավարությունը։

Այսպիսով՝ կառավարության բոլոր նախարարությունները՝ նախարարներով հանդերձ, ապրում են խորը ճգնաժամ, ոմանք՝ հոգևոր, ոմանք՝ իրավիճակային առումով, որն, ըստ էության, նորից բերում է հոգևոր ճգնաժամի: Միայն հիշենք այն տիեզերական մաղթանքներն ու աղոթքները, որը Սփյուռքի նախարարությունը ձևակերպել էր եվրատեսիլյան երազահանի օրերին, չարձանագրել վերոնշյալ ճգնաժամը՝ ուղղակի կլինի ինքնախաբեություն, իսկ արձանագրելու դեպքում՝ ակներև խնդրին կամ խնդիրներին լուծում չտալը ուղղակի կլինի ինքնակործանում:

Այսօր արձանագրում ենք հենց վերջին պրոցեսը, այսօր արտագաղթի աճող տեմպը փաստում է երևույթը, իսկ կառավարության՝ ռեժիմի անգործությունը միայն նպաստում ու խթանում է այդ գործընթացին՝ ինքնակործանման պրոցեսը դարձնելով անկասելի:

Իսկ այդ պարագայում գազի գնի հետագա բարձրացումը, տիեզերական աղոթքներն ու գյուղացիներին բաժանվելիք սերմնատեսակները կթնդացնեն դատարկության շունչը կառավարության՝ վարչապետի ու նախագահի համար, որը կա՛մ կստիպի քայլեր ձեռնարկել, կա՛մ…
Հուսանք՝ իրավիճակային առումով փոփոխությունը կլինի շուտափույթ, այլապես այս «կամ»-երից խուսափելն ուղղակի կլինի անհնար, հետևաբար՝ նաև կործանարար:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված