Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Քանզի հավերժ է «ներող»–ի զորությունն ԱԺ-ում

Վերլուծական

Ինչ է ասել էթիկայի հանձնաժողով կամ որ նույնն է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հանձնաժողով, որի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և արդար կառավարման համակարգի ներդրումը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը. սա՝ ըստ տրամաբանության և ըստ ՀՀ սահմանադրության:

Իսկ այժմ հանձնաժողովը, դրա գործունեությունն ու աշխատանքը քննարկենք ըստ էության, այլ ոչ թե ըստ տրամաբանության. իրականում այսօր այն երևույթները, որոնք օր օրի դառնում են հանրային քննարկման առարկա, մնում են անպատժելի հենց այս հանձնաժողովի կողմից, սակայն, ըստ տրամաբանության, պետք է, որ լիներ հակառակը, սակայն ունենք այն, ինչ ունենք: Երբ դեռ ամիսներ առաջ ԱԺ-ում պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել և վիրավորել էր լրագրողին, էթիկայի հանձանաժողովը նիստ գումարեց, հանդես եկավ եզրակացություններով ու արդյունքում հասավ անասելի արդյունքի. ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներողություն խնդրեց լրագրողից։ Չնայած նրանից առաջ ներողություն էին խնդրել նաև այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, սակայն նորից, ըստ էության, երևույթը՝ որպես էթիկայի կանոնների խախտում, չբացակայեց մասնավորապես ԱԺ-ից:

Այսօր էլ բոլորն արտահայտվում են այնպես, ինչպես ուզում են, վիրավորում են այնպես, ինչպես ուզում են և ում ուզում են, իսկ համապատասխան հանձնաժողովը, որը կոչված է կանխարգելել նման երևույթները, ինչպես ասում են «քնած է էշի ականջում» կամ «по нарошку» ռուսների ասած կամ էլ փաստեր չունեն արձանագրված երևույթը հաստատելու համար և գերադասում է լռել. իհարկե այս վերջին «կամ»–ը կրում էր միայն զուտ էսթետիկ բնույթ՝ ապահովելով վեհանձն անաչառությունը:

Չնայած նրան, որ այս հանձնաժողովի անդամները նշանակվել են Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ յուրաքանչյուրը՝ մեկական անդամ սկզբունքով, այնուամենայնիվ, դեռևս կային ու կան մարդիկ, ովքեր հավատում էին ու հավատում են հանձնաժողովի գործունեությանը և հետաքրքրականը հենց այն է, որ այդ գործունեությունը պետք է, որ բխեր հենց հավատացողների շահերից, այլ ոչ թե նորմերը խախտողների շահերից:

Այսպիսով, ինչ է ստացվում. ըստ էության՝ ստացվում է իրավիճակ, երբ կարող ես վիրավորել, ինչու չէ տալ «չանը ջարդել», բռնաբարել, իսկ վերջում ցավել պատահածի համար, ծայրահեղ դեպքում էլ՝ ներողություն խնդրել և վերջ, պատկերացնում եք՝ վե՛րջ։ Դուք կարող եք հանգիստ անցնել ձեր մյուս գործերին։ Մի խոսքով՝ ամենաթողության գերբարձր աստիճանն այսօր սպառնում է դառնալ մարդկային նորմերի ամենակոշտ խախտումը թե՛ ԱԺ-ում, թե՛ այլ հաստատություններում:

Այլապես ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն իրեն թույլ է տալիս լրագրողներին «քշել», չնայած նրան, որ, ըստ էության, այդ քայլն առաջին հերթին սեփական ինքնասիրությանը հասցվող հարված էր, այնուամենայնիվ, սա այն դեպքն էր, երբ էթիկայի հանձնաժողովը պետք է պատասխանատվության ենթարկեր պատգամավորին ու նվազագույնը նպաստեր՝ նրան պատգամավորական մանդատից զրկելու գործին:

Այլապես ինչպես կարելի է բացատրել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքերն՝ ուղղված մեկ այլ պատգամավորի. «Երկրի գլխավոր դատախազից դժգոհ են լինում միայն հանցագործները, եւ այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չի, որ մեքենա կանգնեցնեն ու մեքենաները չկանգնեն՝ դրանից նեղանան»: Իսկ ո՞ւր է էթիկայի հանձնաժողովը, ո՞ւր մնացին այն գործառույթները, որոնք ըստ տրամաբանության ակնկալվում էին ու ակնկալվում են հանձնաժողովից... չկան: Իսկ Գալուստ Սահակյանը զբաղվում է այլ գործերով՝ բաց թողնելով իր հետևից նման վարքագիծ դրսևորելու երևույթի դռները և հնարավորություն տալով ավելի երիտասարդ, ասել է թե՝ աճող սերնդին անել այն, ինչն իրենց չհաջողվեց:

Իսկ բացակայությունների, այլ պատգամավորների փոխարեն քվեարկողների և մնացածի մասին խոսելն ուղղակի անիմաստ է. մնում է միայն փակել հանձնաժողովի դռները և բացել իրականության դռները՝ զերծ պահելով հասարակությանն ավելորդ «ություններից»՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տեսքով:

Ըստ էության՝ փոփոխություններ առանձնապես համակարգը և իրականությունը չեն կրի, քանզի հավերժ է «ներող»–ի զորությունն ու իմաստությունը: Մնում է ցավել և ներողամիտ լինել մեղավորների հանդեպ:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված