Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՄԱՊ-ի Ալիկը «դարձի է եկե՞լ»

Վերլուծական

«ՄԱՊ-ի Ալիկը»՝ Արմավիրի թիվ 21 ընտրատարածքից խորհրդարան գործուղված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն, այսօր ասուլիս է հրավիրել և կոչ արել Հայաստանի 1000 խոշոր հարկատուներին, կուսակցություններին, միջազգային դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, սփյուռքահայերին՝ օգնել կարկտահարությունից տուժած գյուղացիներին:

Ասել, թե Ալեքսան Պետրոսյանը ժողովրդի ցավերով տապակվող ընտրյալ էր, դժվար կլինի: Այս տարիներին, ճիշտ է, Պետրոսյանը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ մեկ կամ երկու նախադասություն գուցե թե արտաբերեր և գուցե ինչ-ինչ չափանիշներով իր համերկրացի Նահապետ Գևորգյանից մի փոքր ավելի ընդունելի կերպար համարվեր, բայց որ ծավալեր բուռն գործունեություն, ժողովրդի շահերից բխող ելույթներ ունենար, դա արդեն երևակայության սահմաններից անդին տեղակայված հասկացություն էր:

Վերջին կարկտահարությունը, սակայն, «ՄԱՊ-ի Ալիկի» կենսագրականում լրջագույն ջրբաժանի դերակատարում ունեցավ կարծես թե: Նախկին՝ միմիայն որպես կոճակ սեղմող աշխատող պատգամավորը կերպարանափոխվեց բոլորի աչքի առաջ: Պետրոսյանի հարցադրումներն ու ելույթները հետևեցին մեկը մյուսին: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Պետրոսյանը հերթագրվեց և վարչապետին ուղղեց կառավարության ներկայացրած 2013-2017թթ. ծրագրի հետ բացարձակապես կապ չունեցող, բայց այդ օրերին իր ընտրատարածքի ժողովրդի համար առաջնային նշանակություն ունեցող հարց: Դրան հաջորդեց կարկտահարության պատճառած վնասը ինչ-որ կերպ փոխհատուցելու, գյուղացիությանն օգնելու կոչ պարունակող ելույթը: Պատգամավորը հենց այդ ելույթի ժամանակ էլ հայտարարեց, որ մարզի գյուղացիությանը պատճառվել է 60-70 մլն դոլարին համարժեք վնաս և որ սա համազգային աղետ է, որ անհրաժեշտ է հիմնադրամ բացել և օգնել: Իսկ արդեն այսօրվա ասուլիսում պատգամավորը խոստովանել է, որ անձամբ ինքն էլ է տուժվել և իր 700 հեկտար խաղողի այգիներն էլ վնասվել են և որ վնասը կազմում է 400 հազար դոլար:

Որ Արմավիրին իսկապես աննախադեպ և լրջագույն վնաս է հասցված և որ իսկապես գյուղացիությունը՝ առանց այն էլ խիստ խոցելի պայմանների մեջ գտնվող գյուղացիությունը լրջագույն օգնության կարիք ունի, քննարկման ենթակա չէ: Որ պատգամավորն, ի վերջո, ակտիվացել է և սկսել գիտակցել, թե ինչ ասել է պատգամավորական մանդատ, ինչի համար է պատգամավորը գործուղվում Ազգային ժողով՝ հատկապես մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածը, միանշանակ լավ է: Բայց, որքան էլ ցավալի, այնուամենայնիվ, դժվար է չֆիքսել այն, ինչ ակնառու է դառնում առաջին իսկ հայացքից:

Այն, որ պատգամավոր Պետրոսյանը սկսեց հասկանալ գյուղացիների դարդ ու ցավը միայն այն բանից հետո, երբ անձամբ ընկավ այն նույն դժվարությունների մեջ, որոնց մեջ են գյուղացիներն արդեն որերորդ տարին: Բավական էր ՄԱՊ գործարանի սեփականատիրոջ համար մթերման հիմնական քանակություն ապահովող 700 հեկտար խաղողի այգիները վնասվեին և գործարանը մնար ձեռնունայն, որ գործարանատերը միանգամից սկսեր օգտվել՝ մինչ այդ իր կողմից անգործության մատնված խոսափողներից:

Նույն տրամաբանությամբ, կարելի է ենթադրել, որ, Աստված մի արասցե, եթե մի բան պատահի Մաքսիմ Հակոբյանի հանքի հետ, հենց հաջորդ օրը թե՛ ինքն անձամբ, թե իր՝ խորհրդարան գործուղած որդին միանգամից կակտիվանան և օրը մեջ ելույթներ կունենան՝ ի օգուտ ժողովրդի: Բավական է՝ մի բան պատահի Սամվել Ալեքսանյանի գործարանի կամ դրա հումքն ապահովող տարածքի հետ, հենց հաջորդ վայրկյանին նա մեկընդմիշտ հրաժեշտ կտա իր ցինիկությանն ու կհագնի ժողովրդի դարդ ու ցավով տապակվողի պատմուճան: Բավական է Արսենյան Աշոտի բիզնեսների հետ մի բան պատահի, նա էլ երկու րոպեով խորհրդարան մտնողից ու այնտեղից հեռանալ շտապողից կվերածվի ժողովրդի իրական ընտրյալի…

Ինչ վերաբերում է Արմավիրի մարզին, ապա այնտեղ իսկապես աղետալի իրավիճակ է, իսկ որ ամենացավալին է, կառավարության ձեռնարկած միջոցառումներն այստեղ ոչ մեկին էլ չեն սփոփել: Մարզում գյուղացիության հիմնական զանգվածը տրամադրվել է արտագաղթելու:

Մտայնությունը հետևյալն է՝ եթե անգամ հաջորդ տարի ինչ-որ կերպ հնարավոր լինի հողից բերք ստանալ, բայց մինչ այդ դեռ կենդանի մնալու, սնվելու, ընտանիքը պահելու խնդիր կա… Իսկ դրա ելքը մեկն է՝ արտագաղթել ու փրկվել կարկուտների, երաշտների դեմն անպաշտպան մնալուց, բանկերի՝ սնանկացնող ու տուն ու տեղից զրկող վարկերից, կառավարությանը մշտապես աղերսելուց ու մշտապես արհամարհվելուց…

Որ Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, պատգամավոր, նախարար, վարչության պետ աշխատել ցանկացողի պակաս չկա, փաստ է, բայց որ մեր երկրում արդեն իսկ աշխատուժի լրջագույն պակաս է զգացվում, ևս փաստ է, որն անհնար է չֆիքսել: Իսկ որ արտագաղթի տեմպերի ավելացման պարագայում աշխատուժի կարիքը մեծանալու է, հասկանալու համար ո՛չ բարձրագույն մաթեմատիկայի նրբություններին անպայմանորեն ծանոթ լինել, ո՛չ էլ «օձի խելք» ունենալ է պետք:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված