Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Պարտադրվող պատժելիության սահմանները

Վերլուծական

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության հռչակման օրը, բոլորը շտապում են Սարդարապատ՝ ԱԺ պատգամավորներից սկսած, մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան. և այս պարագայում պարզվում է, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի երեկ Բիշքեքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական համաժողովին:

Իհարկե, այն մեկնաբանությունները, որոնք արվում են այս երևույթի կապակցությամբ, կարող են լինել ճշմարտանման՝ հաշվի առնելով այն լարված հարաբերությունները Հայաստանի և ՌԴ-ի միջև, որոնց արդյունքում այսօր մի շարք իրողություններ խեղաթյուրվում են՝ ի վնաս հենց Հայաստանի Հանրապետության:

Սկսենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից, թե Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն, անշուշտ, անընդունելի է, որը, իհարկե, ոչ միայն միանշանակ չնդունվեց ՀՀ ԱԳ-ի, այլև հենց Սերժ Սարգսյանի կողմից: Իրականում, սակայն, բացի դրանից, Մոսկվայում կայացած Մամեդյարով-Լավրով հանդիպման պիկը եղավ Լավրովի այն ձևակերպումը, որ ստատուս-քվո՝ նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլև Հայաստանի տնտեսական շրջափակումը, չնայած նրան, որ ոմանք սա վերագրում են դիվանագիտական նյուանսների շարքին, միևնույն է, սա հենց այն ճանապարհն է, որով ՌԴ-ն պատժում է Հայաստանին՝ Եվրամիություն ձգտելու համար: Եվ այս պարագայում հետաքրքրական է հենց այն վիճակը, որը ստեղծվեց քաղաքական դաշտում, առաջին հայացքից բոլորը խառնվեցին իրար. ո՞նց կլինի, Լավրովը նման բան է ասել, բայց մեր երկրում գերիդեալական գործող ԱԳ նախարարության, և մասնավորապես՝ նախարարի կողմից որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն չհնչեց, փոխարենը՝ աշխատեցին միայն քաղաքագիտության ռահվիրաները, սակայն՝ միայն Երևանի մասշտաբով՝ մոռանալով այն մադրիդյան սկզբունքները, որոնք ընդունել էր Հայաստանը:

Այնուամենայնիվ, իրավիճակային առումով Հայաստանի վիճակը նախանձելի է, չէ՞, մի կողմից՝ ռազմավարական գործընկերն է ճնշում, մյուս կողմից՝ արտագաղթն է սպառնում, և վերջապես՝ երկիրը թալանվում է, և այս ֆոնին այն, որ Լավրովը իրեն թույլ է տալիս ներկայացնել ՌԴ պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի ստատուս-քվոյի վերաբերյալ, միայն կաթիլ է ծովի դիմաց:

Հիշենք այն, որ 2015 թվականից բոլոր օտարերկրացիները, բացի Մաքսային միությանն անդամակցած երկրների քաղաքացիներից, Ռուսաստան կայցելեն միայն արտասահմանյան անձնագրերով, իսկ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գնալով հեռանում է այդ ճանապարհից, իհարկե, թողնելով ետդարձի ճանապարհներ՝ ի դեմս հենց այն նույն համաձայնագրերի, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այսինքն՝ ստացվում է, որ որքան հեռավորությունը ՀՀ-ի և Մաքսային միության միջև մեծանում է, այնքան ավելի կոշտ են դառնում ՌԴ-ի կողմից ձեռնարկվող պատժամիջոցները, որոնք գնալով էլ ավելի են ծանրացնում արդեն իսկ եղած ծանր իրավիճակը Հայաստանի համար:

Այս հարվածներին, որոնք ՌԴ-ն ամիսների տարբերությամբ հասցնում է Հայաստանին, հետևեց նաև գազի սակագնի բարձրացումը, չնայած այն բոլոր կապերին, որոնցով տարիներ շարունակ Հայաստանը կապված է իր հետ, այսինքն՝ Կրեմլի մտադրությունները Հայաստանին մաքսային միություն մտցնելու ուղղությամբ բավականին լուրջ են և արդեն վեր են բարձրանում թե՛ ռազմավարական գործընկերոջ մակարդակից, թե՛ զուտ բարեկամական մակարդակից՝ թողնելով բաց միայն սեփական շահի գերակայության դռները:

Եվ այս ամենի ֆոնին այն, որ այսօր Սերժ Սարգսյանը չի մեկնել ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական համաժողովին այս իրավիճակի վառ արտահայտումն է, իսկ այն, որ այս ամենի հետ մեկտեղ էլ այսօր Հայաստանին շնորհավորելու է եկել ազգությամբ հայ դիվերսանտ Սերգեյ Կուրղինյանը, վերջնականապես ամեն ինչ իր տեղն է դնում:

Իսկ այս իրավիճակից դուրս գալու միակ ուղին Հայաստանի Հանրապետության համար ներքին արհավիրքներին դիմակայելու խնդրի լուծումն է, ասել է թե՝ Հայաստանը օրենքի գերակայության երկիր դարձնելն ու կոռուպցիա կոչվող ժանտախտից վերջնականապես  ազատվելը, ինչի արդյունքում ստեղծված իրավիճակը կծառայեցվի Ղարաբաղի ստատուս-քվոյի պահպանման գործին: Սակայն այն ներքին հակամարտությունները, որոնք առաջին հերթին ընթանում են հասարակություն, ժողովուրդ և ռեժիմ ձևաչափով, չեն կարող խոստանալ նմանօրինակ պայմանների ապահովում՝ իրավիճակից ելքի ապահովում: Իսկ այս պարագայում այլևս Լավրովի կամ Մամեդյարովի խոսքերը էական չեն, քանզի էականը պետք է լինի պետության համար սեփական ես-ի ճանաչումը, որը…

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված