Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում 

Մեխակ ծախողից մինչև ԱԺ նախագահ. գործադիրը համարժեք վերաբերմո՞ւնք է դրսևորում

Վերլուծական

Երեկ պատգամավորների համբերության բաժակը լցվեց. ի պատասխան գյուղատնտեսության նախարարի արհամարհական վերաբերմունքի՝ պատգամավորները բոյկոտ հայտարարեցին: Բյուջեի կատարողականը ներկայացնելու համար խորհրդարան ուղարկված փոխնախարար Գրիշա Բաղյանը պատգամավորական հարցադրումների չարժանացավ:

Գործադիրի անդամների այսօրինակ վերաբերմունքն, իհարկե, նորություն չէ: ՀՀ-ում նախարարները, որպես կանոն, վերևից են նայում պատգամավորներին: Շատ հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես են կառավարության անդամները քմծիծաղ տալիս պատգամավորների ելույթների կամ հարցադրումների ժամանակ: Հովիկ Աբրահամյանին ոչ միայն չհաջողվեց բարձրացնել Ազգային ժողովի մակարդակը, այլև ավելին՝ դատելով բյուջեի կատարման հաշվետվությունների ընթացքում գործադիրի բացակայություններից՝ այն գնալով իջնում է: Թեև այնքան էլ իրատեսական չէր մեծ սպասումներ ունենալ օպերայի շրջակայքում մայրիկի հետ մեխակ ծախելով բիզնես մտած, տարբեր ճանապարհներով փող կուտակած, փողի շնորհիվ էլ պաշտոններ գնած, հետագայում էլ հենց իր կենսափորձից ելնելով՝ «քաղաքականության մեջ խելք պետք չի» եզրը կյանքի կոչած մեկից. Հովիկ Աբրահամյանի բարեփոխումներն ԱԺ-ում սկսվեցին ու ավարտվեցին ուղեգորգեր փռելով: Այնպես որ, երևի թե ավելի քան բնական պետք է համարել այն, որ Տիգրան Սարգսյանն ու նրա նախարարները հենց նման վերաբերմունք պետք է դրսևորեն նման որակ ունեցող խորհրդարանի հանդեպ:

Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարանն այն մարմինն է, որն ի զորու է համապատասխան վերաբերմունքով՝ պարզապես «գրողի ծոցն» ուղարկել կառավարությանն ու նրա բյուջեն:

«Անհասկանալի է, թե ինչու է Ձեր ղեկավարը խուսափում Ազգային ժողովից: Արդեն երկրորդ տարին է՝ Դուք եք ներկայացնում քաղաքապետարանի բյուջեն»,- հարց ուղղեց խորհրդարան ներկայացած փոխքաղաքապետ Կամո Արեյանին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Տարոն Մարգարյանը, որպես կանոն, խուսափում է ոչ միայն խորհրդարանից, այլև շատ հաճախ նաև կառավարությունից. «խոսելու» անհրաժեշտության դեպքում ներկայություն ապահովողը փոխքաղաքապետն է, իսկ երբ գործը հասնում է պարզ, համառոտ նախադասություններ պահանջող դերերին, ներկա ստանալու հերթը հասնում է Տարոն Մարգարյանին: Այս ամենը հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետի բացակայությունն ավելի քան սպասելի էր բյուջեի հաշվետվության ժամանակ:

Խորհրդարան եկած մարզպետների շարքում օրենսդիրների հանդեպ արհամարհանքի հերթական չափաբաժին արձանագրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից: Երկուսն էլ, ի տարբերություն գործընկերների, հարկ էին համարել խորհրդարան ուղարկել տեղակալներին:

Բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տարբեր տրամաչափի ղեկավարների ևս մի քանի բացակայություններ արձանագրվեց (ԱԱԾ, ԱԻՆ, ՏԿՆ…), սակայն կուլմինացիան, այնուամենայնիվ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն էր. այստեղ, ինչպես պարզվեց, «միակ կենդանի շոֆեռը» աշխատակազմի ղեկավարն էր եղել:

Նշանակումից մինչ օրս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, մի տեսակ, կարծես թե, վերածվել է կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարի: ԱԱԾ պետի, ոստիկանապետի և մյուս ծանրքաշայինների օրինակով՝ Վարդանյանն Ազգային ժողով չի գալիս:

Կառավարության ձևավորումից հետո կառավարությունը ողջ կազմով ԱԺ-ում էր. ներկայացվում էր գործադիրի լինել-չլինելու հարցը լուծող գլխավոր փաստաթուղթը՝ կառավարության ծրագիրը: Նորանշանակ բոլոր նախարարները ներկա էին՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան: Յուրի Վարդանյանը չկար: Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարը հարկ համարեց բացակայել ոչ միայն առաջին օրը, այլև մյուս բոլոր օրերին, այդ թվում՝ բացակայություն արձանագրվեց նաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում: Ինչո՞վ բացատրել Վարդանյանի ինքնամեկուսացումը. արդյո՞ք այն մտայնությամբ՝ թե կառավարության ծրագրի նման լուրջ գործը սպորտի նախարարի «խելքի բանը չէ», նախարարությունում առկա հազար ու մի պրոբլեմներո՞վ, ոլորտը Գագիկ Ծառուկյանի գերիշխանության տակից դուրս բերելու ուղիների փնտրտուքո՞վ, թե՞, ըստ երևույթին, ոչ քիչ թվով «աբիժնիկների» կողմից կազմակերպվող հետևողական հարձակումներով, որոնցում Վարդանյանին են հիշեցնում անցյալի ինչ-ինչ անհաճո դրվագներ, և որոնց՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը ստիպված կլինի պատասխանել, դժվար է ասել:

Բյուջեի կատարողականի հաշվետվությանը Վարդանյանի բացակայությունն անսպասելի չէր՝ նորանշանակ նախարարից նախորդի աշխատանքի հաշվետվություն պահանջելն այդքան էլ ճիշտ չէր լինի: Բայց որ ամբողջ նախարարությունում հնարավոր չէր եղել գտնել գոնե մի փոխնախարար, որ տեղյակ լիներ նախարարությունից…

Պատգամավորների շփոթված, զայրացած, զարմացած հայացքների ներքո բոլորին անծանոթ երիտասարդ Վահե Էլոյանը մի երկու նախադասությամբ ներկայացրեց գերատեսչության ֆինանսական փաստաթուղթը և առանց հարցերի արժանանալու՝ շտապեց լքել դահլիճը:

Հետգրություն

Բյուջեի կատարողականի հաշվետվությունները մի բան էլ ցույց տվեցին՝ որ ցանկության դեպքում հնարավոր է գտնել նորմալ նախարար. Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը, ի տարբերություն իր բախտակից նորանշանակների և բացակայած հնանշանակների, ոչ միայն չխուսափեց ներկայացնել իր նախորդի աշխատանքի հաշվետվությունը, այլև դրան հաջորդած քննարկումների ժամանակ ամենատարբեր հարցադրումներին տված պատասխաններով ցույց տվեց, որ նախարարը՝ անկախ երկու օր, թե մի տարի առաջ նշանակված լինելուց, պետք է տեղյակ լինի ոլորտից, իսկ չտիրապետելու դեպքում գոնե շահագրգռություն դրսևորի՝ տեղեկանալու և գործ անելու: Առաջին տպավորությունը նախարարի օգտին էր, մնում է՝ ՀՀ էկոնոմիկայում վերջապես խոսքից ու գեղեցիկ ճառերից գործի անցնեն…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալը
Ամենադիտված