Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է

Վերլուծական

Այս պահի դրությամբ գտնել մեկին, ով կարող է 100 տոկոսանոց պատասխան տալ հարցին, թե ինչ փոփոխություններ է պատրաստվում կատարել նախագահը մարզերում, անհնար է: Բայց այն, որ մարզերի մեծ մասում փոփոխություններ են սպասվում, հստակ է:

Սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ հստակ պատասխան չունենալով հանդերձ՝ հստակ է մի բան. մարզերը «ոստիկանների» միջոցով կառավարելու Սերժ Սարգսյանի պրոյեկտը ձախողվեց: Սրա ամենավառ վկայությունը Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր: Թե ինչը դրդեց նախագահին առանց այդ էլ մի քանի պոստ «վարի տված» Գիզիրյանին ուղարկել Հայաստանի ամենապրոբլեմային մարզ, այդպես էլ չհասկացվեց: Արտագաղթ, հուսահատություն, գյուղական բնակչության անմխիթար վիճակ, հազար ու մի տնտեսական խնդիր… մարզերի հիմնական պատկերը սա է: Նման մարզին հարկավոր էր ոչ թե «ոստիկան», այլ դարդ ու ցավին դարման անող: Մարզպետի աթոռին հարկավոր էր նստեցնել ոչ թե «մարդ բռնել» սովորած մեկի, այլ տնտեսություն հասկացողի, գյուղերն ու քաղաքները ոտի հանողի:

Հայաստանի մարզերին ոչ թե կաբինետում նստող ու հրամաններ տվող չինովնիկներ են պետք, այլ՝ կաբինետից դուրս աշխատող, առավոտից գիշեր գյուղերով շրջող, իր գյուղացու ու քաղաքացու լեզուն հասկացող ու իր գյուղն ու քաղաքը աշխարհի ամենալավ տեղը համարող մեկը, ով դողա իր յուրաքանչյուր բնակչի համար, ամեն րոպե կանգնի նրա կողքն ու ամեն ինչ անի՝ վերջինիս կյանքն ապահով դարձնելու ու արտագաղթը կանխելու համար: Տավուշի մարզի Չինչին, եթե չասենք՝ արդեն դատարկված, ապա՝ առաջընթաց տեմպերով դատարկվող գյուղում արդեն որերորդ տարին խմելու ջուր չկա. ջուր, իհարկե, կա, պարզապես ջուր քաշող չկա, գյուղապետի պետքը չէ, գյուղացիներն էլ, հիմնականում՝ մի քանի տուն ծերեր, մնում են վզները ծուռ ու անջուր:

Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի գրանցած խայտառակ արդյունքը խորը ուսումնասիրման դեպքում հենց տեղական խայտառակ կառավարման ցուցիչն էր: Վանաձորում ընտրողները դժգո՞հ էին քաղաքապետից, դժգոհությունն արտահայտեցին ընտրություններում իրենց գլխին նման պաշտոնյա կապած նախագահին «ոչ» ասելով: Վատ աշխատող Ժեկի պետի, գյուղապետի, քաղաքապետի գնահատականը ժողովուրդը չի զլանում տալ և, որպես կանոն, տալիս է երկրի առաջին դեմքին նախ հայհոյելով, իսկ հետո արդեն՝ ընտրություններում համապատասխան քվեարկություն կատարելով:

Թվացյալ «ոչ պրոբլեմային» մարզ Սյունիքում ևս «ոստիկանական» մարզպետի կառավարումն ավարտվեց կատարյալ ֆիասկոյով: Թեև տարիներ շարունակ բոլորին հայտնի իրողությունը չտեսնելու տալն ու մի ամբողջ՝ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք հանցագործի համարում ունեցող մեկին փեշքեշ անելն ու համատարած աղքատության ֆոնին մեկ անձնավորության հաշվեհամարին միլիարդների կարողություն նստեցնելը երևի թե այլ հանգուցալուծում չէր էլ կարող ունենալ: Այդքանից հետո դեռ խոսակցություններ են գնում, թե Սուրիկ Խաչատրյանը կշարունակի կառավարել «զոնը»՝ իր դրածոյին նստեցնելով մարզպետի աթոռին:

Հանցագործից բացի՝ մարզի կառավարումը երևի թե չարժե հանձնել նաև հոգնած պաշտոնյայի: Բյուջեի կատարողականի ներկայացման համար Ազգային ժողով եկած և հաշվետվություններ ներկայացնող մարզպետներին լսելով կարելի էր որոշ չափով հասկանալ, թե ինչու է Հայաստանի մարզերում նման վիճակ տիրում. մեր մարզպետների մեծ մասը, բացառությամբ մեկ-երկուսի, հոգնած են (հոգնած հասկացությունը ոչ թե սիտուատիվ, մարդկային հոգնածությանն է վերաբերում, այլ… հասկացողը կհասկանա):

Հոգնած պաշտոնյայից անհնար է լավ արդյունք ակնկալել, անհնար է սպասել, թե հոգնած պաշտոնյան կարող է ինչ-որ բան նախաձեռնել, ինքնուրույն մի բան փնտրել, ներդրողներ գտնել, իր տարածքի մի մասում մի բան անել, մյուս մասում՝ մեկ այլ բան… Հիշյալ հաշվետվությունների ժամանակ աղվեսային դիվանագիտությամբ, վերևներին մշտապես հաճոյանալու տաղանդի շնորհիվ իներցիայով պաշտոնից պաշտոն գլորվող Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն (Լոնդիկ) ահագին զվարճություն պատճառեց բոլորին և ինքն իրեն՝ ինչ-որ պրիմիտիվ (խորքային ընկալման պարագայում ավելի քան կարևոր ցուցիչ) հարցի պատասխան նախապատրաստած լինելու համար. հարցը բյուջեի նախորդ քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «առաջին դասարանցիների քանակին» էր վերաբերում:

Հոգնած պաշտոնյան տարբերվում է հենց նրանով, որ ջանում է կատարել միայն այն, ինչ իրենից պահանջվում է (լավ, թե վատ, այլ հարց է. իրականում, իհարկե, մեր մարզպետներն անգամ իրենցից պահանջվածը չեն կատարում) և երբեք չի ձգտում անել այն, ինչ չի պահանջվում, բայց ինչը պարտադիր է «լավ պաշտոնյա» կոչվելու համար:

Լրագրողը հարց է տալիս Լոռու՝ տարիքով ավելի երիտասարդ մարզպետին՝ իր մարզից արտագաղթողների վերաբերյալ: Մարզպետը պատասխանում է, թե նման բան չկա կամ տեղյակ չէ: Մարզպետը՝ ոչ հոգնած պաշտոնյան, կարո՞ղ է տեղյակ չլինել իր մարզից: Ինչո՞ւ պետք է երկրի ընդդիմությունը թմբկահարի ամեն օր երկրից հեռացողների «քարավանների» մասին, իսկ դատարկվող «զոնաների նայողները» շարունակեն ամպոտ ոտքերով փռված մնալ կաբինետներում կամ Արագածոտնի երջանիկ մարզպետի նման հայտարարեն, թե իրենց մոտ կատարելություն է և ընդամենը 1 տոկոսն է աղքատ ու գործազուրկ, մնացածը՝ «չաղ ու բախտավոր»:

Սրանք երևի թե հարցեր են, որ պտտվում են նաև երկրի նախագահի ուղեղում, որոնք իսկապես լուրջ են և հույժ կարևոր Հայաստանի նման երկրի համար, և որոնց պատասխաններն, ի վերջո, տալու է հենց ինքը՝ պետության առաջին դեմքը՝ իր նշանակումներով: Իսկ որ նշանակումներին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, արդեն իսկ փաստ է:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված