Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ո՞ւմ են իրականում ձեռնտու թանկացումները

Վերլուծական

Дурной пример заразителен արտահայտությունը, թեպետ հայկական ծագում չունի, սակայն հայաստանյան իրականությանն ավելի հատկանշական է: Իշխանության ներկայացուցիչներն ու խոշոր ընկերությունների սեփականատերերը ժողովրդի շահերին հակասող ցանկացած կազմաքանդիչ գործողությունում չեն ցանկանում իրարից հետ մնալ և մրցակցում են: Մրցակցության մասին էլ, բնականաբար, լսել են, գիտեն, որ նման երևույթ կա աշխարհում, մանավանդ՝ զարգացած ու քաղաքակիրթ երկրներում, որտեղ կա նաև զարգացած ու քաղաքակիրթ բիզնես միջավայր: Սակայն եթե նշված երկրներում մրցակցությունը կարող է լինել արտադրանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, նաև՝ գների իջեցման միջոցով, ապա 7 տոկոս տնտեսական աճ ունեցող մեր երկրում մրցակցության այլ ընկալում կա՝ ով ավելի շատ կթալանի, ով ավելի կհարստանա, ով ավելի շատ խնդիրներ կստեղծի բնակչության համար:

Արդարացման բանաձևեր, ամեն դեպքում, կան. գազի թանկացումը կարող են կապել Ռուսաստանի հետ, էլեկտրաէներգիայինը՝ գազի գնի հետ, սննդամթերքինը՝ գազի ու էլեկտրաէներգիայի հետ, չնայած, օրինակ, կաթնամթերք արտադրող մի քանի ընկերության կողմից իրենց արտադրանքի գների բարձրացումն արվել էր մինչև գազի թանկացումը և, հետևաբար, դրա հետ կապ չուներ, իսկ նրանց կողմից ներկայացված պատճառները բացարձակապես հիմնավոր չէին:

Եթե արտադրողը, գործարարը, մասնավոր ընկերությունները, արտադրանքի և ծառայության գին բարձրացնելով, իրենց ֆինանսական խնդիրներն են լուծում կամ իրենց անձնակազմի աշխատավարձերն են բարձրացնում կամ էլ պարզապես էլ ավելի տրվում գերշահույթներ ունենալու մոլուցքին, և պետությունն էլ իրականում այս վտանգավոր գործընթացները կանխելու արդյունավետ փորձեր չի անում կամ էլ պարզապես կանխելու իմիտացիա է անում՝ անունը դնելով X տոկոս սուբսիդավորում, ապա դա կարող է նշանակել, որ թանկացումները պետությանը պարզապես ձեռնտու են: Ավելին՝ թանկացումները պետության համար նույնիսկ կարող են անհրաժեշտություն լինել, քանի եղել է, կա և գնալով ավելի տագնապալի է դառնում այն երևույթը, որը կոչվում է արտագաղթ: Գաղտնիք չէ, որ արտագաղթի պատճառով կրճատվում է ներքին սպառումը, հետևաբար, կրճատվում է նաև հարկման բազան, ուստի՝ Կառավարությունը կարող էր շահագրգռված լինել ընդլայնել հարկման բազան գների բարձրացման միջոցով և այդ պատճառով առաջ քաշել գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիրը, քանի որ մեխանիկորեն դա կբերի բոլոր ապրանքների գների բարձրացման: Չմոռանանք, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էր առաջարկել, իսկ գազի թանկացումը՝ ՀայՌուսգազարդը:

Բնականաբար, հղումը կատարվում է ՌԴ-ին, սակայն ո՛չ ռուսական լրատվամիջոցներում, ո՛չ Գազպրոմի կայքում չենք հանդիպում այնպիսի հրապարակումների, մեսիջների, որոնք ցույց կտային, որ Գազպրոմը գազի գին բարձրացնելու քաղաքականություն է վարում: Եթե ուղղակի նայենք ՀայՌուսգազարդի կողմից ՀԾԿՀ ներկայացված ֆինանսական փաստաթղթերում առկա մի քանի թիվ, ապա կտեսնենք, որ ընկերությունը 2013թ. հուլիսից 2014թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար նախատեսում է մինչև 22 միլիարդ դրամ կրկնապատկել շահագործման և պահպանման ծախսերը, մոտ 2 անգամ բարձրացնել 6 հազար աշխատակցի միջին աշխատավարձը՝ դարձնելով մոտ 207 հազար դրամ, քառակի ավելացնել գործուղման և ներկայացուցչական ծախսերը՝ մինչև 200 միլիոն դրամ, և այլն:

Ի սկզբանե, ՀայՌուսգազարդը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էր գազի գինը 132-ից 221 դրամ դարձնելու առաջարկ՝ որպես հիմնավորում դրա մեջ ներառելով թե՛ Ռուսաստանի կողմից թանկացումը, թե՛ ՀայՌուսգազարդի խնդիրների լուծման հետ կապված պահանջները: Սակայն 132-ը 221 չդարձավ, այլ՝ ընդամենը 156, իսկ ՀայՌուսգազարդի հնարավորություններն էլ ավելացան: Հետաքրքիր է՝ ինչի՞ հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ ՀայՌուսգազարդի տնօրեն Վարդան Հարությունյանը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ դժգոհում էր ընկերության ֆինանսական վիճակից, հնարավորություններից, եկամուտներից:

Այստեղ տեղին է հիշել, որ սույն ընկերության շուրջ դեռ այս տարվա փետրվարին խոսակցություններ են շրջանառվել, որ ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ստիպում էր քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, ինչը զարմանալի չէ և ցույց է տալիս, որ այս ընկերության, ինչպես և շատ այլ ընկերությունների, գերխնդիրը կարող է լինել իշխանություններին սպասարկելը, համապատասխան ծառայություններ մատուցելը:

Ամեն ինչ հնարավոր է, քանի որ ինչպես Սերժ Սարգսյանն էր մեջբերում հայտնի խոսքը՝ սա Հայաստանն է, և վե՛րջ: Ամեն դեպքում, լինի Հայաստանի, թե՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, օպերացիան հաջողված է, և հերթական թանկացումների սկիզբը՝ դրված: Սա դեռ սկիզբն է:

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված