Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ 

Հունիսի 20-ին մահացել է Ղազարոս Աղայանը

Գիտություն և Մշակույթ

Այսօր՝ Յունիս 20ին, հայ ժողովուրդը կոգեկոչէ մահուան հարիւրամեակը իր դասական Մեծութիւններէն Ղազարոս Աղայեանի։
Հայկական մանկագրութեան արժանաւոր ներկայացուցիչը եղաւ Ղազարոս Աղայեան, որ ոչ միայն բանիւ, այլեւ՝ գործով ամբողջապէս նուիրուեցաւ հայ նորահաս սերունդներու բազմակողմանի զարգացման եւ անոնց՝ իբրեւ գիտակից մարդու եւ հայու լիարժէք կազմաւորման։

Իր դարու յառաջադէմ մտածողներէն էր Ղ. Աղայեան, որ համալսարանական յատուկ ուսում չունեցաւ, բայց ինքնաշխատութեամբ եւ ինքնազարգացումով յաջողեցաւ ոչ միայն հայ ժողովուրդի հոգեմտաւոր ժառանգութեան ներհուն ճանաչողութիւնը խորացնել, այլեւ՝ իր ժամանակի հասարակագիտական եւ մանկավարժական նորարար շարժումներուն հետ գաղափարական խոր կապ հաստատել եւ, այդ բոլորի լոյսին տակ, նորոգման հորիզոններու բանալ հայ կեանքը, յատկապէս նորահաս սերունդներու հայեցի կրթութիւնը։

Իբրեւ մանկավարժ-տեսաբան՝ Ղազարոս Աղայեան ամբողջ փիլիսոփայութիւն մը կտակեց մեր ժողովուրդին։ Գրքունակ չեղաւ բնաւ, այլ կենսափորձով բիւրեղացուց նորահաս հայորդիներու դաստիարակութեան ծայր աստիճան պատասխանատու գործը։

Պատգամեց, որ՝

- Յաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպէս ուսուցիչ:
- Դաստիարակելու համար ոչ թէ երկար ժամանակ է հարկաւոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:
- Աշակերտը պիտի հասկանայ, մարսէ ամէն բան, ինչ որ սովորում է -արժապետից, որպէսզի նա ոչ թէ մի անշունչ բառագիրք դառնայ, այլ նախապատրաստուի լինել կենդանի եւ առողջ դատողութիւն ունեցող խելօք մարդ:

Ղ. Աղայեան մարմնաւորեց մոմի պէս լոյս բաշխող եւ հալող արժանաւոր Հայ Ուսուցիչի դասական կերպարը, որովհետեւ ոչ միայն տիրապետած էր գիտելիքին եւ զայն փոխանցելու մանկավարժական վարպետութեան, այլեւ՝ անհուն սէր ունէր դէպի իր խնամքին վստահուած հայ մանուկն ու պատանին։ Պաշտամունքի աստիճան խոր սէր, որ կը ներշնչուէր սեփական ժողովուրդին անմեռ արժէքները նորերուն փոխանցելու եւ, այդ ճամբով, ազգային մեր մեծ ժառանգութիւնը վերանորոգելու գաղափարական յանձնառութենէն։ Որոշապէս իր ժամանակի հայոց Ազգային Զարթօնքը յառաջ մղելու յանձնառութիւնը եղաւ Ղ. Աղայեանի մղիչ ուժն ու առաջնորդող սկզբունքը։ Հաւատաց իր ժողովուրդի աշխատասիրութեան եւ անոր վրայ խարսխեց մանկավարժական իր ողջ փիլիսոփայութիւնը՝ շարունակ ուսուցանելով, որ

- Աշխատութիւնը բոլոր առաքինութիւնների մայրն է, ինչպէս ծուլութիւնը ծնող է ամենայն մոլութեան: Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամէն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակուող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարւում է ամէն տեսակի բարիքով:
Աշխատասիրութիւնը միայն խօսք եւ քարոզ չէր այս մեծ հայուն համար։ Իր անձին ու կեանքին կենդանի օրինակով դաստիարակեց սերունդները, որոնց շարունակ յիշեցուց, թէ լիարժէք մարդ դառնալու համար նախապայման են երկու հիմնական սկզբունքներ. Նախ մայրենի լեզուի պաշտամունքը, ապա՝ մարդուն տրուած աստուածային գերագոյն պարգեւը, որ սէրն է դէպի մարդն ու մարդկայինը։ Ինչպէս Աղայեան կը գրէ՝
- Բաւական չէ ազգասէր եւ հայրենասէր ըլլալը, պէտք է քիչ մըն ալ լեզուասէր ըլլալ. պէտք է սիրել, պաշտել, գգուել հարազատ մօր հարազատ լեզուն: Այս սերմը միայն կը բանայ մեր առջեւ լեզուի անհատնում ճո-խութիւնը, անոր նրբութիւնը եւ քաղցրութիւնը:
- Տէ՜ր Աստուած, ինչե՜ր ես դրել մարդու հոգում քո մի եռատառ բառովդ, որ է՝ Սէր:
Ղ. Աղայեան ծնած էր 1840ին, Ապրիլ 4ին, Բոլնիս¬Խաչէն (այժմ՝ Վրաստանի մէջ) հայաբնակ գիւղը։
Սկզբնական կրթութիւնը ստացաւ ծննդավայրի Շամշուլդա գիւղի քահանայ Տէր Պետրոսի մօտ։ 1853ին ընդունուեցաւ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը. մէկ տարի յետոյ ինքնակամ հեռացաւ դպրոցէն։ Այնուհետեւ իր գիտելիքները լրացուց ինքնակրթութեամբ։
Աշխատանքի ասպարէզ մտաւ իբրեւ գրաշար՝ Թիֆլիսի մէջ, ապա՝ Մոսկուա եւ Ս. Փեթերսպուրկ։ 1867ին վերադարձաւ Անդրկովկաս. նշանակուեցաւ Ս. Էջմիածնի տպարանի կառավարիչ եւ խմբագրեց «Արարատ» ամսագիրը (1869-70)։

Այնուհետեւ, իբրեւ ուսուցիչ, դասաւանդեց Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երեւանի եւ Շուշիի թեմական դպրոցներուն մէջ (1870–1882)։ Շրջան մը նաեւ եղաւ Վրաստանի եւ Իմերեթիայի հայկական դպրոցներու թեմական տեսուչ։
Իբրեւ հրապարակագիր՝ նախ աշխատեցաւ «Փորձ» հանդէսի խմբագրութեան մէջ իբրեւ քարտուղար։ Գործուն մասնակցութիւն ունեցաւ «Աղբիւր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրումին մէջ։
1880ականներէն աշխոյժ գործունէութիւն ծաւալեց նաեւ հայ ազգային¬ազատագրական շարժման մէջ։ 1895ին ցարական իշխանութեանց կողմէ ձերբակալուեցաւ՝ Հնչակեան կուսակցութեան պատկանելու մեղադրանքով. աքսորուեցաւ Նոր Նախիջեւան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետեւ, մինչեւ կեանքին վախճանը, գտնուեցաւ ցարական ոստիկանութեան հսկողութեան տակ։
1902ի Մայիսին մեծ շուքով տօնուեցաւ Ղ. Աղայեանի գրական գործունէութեան 40ամեակը:
Վախճանեցաւ 1911 թուականի Յունիս 20ին, Թիֆլիս։

Ղ. Աղայեան իր ետին թողուց հարուստ եւ բազմաժանր գրականութիւն։
Առաջին տպագիր գործը եղաւ «Հարկաւոր է օգնել չքաւորներին» բանաստեղծութիւնը, որ լոյս տեսաւ «Մեղու Հայաստանի» օրաթերթին մէջ, 1862ին։ Իր «Արութիւն եւ Մանուէլ» գործով (1867), Աղայեան հիմը դրաւ ինքնակենսագրական վէպին՝ հայ նոր գրականութեան մէջ։ Վէպը անողոք պայքարի կոչ է խաւարին ու յետամնացութեան դէմ՝ ընթանալով Աբովեանի բացած ուղիէն։
Աղայեանի գեղարուեստական արձակի ուշագրավ նմուշներէն են՝ «Երկու քոյր» վիպակը, «Բաժանութիւն»ը, «Սէրը արտաքսուած» գործը։ Մշակած է «Քէօրօղլի» վիպերգութեան երեք դրուագներ։ Մարդկային յարաբերութիւններու մասին Աղայեանի իդէալն աւելի ամբողջականօրէն արտայայտուած է «Տորք Անգեղ» երկարաշունչ բանաստեղ- ծութեան մէջ (1888), որուն ատաղձը Մ. Խորենացիի «Հայոց պատմութեան» մէջ եղած առասպելն է Անգեղեան Տորքի մասին։

Բայց յատկապէս մեծ ժողովըրդականութիւն ունեցաւ Աղայեան մանկական գրականութեան ասպարէզին մէջ։ Մանկական բանաստեղծութիւններու առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովուական»ը լոյս տեսաւ 1882ին, յաջորդը՝ «Բանաստեղծություններ»ը, 1890ին։ Հեքիաթները մեծ կշիռ ունեցան Աղայեանի ստեղծագործական վաստակին մէջ։ Ան հեքիաթը կը համարէր իրական աշխարհի ու կեանքի ճշմարտացի պատկերման, մանուկներու դաստիարակութեան կարեւորագոյն միջոց եւ հետեւողականօրէն կը պաշտպանէր չարին կռուով յաղթելու սկզբունքը։ Աղայեանի հեքիաթներուն հերոսները անձնական բարօրութիւնը կը ստորադասեն հանրային երջանկութեան գաղափարին։ Իր «Անահիտ» հեքիաթը (1881) հայ հեքիաթագրութեան լաւագոյն նմուշներէն մկը կը նկատուի։

Իսկ մանկավարժական իր գործերու շարքին առանձին յիշատակութեան արժանի է Աղայեանի «Ուսումն մայրենի լեզուի» դասագիրքերու շարքը՝ նախակրթարանի Ա, Բ, Գ, Դ. դասարաններու համար։ Շուրջ 40 տարի (1875-1916) Աղայեանի այս դասագիրքը եղաւ ամենատարածուած այբբենարանը ատենի հայ դպրոցներուն մէջ։
Կ՛արժէ իր վախճանման հարիւրամեակին նուիրուած յուշատետրի այս էջը փակել Ղ. Աղայեանի «Ճախարակ» բանաստեղծութեամբ.

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներմ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցաւեր։
Ձէթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըւիկ,
Դէ՜հ, սո՛ւտ շարժիր լայն թեւերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրայ փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպայ չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիէլըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցաւեր։
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտէ, ո՛չ պարան,
Այսպէս աղքատ դեռ եղած չենք,
Կտրուել է ամէն բան։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկուեցի,
Հիմա չունիմ մի քեչա։
Կարմիր օրըս, երբ սեւացաւ,
Եւ պարտք մնաց՝ թէեւ քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սեւցաւ -
Եկաւ տարաւ ամէն ինչ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցաւեր։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակը
Ամենադիտված