Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ուղեղալվացում՝ աշխատավարձերի «բարձրացումով»

Վերլուծական

Բարերար դառնալը Հայաստանում ունի հստակ մշակված մեխանիզմ՝ ընտրում են թիրախը, որը, որպես կանոն, ժաղովուրդն է, որից հետո ընտրված թիրախից սկսում են խլել որքան հնարավոր է: Եվ որքան շատ խլեն, բարերար դառնալու հավանականությունն այդքան մեծանում է, քանի որ խլածի թեկուզ չնչին տոկոսը վերադարձնելն արդեն երևույթի որոշակի տեսանելիություն է ապահովում: Խլածի մի փոքր մասը հետ տալով՝ ստացվում է, որ մարդիկ հոգ են տանում ժողովրդի մասին, բարեգործություններ անում, աշխատատեղ ստեղծում և այլն: Սա օլիգարխների և քրեաօլիգարխների դեպքում: Պետության դեպքում կրկին կիրառվում է նույն՝ խլելու մեխանիզմը, իսկ չնչին տոկոսը վերադարձնելն արդեն արվում է աշխատավարձի «բարձրացման» տեսքով: Բարձրացվեց գազի գինը, էլեկտրաէներգիայի գինը, բարձրացան մի շարք ապրանքների գներ ու դեռ էլի կբարձրանան, 10 հազար դրամով բարձրացավ նաև նվազագույն աշխատավարձը: Այսինքն՝ ընդամենը 35 հազար դրամ ստացող և սովամահության վտանգի առջև կանգնած քաղաքացին կրկին կկանգնի սովամահության վտանգի առջև, բայց արդեն 45 հազար դրամով: Քառասունհինգը երեսունհինգից ավելի բարեհունչ է, «աշխատավարձերի բարձրացում» արտահայտությունն էլ լավ տպավորվում է մարդկանց մեջ՝ ազդելով նաև նրանց ենթագիտակցության վրա: Շատերը, ֆիքսելով այդ արտահայտությունը, պարզապես չեն էլ փորձում խորանալ երևույթի մեջ և գոնե հասկանալ, թե ով է շահում այդ «աշխատավարձերի բարձրացումից», կամ արդյոք որևէ մեկը շահո՞ւմ է: Սա ուղեղալվացման հասարակ մեթոդիկա է, որն արդեն վաղուց է կիրառվում մեր երկրում:

Հուլիսմեկյան բարձրացման մասին Տիգրան Սարգսյանն արդեն նախապես հայտնել էր: Խայտառակ վերարտադրումից հետո սկզբնական շրջանում դրական տպավորություն ստեղծելու փորձը բնորոշ է ՀՀ իշխանություններին, պարզապես այդ տպավորությունն էլ երկար չի տևում, քանի որ բացվում է իրական պատկերը: Հունիսի 19-ին արդեն Ազգային ժողովի նիստում քննարկման դրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացնող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ բարձրացվում են բոլոր աշխատավարձերը, որոնք գտնվում են մինչև 45 հազար դրամի սահմաններում, հավելելով, որ համակարգային բարձրացում կլինի 2014 թվականի հունվարի 1-ից:

Ի՞նչ ասել է համակարգային բարձրացում: Կբարձրացվեն պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակները: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում բարձրացումները երբեք նշանակալից չեն լինում և գոնե չեն կոմպենսացնում գնաճի հետևանքով բնակիչների կորուստները: Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը հայտնել էր, որ 2013-ին Հայաստանում գնաճը կկազմի 4 տոկոս, սակայն նախատեսված չէր եղել 2013-ին գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը և դրա հետևանքով սպասվող մնացած թանկացումները: Իսկ ներկայում արդեն տնտեսագետները կանխատեսում են, որ մինչև տարվա վերջ գնաճը կկազմի 6-7 տոկոս, ինչը էլ ավելի մեծ խնդիրներ կստեղծի քաղաքացիների համար: Հունվարի 1-ից կլինի պետական աշխատավարձերի և թոշակների աննշան բարձրացում, սակայն գնաճի պրոցեսը, բնականաբար, կշարունակվի նաև 2014-ին, և թոշակառուների ու պետական աշխատողների սոցիալական վիճակի բարելավման մասին մտածելը կլինի անիրատեսական, լավագույն դեպքում՝ հասարակության այդ հատվածը կարող է խուսափել սոցիալական վիճակի ավելի վատթարացումից, ինչը նույնպես կասկածելի է:

Բայց հասարակությունը միայն թոշակառուներով և պետական աշխատողներով չի սահմանափակվում: Թոշակառուների թիվը երկրի բնակչության 20 տոկոսն էլ չի կազմում, 2010-ի տվյալներով՝ մոտ 522 հազար էր: Պետական հիմնարկների աշխատողների քանակը նույնպես հեռու է մեծամասնություն կազմելուց, իսկ բնակչության 60-65 տոկոսն աշխատում է մասնավոր սեկտորում: Բնականաբար, Կառավարության «բարերարությունները» մասնավոր սեկտորում աշխատող մեծամասնության վրա չեն կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի մասնավոր գործատուները պարտավոր չեն հետևել և հիմնականում չեն էլ հետևում պետական աշխատավարձերի բարձրացումներին: Թեև պաշտոնական տվյալներով՝ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճն ավելի արագ է տեղի ունենում, քան պետականում, սակայն դա միայն պաշտոնական տվյալներն են, քանի որ մասնավոր սեկտորը հաճախ չի վերահսկվում, և այստեղ հիմնականում ամեն ինչ կախված է գործատուների կամքից: Իսկ գործատուի կամքը Հայաստանում, որպես կանոն, չի համապատասխանում հասարակ աշխատող քաղաքացու շահերին: Եվ այստեղ կառավարությունը կրկին կկենտրոնանա նվազագույն աշխատավարձ ստացողների և թոշակառուների խնդիրների վրա, և նվազագույնի բարձրացումը անընդհատ շեշտելով՝ կփորձի շարունակել ուղեղալվացման գործընթացը:

Այդ դեպքում ի՞նչ անեն նվազագույն չստացողները, օրինակ՝ նույն՝ մասնավոր սեկտորում տարիներով աշխատող, բայց ընդամենը 60, 80, 100 կամ թեկուզ 120 հազար ստացողները, որոնց աշխատավարձը, ըստ իրենց գործատուի քմահաճույքի, տարիներով կարող է չբարձրանալ, իսկ վերը նշված գումարները, նույնիսկ 120 կամ 150 հազար դրամը, լավագույն դեպքում բավարարում է ամենատարրական կարիքները հոգալու, բայց ոչ արժանապատիվ ապրելու համար: Իսկ եթե հաշվի առնենք, որ գնաճն էլ անընդհատ շարունակվում ու շարունակվելու է, ապա տարիներ անց արդեն շատերի աշխատավարձը տարրական կարիքներ բավարարելու էլ չի հերիքի, և աղքատների շարքերը կհամալրվեն նորանոր մարդկանցով:

Իսկ Կառավարությունը կշարունակի լվանալ քաղաքացիների ուղեղները՝ մանավանդ մասնավոր սեկտորում աշխատողների և երկրի բնակչության մեծամասնություն կազմողների հարցը թողնելով ինքնահոսի: Այնպես որ, սպավող բարձրացումներից ընդհանուր վիճակի բարելավում ակնկալելն անիմաստ է, քանի որ մեզ մոտ նույնիսկ չեն գործում մեխանիզմներ, որոնք, օրինակ, կպարտադրեն, մասնավոր հիմնարկների սեփականատերերին, գործատուներին հետևել պետական աշխատավարձերի բարձրացման գործընթացին:

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված