Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել 

Ռուսական ռասիզմն ու հայկական ստրկամտությունը

Վերլուծական

Ի՞նչ կանեն ՀՀ ԱԳՆ-ն, Ռուսաստանի հայերի միությունը և ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ՌԴ-ում ամբաստանյալի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն նվաստացուցիչ վիճակից հանելու համար: Ելնելով նշված կառույցների նախկին գործունեությունից՝ կարող եմ ասել, որ առանց համապատասխան ճնշման գործադրման՝ ոչինչ էլ չեն անի, ճիշտ այնպես, ինչպես ոչինչ չկարողացան անել Սաֆարովի արտահանձնման ժամանակ: Նման եզրակացության հանգելու համար կարող է հիմք հանդիսանալ նշված կառույցների տխրահռչակ գործունեությունը: Օրինակ՝ ՀՀ ԱԳՆ-ի վերջին ձեռքբերումը Ուգանդայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր, որին պարբերաբար նախորդում էին նման «մեծ ձեռքբերումներ», ինչի արդյունքում ոչինչ չունեցանք՝ բացի բյուջեի անիմաստ վատնումից: Էդվարդ Նալբադյանի նման՝ անպտուղ աշխատանքը պետք է որ ձեռնտու չլիներ ՀՀ իշխանություններին, սակայն փորձը կրկին ցույց տվեց հակառակը՝ նրան հաջողությամբ վերարտադրեցին, այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանին պարզապես ձեռնտու է ապաշնորհ նախարարներ ունենալը:

Ռուսաստանի հայերի միությունը պետք է որ լուծեր ՌԴ-ում ապրող հայերի հիմնախնդիրները, սակայն բազմաթիվ են այն դեպքերը, երբ ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացիները դիմել են ՌՀՄ՝ աշխատանք գտնելու հարցում օգնություն ակնկալելով, և որևէ արձագանք չեն ստացել:
Իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից որևէ աջակցություն անիմաստ չակնկալելու համար բավական է մեկ անգամ գտնվել Մոսկվայում և որևէ գործով մտնել հայկական դեսպանատուն: Այնտեղ կարելի է տեսնել Սերժ Սարգսյանի ասած՝ «7 օր հաց չկերած, աշխարհի վրա դառնացած» ու մաղձոտ դեմքերով աշխատակիցների, որոնց ֆունկցիան կարծես թե հայերի խնդիրները լուծելու փոխարեն այդ խնդիրները կրկնակի բարդացնելն է, և որոնց մեկ անգամ մի հարցով դիմելուց և մունաթախառն պատասխան լսելուց հետո գերադասում ես այլևս չդիմել և խնդիրդ լուծել այլ ճանապարհներով:

Այս կառույցներից ինքնակամ միջամտություն ակնկալելը համարում եմ ժամանակի անիմաստ կորուստ, մանավանդ երբ խոսքը «եղբայրական» Ռուսաստանի՝ մեր թշնամուն 1 միլիարդի զենք վաճառող ու մեր անվտանգության հաշվին բիզնես անող ռազմավարական գործընկերոջ մասին է, որը հայերին նվաստացնելու հերթական առիթը չի կորցնում: Իհարկե, մի շարք հայազգի ռուսամոլներ սկսել են և կսկսեն աղաղակել, որ վարորդը մեղավոր է և պետք է կրի պատասխանատվություն: Անշուշտ, պետք է կրի, բայց ո՛չ կանացի խալաթով դատարանի դահլիճում գտնվելով, ո՛չ նվաստանալով, ո՛չ թիրախ դառնալով ընդգծված ռասիստական հակումներով ռուս լրագրողների:

Այս ամենից զատ՝ նաև հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի մեղավոր՝ հայ վարո՞րդը, թե՞ նրան մեքենան տրամադրող ռուսական ընկերությունը, որի անօրինականությունների մասին կարծես թե չեն ուզում այդքան խոսել: Եվ այն, որ հայ վարորդը մեղավոր է, դեռ հիմք չէ ռուսական ակնհայտ ռասիզմը ստրկամտորեն արդարացնելու համար:

Ի դեպ, Ռուսաստանն իր ռասիստական քաղաքականությունը վարում է մտածված և շատ խելացի կերպով. օրինակ, տվյալ դեպքում մեղադրող կողմը ներկայացնում է դատախազ Գայանե Գրիգորյանցը։ Չեմ կարծում, որ այս հարցում հայազգի դատախազ ընտրելը պատահականություն էր, քանի որ այս քայլով ռուսական կողմն իրեն ապահովագրում է ռասիզմ և ազգային խտրականություն դրսևորելու մեջ մեղադրվելուց, նախապես իր համար այդ հարցում արդարանալու միջոց է ստեղծում, չէ՞ որ մեղադրող կողմը նույնպես հայազգի է, էլ ի՞նչ խտրականության մասին կարող է խոսք լինել։ Իսկ իրականում, ռուսական ռասիզմի դրսևորումները նորություն չեն, և Ռուսաստանում գտնված բազմաթիվ հայեր առնչվել են այդ երևույթի հետ: Ասեմ, որ ոչ միայն նորություն չեն, այլև՝ վարակիչ և մի շարք ռուսասերների փոխանցվում են ընդգծված ազգայնամոլության տեսքով, ի դեպ, տվյալ դեպքում ազգայնամոլությունը համադրվում է ռուսամոլության հետ: Իհարկե, չեմ հերքում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները և պրոռուսական կողմնորոշումն այսօր Հայաստանի համար շահավետ են թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության  նկատառումներից ելնելով, սակայն այդ դեպքում գոնե առարկաները կարելի է անվանել իրենց բուն անուններով, քանի որ փաստացի մենք ոչ թե ՌԴ-ի «ռազմավարական գործընկերն» ենք, այլ՝ վասալը:

Այս պարագայում օտար երկրում հայ մարդու արժանապատվության հարցով մտահոգված հայ հասարակությանը ոչինչ չի մնում անել, քան առաջնորդվել «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով և ապավինել սեփական ուժերին, այսինքն՝ նշված կառույցների վրա ճնշում գործադրելով՝ փորձել նրանց ստիպել գոնե տեղից շարժվել: Առայժմ տեղից մի փոքր շարժվել է միայն ՄԻՊ-ը, իսկ իշխանությունները լռում են:

Հ.Գ. 48-ամյա որդեկորույս ազատամարտիկը ստիպված չէր լինի մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, եթե մեր պետությունը գնահատեր հայրենիքի համար արյուն թափածներին: Ռուսաստանում նվաստացած ՀՀ քաղաքացին մինչ այդ նվաստացել էր արդեն իր երկրում՝ հայրենիքին մատուցած ծառայությունների արդյունքում մատնվելով չքավորության:

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը
Ամենադիտված