Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Սերժ Սարգսյանը կնախաձեռնի՞ սահմանադրական փոփոխություններ՝ նախագահության երրորդ ժամկետի համար

Վերլուծական

Թվում է, թե քաղաքական գործընթացները Հայաստանում սառեցված, կիսամեռ վիճակում են, և քաղաքական պրոցեսներին փոխարինելու են եկել քաղաքացիական շարժումները: Տպավորությունը, ընդհանուր առմամբ, սխալ չէ, որովհետև ակտիվ գործընթացները քաղաքականից վերածվել են քաղաքացիականի, սակայն դա միայն արտաքին տպավորությունն է, որովհետև, մեծ հաշվով, հայաստանյան ներքաղաքական զարգացումները այս պահին կուլիսային են և հիմնականում պտտվում են երեք նախագահների առանցքի շուրջ:

Լևոն Տեր-Պետրոսյանն, անշուշտ, շարունակում է պահպանել քաղաքական դաշտում իր ազդեցիկ ներկայությունը, չնայած հետընտրական բնական տրոհումների արդյունքում՝ նրա գլխավորած քաղաքական միավորումը բազմաթիվ ճաքեր տվեց: Տեր-Պետրոսյանը կարողացավ իր քաղաքական թիմի հիմնական առանցքը միավորել մեկ կուսակցության մեջ՝ հասկանալով, որ ընդդիմադիր ճիշտ ծանրության կենտրոն ստեղծելու դեպքում ընտրական գործընթացների ժամանակ հնարավոր է նոր համախմբում: ՀԱԿ-ն առայժմ բաց հրապարակային գործողությունների չի դիմել, սակայն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ քաղաքական գործընթացների առանցքում:

Սերժ Սարգսյանը՝ որպես գործող իշխանության գլուխ, անշուշտ, ամենաակտիվն է, սակայն տպավորություն կա, որ նրա շուրջ քաղաքական պրոցեսներն ընթանում են բացառապես «Ժառանգորդ» օպերացիայի շրջանակներում: Նրա առանցքում պտտվող բազմաթիվ քաղաքական բևեռներ անողոք պայքար են սկսել իշխանությունը ժառանգելու համար, առայժմ՝ ինֆորմացիոն պատերազմի և փոխադարձ անուղղակի կսմիթների տեսքով: Սերժ Սարգսյանն ինքը, սակայն, նախագահության երրորդ ժամկետի համար սահմանադրական դեռ փոփոխություններ չի նախաձեռնել՝ հավանաբար, հասկանալով, որ այդ քայլով երկիրը կնետի անհրապույր քաղաքական գործընթացների մեջ, որտեղ իր դեմ առաջինը կարող են դուրս գալ հենց իր հենարանները՝ «Ժառանգորդ» օպերացիայի գործող անձինք: Չնայած ամեն ինչ դեռ առջևում է, և այդ հնարավորությունը երբեք պետք չէ բացառել:

Բոլորովին առանձին կուլիսային խաղ է խաղում Ռոբերտ Քոչարյանը, ով երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակից օգտվում է հաճելին օգտակարի հետ ձևաչափով: Նա, բացի այն, որ որսի է գնում, թանկարժեք շքեղ կրուիզներ է կազմակերպում, մշտապես շարունակում է հենարաններ փնտրել Մոսկվայում: Քոչարյանը, անշուշտ, «Ժառանգորդ» օպերացիայի արտաիշխանական գլխավոր խաղացողն է: Երբեմն նա հանդես է գալիս հարցազրույցներով, քննադատում է գործող իշխանության տնտեսական քաղաքականության այս կամ այն դրվագը: Նրա գործունեության մեխն, անշուշտ, այն փաստի պարբերական ընդգծումն է, որ ինքը խաղասեղանին ղառի 7 չէ, և որ նրա ֆակտորը շարունակում է քաղաքական դաշտում որոշակի օգտակար գործողության գործակից ունենալ նրա հետագա քաղաքական կարիերայի համար: Սակայն նախկին նախագահը խաղում է սկսնակի պես և 2018 թվականի մեծ խաղից առաջ մատնում է իր խաղաթղթերը: Քոչարյանի կերպարը հասարակության ճնշող մեծամասնության մոտ տհաճ զգացողություն է առաջացնում: Գաղտնիք չէ, որ տարիների ընթացքում շատերի հիշողությունից դուրս է մղվում նախկին իշխանավորների նկատմամբ ունեցած հակակրանքը. սերունդ է փոխվում, որը նախորդ ժամանակաշրջանում հասուն չի եղել՝ իշխանավորների գործողությունները հասկանալու համար, փոխվում է սոցիալական և քաղաքական իրավիճակ: Երբեմն իրավիճակն այնքան է վատթարանում, որ անգամ սատանան հրեշտակ է թվում: Սակայն Քոչարյանը չունի լռություն պահպանելու քաղաքական կամք, ուստի՝ համացանցից ծիկրակելով՝ երբեմն ֆիքսում է իր գոյությունը կուլիսներում՝ մշտապես իրեն պահելով ուշադրության կենտրոնում և բորբոքելով իր նկատմամբ արդարացիորեն վատ տրամադրված հսկա հասարակական զանգվածին:

Քոչարյանական վառ հիշողությունների պարբերաբար առկայծումը, նրա ուրվականային ներկայությունը քաղաքական դաշտում մշտապես վառ են պահում քաղաքացիական ակտիվի հիշողությունները քոչարյանական անցյալի նկատմամբ, ուստի՝ փոշիանում է այն հնարավոր հասարակական մոբիլիզացիան, որին նա կարող էր հասնել 2018-ին: Քոչարյանն ամեն անգամ հիշեցնում է, որ ՀՀ-ում տնտեսական ցուցանիշներն անկումային են՝ փորձելով իր կառավարման ժամանակաշրջանի կարոտախտ ստեղծել: Անհասկանալիորեն անտեսվում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը նրա իրավահաջորդն է, որին իշխանության բերելու համար Քոչարյանը չկանգնեց ոչ մի բանի առաջ: Չեմ կարծում, որ ինտերնետային շփումը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար միակ հնարավոր ձևաչափն է, ուստի՝ իր իրավահաջորդի վրա «մուննաթ գալու» փոխարեն՝ Քոչարյանը կարող էր նրան առանձին օգնել խորհուրդներով: Կա՛մ ինքը չունի այդ խորհուրդները, կա՛մ էլ գործում է «որքան վատ, այնքան լավ» կարգախոսի շրջանակներում...

Նախկին նախագահներին, որպես կանոն, սազական չէ հանդես գալ սկսնակի դիրքում, ոչ էլ խանութպանի հոգեբանությամբ, չէ՞ որ պետությունը որևէ մեկի դուքանը չէ...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված