Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Վարչապետը «ղումար» է խաղում. երկու տարի առաջ տրված խոստման արժեքը

Վերլուծական

Երկու տարի առաջ, ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, Տիգրան Սարգսյանը հերթական հայտարարությունն արեց, որը հետագայում պետք է ևս մեկ անգամ վկայեր այն մասին, որ մեր երկրի ղեկավարները կարող են ամեն պահի հայտարարել ինչ ցանկանան, սակայն կարճ ժամանակ անց կրկին ապացուցեն, որ իրենց խոսքը նույնպիսի զրոյական արժեք ունի, ինչքան տիեզերական չափումների մեջ ցանկացած վարչապետի նետտո քաշը: 2011 թվականի հոկտեմբերի 6-ին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով արտարժութային պարտատոմսերի՝ եվրոբոնդերի թողարկման մասին շրջանառվող խոսակցություններին, հայտարարել է, որ ՀՀ կառավարության ծրագրերում եվրոբոնդերի ներգրավման խնդիր չկա: «Մենք ֆինանսական միջոցներ ենք ստանում ավելի արտոնյալ պայմաններով, քան կարող ենք ստանալ եվրոբոնդերի թողարկման դեպքում», – ասել է նա: Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը մտադիր չէ եվրոբոնդերով համալրել բյուջեի դեֆիցիտը կամ ավելացնել արտաքին պարտքը: «Այս պահին դա նպատակահարմար չէ այն պարզ պատճառով, որ եվրոբոնդերի տոկոսները շատ բարձր են, և դա կավելացնի մեր պարտքային բեռը: Մենք հակառակ քաղաքականություն ենք վարում», – պարզաբանել է նա:

Սակայն այստեղ կա մի հետաքրքիր նրբերանգ ևս՝ վարչապետը չի բացառել, որ հինգ տարի հետո կառավարությունը կվերադառնա այս հարցին:

Ինչ է սա նշանակում: Կառավարությունը հաշվարկներ է արել և հասկացել, որ հինգ տարի շարունակ Հայաստանը կարող է գոյատևել առկա ռեսուրսների հաշվին, այդ թվում բարձրացնել ծրագրավորված կենսաթոշակները, աշխատավարձերը, սոցիալական նպաստները և կատարել բոլոր բյուջետային պարտավորությունները, որոնք ներառված են կառավարության ծրագրերում: Ծավալվող խոսակցությունները հերքելու համար Տիգրան Սարգսյանը անգամ հարցազրույցներ է տվել և վստահաբար դեմքի բարեբաստիկ արտահայտությամբ հայտարարել, որ Հայաստանին եվրոբոնդեր պետք չեն առնվազն առաջիկա հինգ տարիներին, որովհետև դրանց տոկոսադրույքները առավել բարձր են, քան մեր արտաքին պարտքի տոկոսներն են: Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցները, որոնք մեր հայրենի կառավարությունը շատ արդյունավետ կերպով մսխել է, շատ արտոնյալ պայմաններով են տրամադրվել, մինչդեռ մեր մաքսային բարեկամները մեր երկրին տրամադրել են լողացող տոկոսադրույքով վարկեր, որն այնքան թանկ է, որ մարելու համար կառավարությունը պետության բաժնետոմսեր է վաճառում: Ընդ որում, ռուսական վարկը Հայաստանին տրամադրվել է շատ ավելի վաղ՝ 2009 թվականի մայիսին, այսինքն որևէ նոր բան չի փոխվել, կառավարության բոլոր տնտեսական հաշվարկների հիմքում վարչապետի հայտարարության պահին առկա է եղել ռուսական վարկի սպասարկումը, որովհետև այդ ժամանակահատվածում Հայաստանը երկու տարուց ավելի սպասարկել է ապագա մաքսընկերոջ կողմից տրամադրված վարկը:

Այնպես որ, կառավարության հավաստիացումները, որ եվրոբոնդերը թողարկվել են ավելի թանկ վարկը մարելու համար, արժանահավատ չէ: Կառավարությունը պարզապես սկսել է երկրի ֆինանսական հոսքերը տնօրինել «ղումարբազի» հոգեբանությամբ: Մի վարկը փակում են՝ վերցնելով ավելի մեծը՝ ձնագնդի էֆեկտով համալրելով Հայաստանի արտաքին պարտքի բեռը: Չկարողանալով գտնել այն կետը, որից պետք է կանգնեցնել երկրի տնտեսության գահավիժումը, Տիգրան Սարգսյանի կառավարությունը սկսել է խճճվել իր գործողությունների անտրամաբանական շղթայում: Համարձակություն չունենալով հասարակությանը բացատրելու, որ այս պայմաններում աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարելը ընդամենը քարոզչական տրյուկ էր, իշխանությունները սկսել են նորանոր պարտքեր վերցնել, այն խաղացողների նման, որ ամեն անգամ աշխատավարձը տանուլ տալուց հետո խնդրում է ընկերոջ աշխատավարձի մի մասը՝ մտքում արդարանալով՝ «Որտեղ հարյուր հազարը, այնտեղ էլ հարյուր քսան հազարը, պարտքը պարտք է»: Հաջորդիվ Հայաստանին սպասում է մի իրավիճակ, երբ տնտեսությունը փող չի բերում, դրսից այլևս պարտք չեն տալիս, բայց ժողովուրդը կերակրվել է ուզում:

Մեր տնտեսության հաշվին «ղումար» մի խաղացեք: Եվ մեկ-մեկ ձեր ասած խոսքին տեր եղեք: Կամ զբաղվեք այն գործով, որ ձեզ մոտ առավել լավ է ստացվում: Հասարակությունը բարձր է գնահատում կիթառահարի ձեր ընդունակությունները:

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված