Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին Շուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ) Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի 

Հարված գոտկատեղից ներքև. Սերժ Սարգսյանը հրաժարական տալու երկընտրանքի առաջ է

Վերլուծական

Սերժ Սարգսյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Եվրոպական սիրախաղերի անսպասելի ընդհատումը, ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունների սրումը՝ Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հեռացնելու ֆոնին, տնտեսության այն աստիճանի գահավիժումը, որ վարչապետի հրաժարականի մասին խոսակցությունները շրջանառության մեջ են դրվում արդեն իշխանական շրջանակներից, Մաքսային միության անդամ երկրների՝ արդեն ցինիզմի հասնող մերժողական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ գործող նախագահին մղել են քաղաքական դաշտի այնպիսի անկլավային իրավիճակի, որտեղից ելքը որևէ կերպ չի երևում:

Անհրաժեշտ է ընդգծել մի քանի գործոններ, որոնք Սերժ Սարգսյանին մղեցին միջազգային քաղաքական գործընթացների լուսանցք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Չհաշվարկված քայլերի արդյունքում վտանգի տակ է ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի՝ արդեն իսկ շատ փխրուն հարաբերությունները: Փոստանջյանի հնչեցրած հայտնի հարցն ընդամենը մեկ փոքրիկ հայտարարության թեմա էր. իշխանությունները պարզապես կարող էին հայտարարել, որ հարգում են ցանկացած ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը, սակայն կոչ են անում միջազգային ամբիոններից կարծիքներ հնչեցնելիս լինել առավել կոռեկտ և դուրս չգալ էթիկայի սահմաններից: Սրանով Հայաստանի վարկանիշն էականորեն կբարձրանար, եվրոպական կառույցների հետ այդքան բաղձալի համագործակցությունն առավել դյուրին կլիներ: Մինչդեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շտապեց Փոստանջյանին հեռացնել պատվիրակության կազմից՝ փակելով Եվրոպական խորհրդարանից քաղաքական աջակցություն ստանալու բոլոր հնարավորությունները:

Չնայած ՀՀ իշխանությունների գերմարդկային ճիգերին՝ Եվրոմիության հետ որևէ ձևական փաստաթուղթ ստորագրելու, Եվրոպան շարունակում է խիստ դժկամությամբ ընդունել Հայաստանի ջանքերը: Անշուշտ, իշխանություններին հաջողվեց որոշակի հալոցք մտցնել եվրոպացիների սառը սրտերում և Վիլնյուս մեկնելու խիստ անորոշ կարգավիճակ պոկել նրանցից, սակայն նրանց դիրքորոշումը հստակ է՝ Եվրոպան չի կարող Հայաստանի հետ իրական հարաբերություններ զարգացնել, քանի դեռ Մաքսային միությանը անդամակցելու գործընթացը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է:

Հայկական սփյուռքի գործոնը, անշուշտ, կստիպի, որ ԵՄ պաշտոնյաները մեր երկրի նկատմամբ որդեգրեն քաղաքակիրթ բառապաշար, սակայն այդ մեղմ հայտարարությունները կարող են որոշակի ներքին սպառման սնունդ հանդիսանալ իշխանական քարոզչամեքենայի համար, սակայն արտաքին քաղաքական հարցերում զրո արժեք ունեն: Այդ մասին Երևանում ուղղակիորեն ակնարկեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը. «Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը, բայց, իհարկե, պետք է հաշվի առնենք նաև ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»: Սա ամենամեղմ հայտարարությունն է, որ երբևէ հնչել է Եվրոպայից, որում, սակայն, ամեն ինչ ասված է:

Ամեն ինչ հստակ չէ նաև Մաքսային միությանն անդամակցության գործընթացում: Միության հիմնադիր անդամներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ Հայաստանին Մաքսային միություն ընդունելու հարցի քննարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: «Հայաստանը չլուծված տարածքային հարց ունի Ադրբեջանի հետ: Ուրեմն, Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն: Որքան ես հասկանում եմ, Իլհամ Ալիևն այդ հարցը ղազախ իր գործընկերոջն արդեն տվել է: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ: Ադրբեջանը գնում է մեր նորագույն զենքը: Ես այդպիսով ընդգծում եմ, որ Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի »,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ թեև Բելառուսը Հայաստանի նմանությամբ ՀԱՊԿ-ի անդամ է, պաշտոնական Մինսկը Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է զարգացնում:

Սա իսկապես սառը ցնցուղ էր Հայաստանի ղեկավարության համար: Եվրոպական սպասվելիք տնտեսական և քաղաքական պատժամիջոցների ֆոնին (որևէ մեկը հաստատ չի կասկածում, որ Եվրոպան չի թողնի, որ մենք մարսենք քառամյա անպտուղ սիրախաղերը) նմանատիպ վերաբերմունքը այն գործընկերոջ կողմից, հանուն որի հետ հարաբերությունների խորացման երկիրը գնում է նման արկածախնդրության՝ անդառնալի հարված է արտաքին քաղաքական ճակատում: Իսկ այդ հարվածին հաջորդեց ևս մեկը՝ գոտկատեղից ներքև, Բելառուսը պարզապես քարոզչական հարված հասցրեց Սերժ Սարգսյանին՝ փորձելով քարոզչական դաշտում ոչնչացնել նրա հեղինակությանը:

Ինչպես գիտեք՝ հոկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, այնուհետև ընդլայնված կազմով նիստերին: Բելառուսական ОНТ հեռուստաալիքը տարածել է այդ նիստի մասին պատմող մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը քնել կլոր սեղանի մոտ: Հայկական կողմը հանդես եկավ կցկտուր հերքումներով, սակայն չհրապարակվեց որևէ տեսագրություն, որը կապացուցեր հակառակը: Ի վերջո, այդ կարգի հանդիպումները լուսաբանում են տասնյակ հեռուստաալիքներ, որոնք կարող էին ներկայացնել այլ, Սերժ Սարգսյանի քնած լինելը հերքող տեսագրություն: Այստեղ, սակայն, էականը այն չէ՝ Սերժ Սարգսյանը ի վերջո նիրհե՞լ է, թե համակ ուշադրությամբ, փակ աչքերով վայելել է Լուկաշենկոյի մտքի գոհարները: Էականն այն է, որ դուրս գալով կոռեկտության սահմաններից՝ բելառուսական կողմը քարոզչական դաշտ է նետել մի խայծ, որը օգտագործվելու է Մաքսային եղբոր դեմ: Նման հրապարակումները երբեք չեն կարող պատահական լինել, հետևաբար Բելառուսը պարզապես հասկացրել է, որ ոչ մի կերպ չի մեղմացրել իր դիրքորոշումը՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ: Սա մի իրավիճակ է, որ Հայաստանին մղում է անելանելի, քաոսային միջազգային հարաբերությունների ոլորտ:

Խնդիրը ավելի է խորանում այն պարագայում, երբ իշխանության հնարավոր ժառանգորդների թվում ընդգծված լուրջ և վստահելի ֆիգուրներ գոյություն չունեն: Տիգրան Սարգսյանը, որը հայտնի է իր՝ Մաքսային միությանն անդամակցելուն դեմ ելույթներով, այժմ որքան էլ պնդի հակառակը, Ռուսաստանի կողմից այլևս չի ընկալվում որպես վստահելի քաղաքական ֆիգուր, իսկ Հովիկ Աբրահամյանը, որը արտաքին աշխարհին հայտնի է բացառապես որպես տնտեսական լուրջ կարողություններով օժտված, բայց քաղաքական առաջնորդի հատկանիշներից զուրկ գործիչ, որի պոտենցիալը՝ երկիրը և հասարակական զանգվածներին կառավարելու հարցում, կասկածելի է և որպես նախագահի հնարավոր անցողիկ թեկնածու՝ լուրջ չի ընկալվում միջազգային հանրության կողմից: Գործող իշխանությունից դուրս նախագահական հավակնություններ ունեցողներ, անշուշտ, կան, բայց քանի դեռ նրանց հնարավորությունները ասպարեզում չեն ուրվագծվում՝ այս պահին նրանք խաղից դուրս են և որպես այս կամ այն արտաքին ուժի հենարաններ կարող են դիտարկվել բացառապես չորս տարի անց: Այս դեպքում արդեն խոշոր խաղացողները վերապահումներով են մոտենում այժմ Հայաստանի հետ որևէ լուրջ գործարքի կնքումը, որքան էլ այստեղից կուրծք ծեծեն, որ ՄՄ անդամակցությունը Հայաստանի համար այլընտրանք չունի:

Քանի որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական վերջին դեգերումները լուրջ հարցականի տակ են դրել Հայաստանի մասնակցությունը միջազգային ալյանսներից որևէ մեկին՝ նրա՝ հեռացող նախագահ լինելու ֆոնին Ռուսաստանը դեռևս չի տեսնում այն քաղաքական գործչին, որի վրա կարող է հենվել Հայաստանում: Հենց այդ է պատճառը, որ Մոսկվան առանձնապես չի զսպում ղազախական և բելառուսական կողմերից հաճախակի հնչող հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Սերժ Սարգսյանը շուտով հեռանալու է, իսկ նրա աճեցրած գործիչները վաղուց ապացուցել են իրենց՝ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելը:

Ներքին ճակատում ևս ամեն ինչ Սերժ Սարգսյանի դեմ է: Երկրի սոցիալ – տնտեսական իրավիճակը շարունակում է աղետալի ձևախեղումների ենթարկվել: Չկարողանալով հավասարակշռել գնաճն ու աշխատավարձերի բարձրացումը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես փաստի առաջ է կանգնեցրել երկրի ազգաբնակչությանը: Այս համատեքստում ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա չի բացառել կառավարության հրաժարականը' նշելով, որ դա ապագայի հարց է, իսկ հիմա իրենք աշխատում են իրավիճակը շտկելու համար. «Իշխանության այն ներկայացուցիչը, որը բավարարված է երկրում աղքատության 35% մակարդակից, կարող է փասա-փուսեն հավաքի, գնա այս երկրից»: Հավելենք, որ նմանատիպ հայտարարություն իշխանության նման բարձր մակարդակով երբևէ չէր հնչել: Մենք արդեն մի իրավիճակում ենք, որ կառավարության հրապարակած ճռճռան թվերն անգամ երկրի իշխանության բարձր օղակներին չեն համոզում:

Այս բոլոր գործոնները Սերժ Սարգսյանի իշխանավարության հետագա տարիների համար հուշում են մղձավանջային սցենարներ: Ամեն ինչ առավել անհույս կլինի, երբ քաղաքական տարաբնույթ ուժային կենտրոնները իշխանության ներսում կսկսեն գզվռտոց՝ ապագայում Սերժ Սարգսյանի աթոռը ժառանգելու համար: Եվրոպայի կողմից ակնկալվող շուրջ մեկուկես միլիարդ դոլար ստանալու հնարավորությունը կորցնելուց, Մաքսային միության՝ արդեն անորոշ և ոչինչ չխոստացող անդամակցության պարագայում առաջացել է տնտեսության վերջնական պարալիզացման վտանգ, որովհետև Հայաստանի տնտեսությունը այլևս ի վիճակի չէ սպասարկելու երկրի կարիքները, վարկերն ու պարտքերը տարեցտարի բառացիորեն խեղդում են և արտաքին պարտքերի սպասարկումը գրեթե անհնար է դարձել, իսկ գործարար հատվածի մասսայական արտագաղթը երկրից պարզապես սպառում է հարկահավաքությամբ աշխատավարձերը բարձրացնելու և գնաճը զսպելու վերջին հնարավորությունները:

Այս պարագայում Սերժ Սարգսյանը կամ պետք է մնա Անգլիայի թագուհու կարգավիճակում՝ համակերպվելով այն մտքի հետ, որ այլևս չի վերահսկում արտաքին քաղաքական և ներքին տնտեսական հոսքերը՝ երկիրը մղելով անդառնալի քաոսի մեջ, կամ պետք է հայտարարի, որ իր որդեգրած կուրսը ձախողվել է և ինքը հրաժարական է տալիս:

Սերժ Սարգսյանը մեկ այլ շանս ունի, որը իրագործելու համար իր ձեռքը պետք է վերցնի հեղափոխականի դրոշը և պայքար սկսի իր և Քոչարյանի օրոք հաստատված համակարգի դեմ: Հարկավոր է օր առաջ ցրել Ազգային ժողովը, երաշխավորել ազատ և արդար ընտրությունների անցկացումը, փոխել կառավարությունը, հանրաքվեով որոշել երկրի արտաքին քաղաքական կուրսը, կատարել բարեփոխումներ, որոնք ցավոտ հարվածներ կհասցնեն հենց իր շրջապատին և հեռանալ որպես մի մարդ, որը օգտվել է պատմության և ժողովրդի առաջ գործած մեղքերի գոնե մի մասը սրբագրելու հնարավորությունից և երկիրը հետ է քաշել արկածախնդրության ճանապարհից:

Նա պետք է վճռականություն ունենա, որովհետև արտաքին քաղաքական և ներքին ճակատներում նմանատիպ ուժգին հարվածներից հետո, արմատական լուծումների չգնալու դեպքում, նրան մի քանի ամսվա կառավարման ռեսուրս է մնացել: Եթե իր մերձավորները նրան այդ մասին դեռևս չեն հուշել, ուրեմն պալատական վերնախավը պարզապես օգտվում է իրավիճակից՝ «Ժառանգորդ» օպերացիան երկրի ավերակների վրա կազմակերպելու համար:

Սերժ Սարգսյանը ունի երկու ճանապարհ՝ իր ձեռքով արմատախիլ անել չորսբոլորը վխտացող առնետներով լեցուն համակարգը՝ ցուցաբերելով հարգանք սեփական ժողովրդի նկատմամբ, կամ հրաժարական տալ: Երկու դեպքում էլ ժողովուրդը շնորհակալ կլինի նրանից:

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմինՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ) Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր«Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ
Ամենադիտված