44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Սպասվում է անձրև և ամպրոպ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինի. հասցեներ Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ 

Հայաստանում ինտերնետը որպես տեղեկատվության աղբյուր ընկալողների թիվը եռապատկվել է

Հասարակություն

Հայաստանի բնակչության 79 տոկոսն առաջնային տեղեկատվությունն ստանում է հեռուստատեսությունից, սակայն միայն 9 տոկոսն է ստացված տեղեկատվությունն օբյեկտիվ համարում։ «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքում, որն անցկացրել են Երևանի մամուլի ակումբը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Ինտերնյուս Նեթուորքը», պարզ է դարձել, որ ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը Հայաստանի բնակիչների համար հեռուստատեսություն է։ Սակայն եթե 2011 թվականին հարցվածների 90 տոկոսն էր նշել հեռուստատեսությունը՝ որպես տեղեկատվության ամենակարևոր աղբյուր, ապա 2013 թվականին այդ թիվը կազմում էր 79 տոկոս։ Դրան զուգահեռ ավելացել են այն մարդիկ, ովքեր ինտերնետն են համարում տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը։ 2011 թվականի 6 տոկոսի փոխարեն 2013 թվականին այդ թիվը կազմել է 17 տոկոս։

Ռադիոն և թերթերը բնակչության միայն մեկական տոկոսի համար են համարվում տեղեկատվություն ստանալու առաջնային աղբյուր։ Իսկ բնակչության 2 տոկոսը նշել է, որ առաջնային տեղեկատվություն ստանում է հարազատներից, հարևաններից կամ ընկերներից։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մամուլի ազգային ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը նշեց, որ, չնայած մեդիաների կարևոր դերին' դրանք ավելի քիչ վստահություն են ներշնչում հայերին, քան բանակն ու եկեղեցին։ «Մեդիաների օբյեկտիվության վերաբերյալ հարցին պատասխանածների հիմնական մասը նշել է, որ չի վստահում լրատվամիջոցներին։ Հարցվածները նշել են, որ վստահության ձևավորման համար խանգարող հիմնական հանգամանքը քաղաքական ազդեցություններն են լրատվամիջոցների վրա։ Սակայն հարցվածներից միայն 12-ն են կարողացել ասել, թե ում է պատկանում տվյալ լրատվամիջոցը, ովքեր են դրա սեփականատերերը։ Ստացվում է, որ բնակչությունը համոզված է մեդիայի վրա քաղաքական ազդակներում, սակայն չգիտի, թե ում են պատկանում դրանք»,- ասաց Նավասարդյանը։

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հեռուստատեսությունից ստացած տեղեկատվությունը վստահելի են համարում հարցվածների 9 տոկոսը, 35 տոկոսը այն համարում է մասամբ օբյեկտիվ, 34 տոկոսը համոզված է, որ լուսաբանումն օբյեկտիվ չէ, իսկ 14 տոկոսը վստահ է, որ իրադարձությունների լուսաբանումը հեռուստատեսությունում բնավ օբյեկտիվ չէ։ Գրեթե նույն իրավիճակն է նաև առցանց լրատվամիջոցների, ռադիոյի և մամուլի պարագայում։

«Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունն իրականացվում է 2011 թվականից։ Հետազոտության բաղադրիչներից առաջինը սոցիոլոգիական հարցումն է, որի շրջանակներում «Ռեսուրսների կովկասյան կենտրոններ. Հայաստան» (CRRC-Armenia) կենտրոնը կատարել է հարցումներ Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 1403 տնային տնտեսությունների շրջանում։ Հարցման նպատակն է եղել հայաստանյան հասարակության մեդիա նախապատվությունների, ներառյալ՝ մեդիա բովանդակության, ձևաչափի և սեփականության նրա ակնկալիքների, հանրային վստահության և ԶԼՄ-ների ազատությա ն ու գրաքննության ընկալումների ուսումնասիրությունը։ Երկրորդ փուլը հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկումն է, որն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը՝ պարզելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ժանրային և թեմատիկ նախապատվությունները։ Երրորդ փուլը փորձագիտական հարցումն է Դելֆի մեթոդի օգտագործմամբ, որ իրականացվել է երկու ենթափուլով՝ Հայաստանի մեդիա համայնքի զանազան ոլորտների 21 փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաև չորս թեմատիկ կլոր սեղաններ՝ մասնակիցների առավել լայն ընդգրկմամբ։

«Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունն իրականացրել են Երևանի մամուլի ակումբը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Ինտերնյուս Նեթուորքը։ Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ անցկացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը
Ամենադիտված