Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Մադուրոյին «ուժով պահելու» մեջ
ԱՄՆ
Չինաստանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով ԱՄՆ-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը բռնի կերպով պահելու մեջ։ Պեկինում կայացած ճեպազրույցի ժամանակ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ Վաշինգտոնը չորս ամիս առաջ ռազմական հարված է հասցրել Վենեսուելային և այժմ ուժով պահում է երկրի ղեկավարին ԱՄՆ տարածքում։
Չինացի դիվանագետը ԱՄՆ գործողությունները բնութագրել է որպես «հեգեմոնիզմի ակտ», որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը և վնասում Վենեսուելայի ինքնիշխանությանը։ Նրա խոսքով՝ Պեկինը շարունակելու է աջակցել Վենեսուելային՝ ազգային արժանապատվության և օրինական իրավունքների պաշտպանության հարցում։ Լին Ցզյանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նման քայլերը սպառնալիք են Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի կայունության համար։
Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները խախտել են իր սահմանադրական իրավունքները և պահանջել էր արդար դատավարություն։ Նրա փաստաբանը ևս հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոչընդոտում է վենեսուելացի առաջնորդի իրավաբանական ծառայությունների ֆինանսավորմանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ