Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե իրականում բարեգործության անվան տակ թալանել են հանրապետությունը։
«Բա ինչու քաղաքացիները չեն ասում. «Չէ՞ որ մեր հաստագլուխ և հաստավիզ բարեգործներն այդքան բարեգործություն են արել, դուք ինչո՞ւ եք պետական բյուջեով էդքան մանկապարտեզ կառուցում, ճանապարհներ, ջարգիծ լուսավորություն ինչու եք կառուցում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով.
«Էդ մարդկանց կոռուպցիոն հովանավորները չլինեին՝ այդ մարդիկ միջին վիճակագրական խավի ներկայացուցիչ կա՛մ կլինեն, կա՛մ չեն լինի»։
Ըստ Փաշինյանի՝ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունները ՀՀ սահմանից դուրս է։
Պատասխանելով հարցին, թե ինչու է ՔՊ-ի մոտ կանգնած լրատվամիջոցը սուտ տեղեկություն տարածում որ «Ուժեղ Հայաստանը» իր ձայները տալու է Ռուբերտ Քոչարյանին՝ Փաշինյանն ասաց. «Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է։
Ինչպես հիբրիդային լուրեն են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային ֆեյք թեկնածու են բերել ՀՀ-ում օգտագործելու համար»։
Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանում խնդիր է դրել, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» խորհրդարանական ընտրություններում չպետք է հաղթահարեն անցողիկ շեմը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ