Կխստացվեն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե Ուկրաինայի նախագահական ընտրությունները տապալվեն. Օլանդ
Աշխարհ
Ինչպես հայտնում է segodnya.ua-ն, ԵՄ-ն կխստացնի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, եթե այդ երկրում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները տապալվեն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Մենք պետք է խիստ դիրքորոշում ունենանք Ռուսաստանի հարցում: Նրա նկատմամբ պատժամիջոցները կուժեղացվեն, եթե ինչ-որ պատճառով մայիսի 25-ին նախագահական ընտրությունները չկայանան»,- ասել է Օլանդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտնել էր, որ Եվրամիությունը մտադիր է օգտագործել լրացուցիչ սահմանափակող միջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ` Ուկրաինայում լարվածության հետագա աճի դեպքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու