Լավրովը կրկին հայտնել է Ուկրաինայում ամերիկյան վարձկանների առկայության կասկածների մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մոսկվան կարծում է, որ տեղեկություններն այն մասին, թե Ուկրաինայում գործունեություն են ծավալում հիմնականում ամերիկյան վարձկանները, կարող է համապատասխանել իրականությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ունենք շատ կուրջ կասկածներ, որ այդ տեղեկությունը կարող է ճիշտ լինել»,- ասել է նա` Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նախարարի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի անվտանգության վարձկանների մասին տեղեկատվությունն սկսել են շրջանառվել ԶԼՄ-ներով դեռ ավելի վաղ, սակայն Վաշինգտոնը կտրականապես հերքել էր այն: Վերջերս, սակայն, այդ տեղեկությունները կրկին սկսեցին հայտնվել:
«Մենք ցանկանում ենք իմանալ` ճի՞շտ է արդյոք դա, թե՞ ոչ»,- ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու