ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 19-ին կլինեն Ադրբեջանում
Աշխարհ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) տարածաշրջանային այցի շրջանակներում Ադրբեջան կժամանեն մայիսի 19-ին: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը: Այցի շրջանակներում նախատեսվում են համանախագահների հանդիպումները նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնատար անձանց հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցը կսկսեն Երևանից, մայիսի 16-ին: Նրանց այցը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ շարժելուն:
ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հակամարտության կարգավորման իրենց հանձնառությունը վերահաստատել և խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին շեշտել էին մայիսի 12-ին' Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ:
Դրանից առաջ խաղաղության համաձայնագրի իր առաջարկներն էր ներկայացրել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը' Խաղաղության Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթում` շարադրելով վեց կետեր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու