Սինգապուրյան ինքնաթիռը ամուսինների ծեծկռտուքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բալիում. Straits Times
Աշխարհ
Սիդնեյից Սինգապուր թռչող Scoot լոուկոստերի ինքնաթիռն ամուսինների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ինդոնեզիայի Բալի կղզում: Այդ մասին մայիսի 15-ին հաղորդել է սինգապուրյան Straits Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ամուսնական զույգի կոնֆլիկտի հետևանքով, որի ազգությունն ու անունները չեն նշվում, կոտրվել կամ խիստ վնասվել է կնոջ ձեռքը: Նրան շտապ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտության կապակցությամբ օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Բալիի միջազգային օդանավակայանում:
Այնտեղ հանրանավը ստիպված է եղել լքել ևս մեկ ուղևոր, որն ալկոհոլի ներգործությամբ պահանջում էր չվերթը շարունակել առանց վայրէջքի: Օդանավի հրամանատարի կարծիքով՝ նա վտանգ էր ներկայացնում անձնակազմի և ուղևորների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ