Ուկրաինայի հավանական նախագահ Պորոշենկոն Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորի 3 ամսում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն խոստացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել երեք ամսում: Այս մասին հայտնում է "Интерфакс"-ը:
«Երեք ամսվա ընթացքում ես կկարգավորեմ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Որևէ փոխզիջում չի լինի Ղրիմի հարցում, վիզաներ չեն լինի, քանի որ դրանք միայն բարդացնում են հասարակ քաղաքացիների տեղաշարժը: Ռուսաստանի շուկաները բաց են լինելու իրենց ձեռնարկությունների համար»,- հայտնել է Պորոշենկոն:
Ենթադրվում է, որ նախագահի աթոռի համար հիմնական պայքարն ընթանալու է օլիգարխ Պյոտր Պորոշենկոյի և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի միջև: Անցկացված սոցհարցումների տվյալներով՝ նախագահական ընտրարշավի ամենահավանական առաջնորդը 48-ամյա պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոն է:
«Forbes» ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 1 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլար և համարում Ուկրաինայի 7 ամենահարուստ մարդկանցից մեկը: Պորոշենկոյի եկամուտի հիմնական աղբյուրը «Ռոշեն» քաղցրավենիքի ընկերությունն է, ինչի կապակցությամբ նրան անվանում են «շոկոլադի արքա»: Նախկինում Պորոշենկոն զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է Կենտրոնական բանկի նախագահ, արտգործնախարար և էկոնոմիկայի նախարար: Տարբեր աղբյուրների համաձայն՝ նա ֆինանսավորել է «Մայդանը», որը հանգեցրել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու