Սլավյանսկի աշխարհազորայինները հայտարարում են ուկրաինացի 11 զինվորների զոհվելու մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սլավյանսկում մայիսի 14-ի խռովությունների ընթացքում 1 աշխարհազորային և ուկրաինացի 11 ուժային է զոհվել: Այս մասին հայտնել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետի» մամուլի քարտուղար Ստելլա Խորոշևան:
Դոնեցկի, Լուգանսկի մարզերի քաղաքներում և գյուղերում պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Հաղորդվել է նաև 34 վիրավորների մասին:
Ավելի վաղ նշվել էր, որ Դոնբասի ապստամբներն ուկրաինացի զինվորներին 24 ժամ են տվել` Դոնեցկի մարզի գրավված անցակետերը լքելու համար, իսկ չլքելու դեպքում` ուժային գործողություններ կսկսեն:
Նշենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվում է ուկրաինացի ուժայինների հատուկ գործողությունները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու