Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 14-ին
Աշխարհ
Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 14-ին: Այդ մասին մայիսի 15-ին հաղորդել է BBC-ն՝ հղում անելով երկրի ընտրական հանձնաժողովին:
Թեկնածունեից ոչ մեկը չի կարողացել ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ անցած ամսին կայացած ընտրություններում:
Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն Աֆղանստանի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլո Աբդուլոն, որին առաջին փուլում աջակցություն Է հայտնել ընտրողների 45 տոկոսը, և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին, որը հավաքել Է քաղաքացիների ձայների 31,6 տոկոսը:
Ինչպես սպասվում Է՝ Աֆղանստանի նոր նախագահի անունը հայտնի կդառնա օգոստոսի սկզբին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու