Լիբանանի նախագահական ընտրությունները ձախողվել են 4-րդ անգամ
Աշխարհ
Լիբանանի նախագահական ընտրություններն արդեն չորրորդ անգամ ձախողվել են: Պատճառը կրկին պատգամավորների բացակայությունն է և քվորումի չապահովվելը: Խորհրդարանի նախագահ Նաբի Բարին հետաձգել է նախագահական ընտրությունները մինչև մայիսի 22-ը: Այսօր խորհրդարանում ներկա են եղել 73 պատգամավոր, մինչդեռ նրանց թիվը պետք է լինի նվազագույնը 86:
Լիբանանի գործող նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվում է մայիսի 24-ին:
Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու