Դոնբասի գումարտակն իր վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի շրջաններից մեկը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դոնեցկում ազգային ոստիկանությունն ու Դոնբասի գումարտակը վերահսկողության տակ են առել շրջաններից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոնեցկի մարզի «Դոնբաս» տարածքային պաշտպանության ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն:
«Վերահսկողության տակ է առնվել Վելիկոնովոսելկովյան շրջանը, իսկ աշխատակիցները գործն ավարտելուց հետո Ուկրաինային հավատարմության կրկնակի երդում են տվել: Նրա խոսքով՝ Ազգային ոստիկանությունը վաղը ծառայության կանցնի»,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վելիկոնովոսելկովյան շրջանում մայիսի 14-ին ապստամբները զավթել են իշխանությունը՝ տեղի ոստիկանապետի, շրջխորհրդի նախագահի, ավանի խորհրդի նախագահի, Ռեգիոնների կուսակցության խմբակցության մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ