Օդեսայում ձերբակալվել է մայիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպը հրահրող 2 հանցավոր խումբ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, իրավապահները մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի շրջանակներում ձերբակալել են երկու հանցավոր խումբ, ովքեր զինամթերք են վաճառել արմատական խմբավորումներին: Այս գորոծում ներգրավված են նաև Օդեսայի ոստիկանության մի քանի աշխատակից: Այս մասին հայտնել են Օդեսայի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած դեպքերի արդյունքում սկսված հետաքննության ընթացքում ձերբակալվել է երկու հանցավոր խումբ, որի անդամները զբաղվում են արմատական խմբավորումներին զենքի վաճառելով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հակամայդանի մի քանի տասնյակ ակտիվիստ սպանվեցին մայիսի 2-ին` Օդեսայի արհմիությունների տանը տեղի ունեցած հրդեհի պատճառով: Նրանցից վեցը մահացան հրազենային վերքերից, 32-ը խեղդամահ եղավ ծխից և գազից, 10 մարդ մահացավ` փորձելով դուրս թռչել շենքի պատուհաններից: Ըստ որոշ հաղորդումների` 48 մարդ դեռևս մնում է անհետ կորած:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու