«Պրոտոն-Մ» հրթիռի վթարի հետևանքով Ռուսաստանը կորցրել է իր ամենահզոր արբանյակը
Աշխարհ
Ռուսական «Էքսպրես-ԱՄ4Ռ» կապի ամենահզոր արբանյակը դուրս չի բերվել հաշվարկային ուղեծիր «Պրոտոն-Մ» տանող հրթիռի վթարի պատճառով, որը մայիսի լույս 16-ի գիշերը մեկնարկել էր Բայկոնուր տիեզերակայանից:
«Էքսպրես-ԱՄ4Ռ» տիեզերական ապարատն ստեղծել է Եվրոպայի EADS ընկերությունը:
Ըստ «Ռոսկոսմոսի» տեղեկատվության՝ վթարը տեղի է ունեցել «Պրոտոնի» երրորդ աստիճանի աշխատանքի ժամանակ, երբ հրթիռը գտնվել է մթնոլորտի վերին շերտերում: Հրթիռի բեկորների անկման շրջանը մինչ այժմ ստույգ հայտնի չէ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տեղեկատվության՝ հրթիռը կարող էր ընկնել Ալթայի տարածք կամ էլ Խաղաղ օվկիանոսի ջրատարածք: Հրթիռային վառելիքի պարունակած թունավոր հեպտիլն, ամենայն հավանականությամբ, այրվել է մթնոլորտի վերին շերտերում:
Վթարի պատճառները պարզելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով: Իսկ առայժմ, ըստ գործակալության աղբյուրի տեղեկատվության՝ Բայկոնուրից Պրոտոնի բոլոր արձակումները կդադարեցվեն: Հաջորդը պետք է կայանար այս տարվա հուլիսի 15-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու