Ղրիմի իշխանություններն արգելել են զանգվածային ակցիաների անցկացումը հանրապետության տարածքում
Աշխարհ
Ղրիմի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը մինչև հունիսի 6-ն արգելել է տարածաշրջանում զանգվածային ակցիաների անցկացումն Ուկրանիայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
«Ուկրաինայի հարավ-արևելքի շատ քաղաքներում շարունակվող իրադարձությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհեր և տուժածներ կան քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում, Ղրիմի Հանրապետության տարածք ներթափանցելու հնարավորություն ունեցող ծայրահեղականների կողմից հնարավոր սադրանքները վերացնելու նպատակով, Ղրիմի Հանրապետությունում առողջարանային սեզոնի ձախողումից խուսափելու համար, մինչև 2014 թվականի հունիսի 6-ն արգելել զանգվածային միջոցառումների անցկացումը Ղրիմի Հանրապետության տարածքում»,- ասված է Ակսյոնովի հրամանագրում:
Հրամանագրի տեքստը, որն ընդունվել է մայիսի 16-ին, զետեղված է Facebook սոցցանցում՝ Ղրիմի նախարարների խորհրդի պաշտոնական էջում:
Մինչդեռ մայիսի 18-ին Սիմֆերոպոլում պլանավորված էր զանգվածային հանրահավաք՝ նվիրված Ղրիմից մի շարք ժողովուրդների, այդ թվում՝ ղրիմցի թաթարների ներկայացուցիչների տեղահանման 70-ամյակին: Անցյալ տարիներին մայիսի 18-ի հանրահավաքը կազմակերպում էին «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս» չգրանցված կազմակերպության ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու