ԴԺՀ-ի իշխանությունները չեն մանրամասնի վերջնագրի ավարտից հետո նախատեսվող քայլերը
Աշխարհ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները նախընտրում են չբացահայտել մանրամասները, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն վերջնագրի ժամկետը լրանալուց հետո, որը նրանք ներկայացնրել էին ուկրաինացի զինվորներին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մենք վերջնագիր ենք ներկայացրել Կիևի իշխանություններին, որն ավարտվել է: Նախազգուշացում եղել է, գործողությունների մասին մանրամասներ չենք տեղեկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ապրիլի 14-ին, Դոնեցկի «ազգային նահանգապետ» Պավել Գուբարյովը հայտարարել է, որ եթե Ուկրաինան 24 ժամվա ընթացքում դուրս չբերի զորքերն ու տեխնիկան Դոնեցկի Ազգային Հանրապետության տարածքից, ապա ապստամբները կսկսեն ոչնչացնել դրանք:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու