Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի հավակնորդները բանավեճ են անցկացրել հեռուստատեսությամբ
Աշխարհ
Եվրամիությունում տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի հինգ գլխավոր հավակնորդների հեռուստաբանավեճը: Նրանց թվում են հույն Ալեքսիս Ցիպրասը, գերմանացիներ Սկա Քյոլլերը և Մարտին Շուլցը, բելգիացի Գի Վերհովստադտը և Ժան Կլոդ Յունկերը՝ Լյուքսեմբուրգից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ուղիղ եթերով հեռարձակվող բանավեճերի գլխավոր թեմաները դարձել են տնտեսական ճգնաժամը և ներգաղթը:
Առավել երկարատև ծափահարությունները բաժին են հասել «Կանաչների» ղեկավար Սկա Քյոլլերին, երբ նա քննադատել է բանկիրների գործելակերպը:
Եվրահանձնաժողովի գործող նախագահը Ժոզե Մանուել Բառոզուն է:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ