Իրանի և «վեցյակի» բանակցությունները Վիեննայում ծանր են ընթանում. ԱՄՆ-ի դիվանագետ
Աշխարհ
Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) բանակցությունները Վիեննայում ծանր են ընթանում. Թեհրանը պետք է ընդունի մի շարք ոչ դյուրին որոշումներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այս փուլում քննարկումներն անցնում էին «ծանր ու դանդաղ»: «Կողմերի դիրքորոշումներում լուրջ տարաձայնություններ են պահպանվում»,-ասել է դիվանագետը:
«Մենք անհանգստացած են առաջընթացի բացակայությունից, քանի որ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում,-նշել է նա:-Իրանին հարկ կլինի ընդունել մի շարք ոչ դյուրին որոշումներ», հաղորդել է ԻՏԱՌ-ևՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու