Պուտինը և Սի Ցզինպինը կմասնակցեն Չինաստանում ռազմածովային զորավարժությունների բացմանը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանում կմասնակցեն ռազմածովային զորավարժությունների բացմանը: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Նրանք երկուսն էլ կմասնակցեն «Ծովային փոխգործակցություն-2014» ռազմածովային զորավարժությունների բացմանը»,- լրագրողներին ասել է նախագահի օգնականը:
Զորավարժությունների բացումը, նրա խոսքով՝ կկայանա մայիսի 20-ին ռազմածովային հենակետում:
Պուտինի այցը համընկնում է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության գագաթնաժողովին: Սպասվում են Սի Ցզինպինի հետ Պուտինի երկկողմ հանդիպումը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների շփումը Ռուսաստանի և Չինաստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ