Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ է դարձել ազգությամբ ռուս Ալեքսանդր Բորոդայը
Աշխարհ
Դոնեցկի ժողովրդական Հանրապետության վարչապետ է ընտրվել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Բորոդայը:
Առաջին փոխվարչապետ է ընտրվել ԴԺՀ առաջնորդներից մեկը՝ Անդրեյ Պուրգինը, խորհրդարանի խոսնակ՝ Դենիս Պուշիլինը: Պաշտպանության նախարարը Իգոր Ստրեկլովն է, Տնտեսական զարգացման նախարար է դարձել Վլադիմիր Պոդգորնին:
Իր ելույթում Բորոդայը Ստրելկովին անվանել է իր մտերիմ ընկերը:
Նշենք, որ այսօր հրապարակվել է նաև ԴԺՀ Սահմանադրության տեքստը՝ ԴԺՀ-ն սահմանելով երկու պետական լեզուներով խորհրդարանական հանրապետություն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ