Հալեպում կրկին հայ է վիրավորվել
Աշխարհ
Հալեպում մայիսի 17-ին հրասանդի բեկորներից հայ է վիրավորվել: Վիրավորը Կարո Գույումջյանն է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Նա տեղափոխվել է հիվանդանոց, բարեբախտաբար, թեթև վնասվածքներ է ստացել:
Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, Հալեպի Սրյան ալ Ջադիդ թաղամասում հրթռիներ ընկնելու հետևանքով զոհվել էր Պերճ Ղարագյոզյանը: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել մայիսի 17-ին Հալեպի ժամանակով 11-ին Ս. Աստվածածին եկեղեցում:
Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են տասնյակից ավելի հայեր: ՄԱԿ-իտվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)